Գլխավոր տեղեկություն
Номер
N 661-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.01.15/2(605) Հոդ.10
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
29.12.2017
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
25.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10218005

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 661-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.03.19 N 66-Ն)

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 36.1-ին հոդվածով և 36.3-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ և 59.3-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձանց շարունակականության նախնական փաստաթղթի ձևը՝ համաձայն N 1 Հավելվածի:

(1-ին կետը լրաց. 05.03.19 N 66-Ն)

2. Հաստատել ռեդոմիցիլացված իրավաբանական անձանց շարունակականության փաստաթղթի ձևը՝ համաձայն N 2 Հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 05.03.19 N 66-Ն)

3. Հաստատել ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 Հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 05.03.19 N 66-Ն)

3.1 Սահմանել, որ սույն հրամանով հաստատվող փաստաթղթերը (վկայական, տեղեկանք) տրամադրվում են երկլեզու՝ հայերեն, անգլերեն լեզուներով: Գրանցամատյանում իրավաբանական անձի վերաբերյալ անգլերեն տվյալների բացակայության դեպքում դիմողն իր հաշվին ապահովում է գրանցամատյանից տրամադրված հայերեն տվյալներ պարունակող փաստաթղթերի՝ նոտարական կարգով թարգմանության իսկության վավերացումը:

(3.1-ին կետը լրաց. 05.03.19 N 66-Ն)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Դ. Հարությունյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 29-ի
N 661-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_19207

(հավելվածը խմբ. 05.03.19 N 66-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 29-ի
N 661-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_19231

(հավելվածը խմբ. 05.03.19 N 66-Ն)

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 29-ի
N 661-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_19232

(հավելվածը խմբ. 05.03.19 N 66-Ն)