Գլխավոր տեղեկություն
Номер
N 1718-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.08.22/22(625).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.07.2018
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.07.2018
Дата вступления в силу
11.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հուլիսի 2018 թ.

N 1718-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՐԻՆ-ԳՈՀԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000068 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածները և Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Կարին-Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի հուլիսի 2-ի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կարին-Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին՝

 

Հրամայում եմ`

 

1. «Կարին-Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2002 թվականի հոկտեմբերի 8-ին տրված թիվ Կ-XX-000068 դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) լիցենզիայի կրկնօրինակ (գործունեության իրականացման հասցեն` ք. Արտաշատ, Օգոստոսի 23), վերջինիս մեջ ներառելով «Կարին-Գոհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության իրականացման N Կ-XX-000068 լիցենզիայի դեղատնային գործունեության իրականացման տեսակները և ձևերը:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան