Գլխավոր տեղեկություն
Номер
N 2955-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.01.30/7(1460) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
15.11.2018
Дата вступления в силу
16.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2018 թ.

N 2955-Ա

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐԵՆ-7» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-XX-000605 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Կարեն-7» արտադրական կոոպերատիվի տնօրենի 2018 թվականի նոյեմբերի 2-ի դիմումը` 

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 22-ին «Կարեն-7» արտադրական կոոպերատիվին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000605 լիցենզիան։

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «Կարեն-7» արտադրական կոոպերատիվի լիցենզիայի բնօրինակը կցել արտադրական կոոպերատիվի անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

Պաշտոնակատար`

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան