ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31 հունվարի 2019 թ. |
N 27-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԽԱՉՀԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
Հրամայում եմ`
1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 29-ի N 1 եզրակացությունը՝ բնապահպանության նախարարության կողմից «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել.
1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ Լիցենզիա),
2) Լիցենզիայի ներդիր «Կտորների տեսքով ասֆալտբետոնի և ասֆալտբետոնե խառնուրդների թափոններ» և «Շենքերի մասնատման թափոններ» վտանգավոր թափոնների հավաքում գործունեության տեսակի համար,
3) Լիցենզիայի ներդիր «Կտորների տեսքով ասֆալտբետոնի և ասֆալտբետոնե խառնուրդների թափոններ» և «Շենքերի մասնատման թափոններ» վտանգավոր թափոնների փոխադրում գործունեության տեսակի համար,
4) Լիցենզիայի ներդիր «Կտորների տեսքով ասֆալտբետոնի և ասֆալտբետոնե խառնուրդների թափոններ» և «Շենքերի մասնատման թափոններ» վտանգավոր թափոնների պահում գործունեության տեսակի համար,
5) Լիցենզիայի ներդիր «Կտորների տեսքով ասֆալտբետոնի և ասֆալտբետոնե խառնուրդների թափոններ» և «Շենքերի մասնատման թափոններ» վտանգավոր թափոնների վերամշակում գործունեության տեսակի համար:
Նախարար
Է. Գրիգորյան