Գլխավոր տեղեկություն
Номер
N 102-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2019-20.02.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2019.03.01/5(641) Հոդ.72
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
15.02.2019
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
15.02.2019
Дата вступления в силу
11.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

15 փետրվարի 2019 թ.

N 102-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 59-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության լրացման կարգը»` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 59‑Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Դ. Անանյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի
նախագահի
2019 թվականի փետրվարի 15-ի
N 102-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_18858

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի
նախագահի
2019 թվականի փետրվարի 15-ի
N 102-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետև` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Գործադիր մարմնի կողմից» դաշտում նշվում է գործադիր մարմնի կողմից հաշվետվության հաստատման ամսաթիվը՝ օրացույցի օգնությամբ:

2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Կազմակերպության անվանումը՝ ինքնաշխատ եղանակով, իսկ երկրորդ մասում այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը՝ բացվող ցանկի օգնությամբ:

3. Հաշվետվության 1.1-1.5 կետերում համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով լրացվում են Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, տվյալների անհամապատասխանության դեպքում՝ սխալներն ուղղելու հնարավորությամբ:

4. Հաշվետվության 1.6-1.8 կետերում լրացվում են Կազմակերպության՝ հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը, ընդ որում 1.6 դաշտում առկա ստեղնի օգնությամբ հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր այլ հեռախոսահամարներ ավելացնելու նպատակով:

5. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ Կազմակերպության անդամների (այդ թվում` կամավորների) թիվը, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցների մասով կազմակերպության միջոցներից օգտված անդամների (այդ թվում` կամավորների) թիվը:

6. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային միջոցներով իրականացված ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն` յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, հաշվետու տարվա ընթացքում յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը և ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ): Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են 3-րդ կետում առկա ստեղնի միջոցով:

7. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ստացված հանրային դրամական միջոցները և այլ գույքը (տեսակը, արժեքը)` նշելով ստացման աղբյուրները: Լրացուցիչ տողեր ավելացվում են 4.1 և 4.2 կետերում առկա ստեղնի միջոցով:

8. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում օգտագործված հանրային դրամական միջոցների չափը և այլ գույքը (տեսակը, արժեքը): Լրացուցիչ տողեր ավելացվում են 5.2 կետում առկա ստեղնի միջոցով:

9. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերի չափը:

10. Հաշվետվության 7-րդ կետում, այդ թվում` 7.1 և 7.2 ենթակետերում, լրացվում են Կազմակերպության Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը: Ընդ որում, հաշվետու տարում նիստեր չգումարելու դեպքում 7-րդ կետում, այդ թվում` 7.1 և 7.2 ենթակետերում, լրացվում է «0»:

11. Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով և վերստուգող մարմնի եզրակացության ֆայլը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմնի կազմավորում, ինչպես նաև համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:

12. Կազմակերպությունը հնարավորություն ունի Հաշվետվության «Նշումներ» դաշտում ավելացնելու իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ և «Կցել» ստեղնի միջոցով ընտրել և հաշվետվությանը կցել այլ նյութեր պարունակող ֆայլեր։ Կցված ֆայլը հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:

13. Հաշվետվության «Հիշել ժամանակավորապես» ստեղնի միջոցով հնարավոր պահպանել լրացված տեղեկությունները՝ հետագայում դրանցում փոփոխություններ կատարելու կամ հաշվետվությունը գրանցելու նպատակով: Այս դեպքում հաշվետվությունը չի հրապարակվում:

14. Հաշվետվության «Գրանցել» ստեղնի միջոցով Կազմակերպությունը հաստատում է իր կողմից լրացված տեղեկությունները և հաշվետվությունը հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):

15. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե չի պարունակում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

16. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2019 թվականի փետրվարի 15-ի

N 102-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):

2. Հասարակական կազմակերպության կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը և վերստուգող մարմնի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է Լիազոր մարմին ներկայացում: