Գլխավոր տեղեկություն
Номер
N 122-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
15.02.2019
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
15.02.2019
Дата вступления в силу
16.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2019 թ.

N 122-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳՈՂԹԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼՈՎ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 112/8 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳՈՂԹԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի սահմանային 50 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան