Գլխավոր տեղեկություն
Номер
N 15
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (25.04.2012-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2012
Дата вступления в силу
25.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 19 ապրիլի 2012 թվականի N 15

3. ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ  ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

ապրիլի 19-ի նիստի N 15

արձանագրային որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության իրականացման հետ կապված հարաբերությունները:

 

2. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացություները`

1) առողջ ապրելակերպ` առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելմանն ուղղված անձի կենսակերպը,

2) բժշկահիգիենիկ գիտելիքներ, հիգիենիկ գիտելիքներ, բշժկահիգիենիկ հմտություններ` մարդու կողմից իր և իր ընտանիքի առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխման, առողջ ապրելակերպի արմատավորման և վարքագծային և շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդությունների բացառման համար անհրաժեշտ բժշկական, հիգիենիկ գիտելիքներ և հմտություններ,

3) հանրային առողջության ամրապնդում`` մարդու / բնակչության շրջանում իրենց առողջության նկատմամբ հսկողության և առողջության բարելավման ունակությունների ձևավորում,

4) հասարարական համախմբում (սոցիալական մոբիլիզացիա)` ծրագրված գործընթաց, որի ընթացքում հասարակության բոլոր հատվածները գործում են միասին` ընդհանուր նպատակի հասնելու համար:

 

3. Բնակչության բոլոր խմբերի բժշկահիգիենիկ գիտելիքները և առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ իրազեկումն (այսուհետ` առողջապահական կրթում) իրականացվում է հետևյալ մեխանիզմով` կարիքների գնահատում, իրազեկման միջոցների պատրաստում, դրանց նախնական փորձարկում, փորձարկման արդյունքների հիման վրա իրազեկման, գիտելիքների տրամադրման և առողջ ապրելակերպի քարոզչության միջոցների լրամշակում և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում, առողջ ապրելակերպի քարոզչության և իրազեկման իրականացում:

 

4. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջապահական կրթումն իրականացվում է 3 ուղղությամբ` բնակչության իրազեկում, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և ուսուցում, առողջ ապրելակերպի քարոզչություն:

 

5. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկումը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում է բժշկական որակավորում ունեցող անձնակազմի կողմից, նախադպրոցական կազմակերպություններում, երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպություններում, հանրակրթական դպրոցներում, հատուկ դպրոցներում և մանկատներում` նաև մանկավարժների կողմից:

 

6. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության նպատակն է`

1) արտակարգ իրավիճակներում բնակչության առողջությանը սպառնացող վտանգների և դրանց կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածությունը,

2) բնակչության առողջության պահպանման և աղետների բացասական ազդեցության մեղմման վերաբերյալ իրազեկվածությունը,

3) բժշկահիգիենիկ գիտելիքների և հմտությունների վերաբերյալ հրահանգավորումը:

 

7. Առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության նպատակն է`

1) բնակչության առողջության վրա ռիսկի գործոնների բացասական ազդեցության և դրանց նվազեցման հնարավորությունների մասին իրազեկվածությունը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը,

2) բժշկահիգիենիկ գիտելիքների և հմտությունների արմատավորումը,

3) սեփական առողջության նկատմամբ անձի պատասխանատվության բարձրացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը:

 

8. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության խնդիրներն են`

1) արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության իրազեկման ոլորտում բուժանձնակազմի գիտելիքների և կարիքների գնահատում,

2) արտակարգ իրավիճակների ժամանակ մեկ աղբյուրից տեղեկատվության տրամադրումը,

3) տեղեկատվական հոսքերի համակարգում,

4) տեղեկատվության հասանելիություն,

5) հետադարձ կապ՝ գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում շահագրգիռ կողմերին:

 

9. Առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության խնդիրներն են`

1) բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության ոլորտում բուժանձնակազմի գիտելիքների և կարիքների գնահատում,

2) քաղաքաբնակ և գյուղաբնակ ազգաբնակչության համընդհանուր ընդգրկում իրազեկման գործընթացում,

3) նպատակային բոլոր խմբերի (ելնելով տարիքային և մասնագիտական առանձնահատկություններից) կարիքների գնահատում,

4) տեղեկատվական, կրթական նյութերի բավարար քանակի և հասանելիության ապահովում,

5) իրականացված իրազեկման, կրթական, քարոզչական միջոցառումների գնահատում, հետադարձ կապ` գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում շահագրգիռ կողմերին:

 

10. Բնակչության առողջ ապրելակերպի քարոզչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նպատակային ծրագրերի բյուջետային հատկացումներից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

11. Բնակչության իրազեկումը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվում է հանրային առողջապահության ոլորտում գերակա առանձին հիվանդությունների, հանրային առողջության համար հիմնախնդիր հանդիսացող հարցերի ուղղությամբ կամ պլանային` ելնելով հիվանդությունների համաճարակաբանական օրինաչափություններից:

12. Բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթման ծրագրերի մշակումը և իրականացման նկատմամբ դիտարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

13. Բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը կատարվում է նպատակային` Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից: Թեմաների ընտրությունը կատարվում է՝ ելնելով սանիտարահիգիենիկ, համաճարակային իրավիճակի վերլուծության արդյունքներից, ընտրվում են գերակա թեմաներ և իրականացվում է ուսուցում և քարոզչություն:

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում է հասարակական համախմբման ծրագիր՝ առանձին վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված իրավիճակների: Հասարակական համախմբման ծրագիրը գործադրվում է` տվյալ պահին բնակչության առողջության հիմնախնդրին արձագանքելու նպատակով:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվում է լայնածավալ քարոզչություն զանգվածային լրատվության միջոցներով:

16. Առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընթացիկ` ելնելով հարցի գերակայությունից և առողջապահական խնդրից:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից ընտրվում են նպատակային լսարաններ` ելնելով ռիսկի գործոնի առկայությունից (ամբողջ բնակչություն, նպատակային խմբեր, լրագրողներ, առանձին կազմակերպությունների աշխատողներ, դեռահասներ և այլն):

18. Բնակչության առողջապահական կրթման մեթոդներից կիրառվում են դասախոսություններ, զրույցներ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ` մամլո հաղորդագրություններ, կլոր սեղաններ, քննարկումներ, հանդիպումներ: Այս միջոցառումների ժամանակ անդրադարձ է կատարվում նաև անսովոր և անսպասելի դեպքերին: Բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում է`

1) արդյունավետ հաղորդակցության,

2) ապացույցների վրա հիմնված աղբուրների,

3) հետազոտությունների,

4) արձագանքի տարածման,

5) վերահսկման մոնթորինգի,

6) վարքագծային ուսուցման,

7) խմբային քննարկումների,

8) արշավների,

9) զրույցների, դասախոսությունների միջոցով,

10) հնարավորության դեպքում՝ ուսուցում ինտերնետային կայքերի միջոցով (օո liոe):

19. Առօրյա պայմաններում տարբեր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից իրականացվում են քարոզարշավներ:

20. Բնակչության գիտելիքների մակարդակի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում են գնահատման հարցաթերթիկներ:

21. Առօրյա պայմաններում տարբեր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջապահական կրթման իրականացմանը կարող են մասնակցել նաև հասարակական կազմակերպությունները և մասնավոր ոլորտը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական փորձ:

22. Անհարժեշտ տեղեկատվության տրամադրման համար, առօրյա պայմաններում, որոշվում են նպատակային խմբերը, ընտրվում` անհրաժեշտ նյութերը (մեթոդական ուղեցույցներ, հաղորդագրություններ, հուշաթերթեր) և ձևը (դասախոսական և գործնական տարբեր տեսակի պարապմունքներ, իրավիճակի/սցենարների վերլուծություններ, քննարկումներ, անհատական աշխատանքներ):

23. Առօրյա պայմաններում Առողջապահության նախարարության կողմից, կարիքները գնահատելու նպատակով, առաձին խմբերում իրականացվում են հարցախույզներ, հետազոտություններ: Դրանց իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից մշակվում են հարցաթերթիկներ: Իրականացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակվում են համապատասխան հաղորդագրություններ, հուշաթերթեր, պաստառներ, որոնք ենթարկվում են փորձարկման` հաշվի առնելով նպատակային խմբերի, լսարանի առանձնահատկությունները: Փորձարկման նպատակով պատահականորեն ընտրվում են տվյալ նպատակային խմբի ներկայացուցչությունն ապահովող թվաքանակով անդամներ, որոնց առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակվում են արդեն իսկ ձևավորված հաղորդագրությունները, հուշաթերթերը, պաստառները:

24. Առօրյա պայմաններում առաձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից մշակվում են տեղեկատվական ծրագրեր, որոնք տարանջատվում են (ուղղվածություն)` ըստ տարիքի, սեռի, մասնագիտության, կրոնական պատկանելության, ազգային փոքրամասնությունների, ավանդույթների:

25. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից իրականացվում են ծրագրերի լրամշակման, բարելավման աշխատանքներ:

26. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում և գործադրում է ուսուցիչների համար կրթական ուղեցույցներ` երեխաների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնելու ուղղությամբ:

27. Մշակվում և տեղայնացվում են ծնողների համար կրթական ուղեցույցներ, երեխաների, հատկապես` վաղ հասակի շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ապահովելու և իրազեկումը բարձրացնելու համար:

28. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում և տեղայնացվում են բուժաշխատողների համար կրթական ուղեցույցներ, բազմադիսցիպլինար մոդուլներ` հիվանդների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ապահվելու և իրազեկումը բարձրացնելու համար:

29. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում և տարածվում են կոնկրետ վարքագծային գործոնի` մարդու օրգանիզմի վրա, վտանգավոր ազդեցությունը լուսաբանող տեղեկատվական թերթիկներ վնասակար սովորություններ ունեցող անձանց շրջանում:

30. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում և տեղայնացվում են ոչ առողջապահական կազմակերպությունների անձնակազմի (հասարակական սննդի կազմակերպություններ, վարսավիրանոցների, բաղնիքների, ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի անձնակազմ, անասնաբույժներ, կենդանաբաններ և այլն) համար կրթական ուղեցույցներ, վերջիններիս շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ապահովելու և իրազեկումը բարձրացնելու համար:

31. Բուժաշխատողի կողմից իրականացված զրույցները, դասախոսությունները և այլ տեղեկատվական միջոցառումները բուժաշխատողի կողմից գրանցվում են զրույցները, դասախոսությունները և այլ տեղեկատվական միջոցառումների իրականացման վերաբերյալ գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի:

32. Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմիններն յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում աջակցում է բնակչության իրազեկման, զրույցների, դասախոսությունների աշխատանքների իրականացման գործընթացին:

 

ԳԼՈՒԽ 3. ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

33. Բռնկումների Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության`

1) ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից,

2) բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից,

 3) բնակչության իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` նախարարների կողմից սահմանված կարգին համապատասխան:

34. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ձևավորվում է Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ):

35. Աշխատանքային խմբում, անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են ներկայացուցիչներ տարբեր շահագրգիռ մարմիններից, որոնք ունեն համապատասխան լիազորություններ ինչպես առօրյա պայմաններում, այնպես էլ բռնկումների, համաճարակների ժամանակ կրթական ծրագրեր, հաղորդակցության պլաններ, ուղերձներ, հաղորդագրություններ մշակելու համար:

36. Աշխատանքային խմբի կողմից մշակվում, տեղայնացվում և կիրառվում են տվյալ իրավիճակի համար բնորոշ հաղորդակցության պլաններ, տեղեկատվական թերթիկներ:

37. Յուրաքանչյուր նախարարությունում, անհրաժեշտության դեպքում, ավելացվում են թեժ գծի կարողությունները:

38. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ելնելով արտակարգ իրավիճակի բնույթից, ընտրվում են խոսնակներ` տեղեկատվությունը մեկ աղբյուրից ապահովման և ապատեղեկատվական լուրերի հերքման նպատակով:

39. Ապատեղեկատվության դադարեցման ուղղությամբ աշխատանքային խմբի կողմից ձեռնարկվում են աշխատանքներ, մասնավորապես՝ կազմակերպվում են մամլո ասուլիսներ, կլոր սեղաններ, ինտերակտիվ (հարց-պատասխան) հարցազրույցներ:

40. Բոլոր շահագրգիռ մարմինների պաշտոնական կայքերում, աշխատանքային խմբի հսկողության ներքո, ապահովվում են բաժիններ:

41. Դժվար հասանելի վայրերում գտնվող բնակչությանն իրազեկելու համար մշակվում են մեխանիզմներ վերջիններիս տեղեկացնելու ուղղությամբ:

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

իրականացված զրույցների, դասախոսությունների և այլ տեղեկատվական միջոցառումների վերաբերյալ

NN
ը/կ

Դասախոսի, զրույցը վարողի ազգանունը, անունը

Դասախոսության, զրույցի, այլ տեղեկատվական միջոցառման անցկացման վայրը / Կազմակերպության անվանումը

Ամիսը,

ամսաթիվը

Ունկնդիրների թիվը

Քարոզչության ձևը (դասախոսություն, զրույց տեղեկատվական միջոցառում)

Թեման

Կազմակերպության ղեկավարի ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

8

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

ապրիլի 19-ի նիստի N 15

արձանագրային որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի    Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Համակատարողը

Կատարման Ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

I. ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1.

Իրականացնել բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության ոլորտում բուժանձնակազմի գիտելիքների և կարիքների գնահատում

Բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության ոլորտում բուժանձնակազմի գիտելիքները և կարիքները գնահատված են, ներկայացված են առաջարկներ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2013 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

2.

Մշակել «Առանձին վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված իրավիճակների ժամանակ հասարակական համախմբման ծրագիր»` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման

Առօրյա պայմաններում բնակչության շրջանում իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման, առողջ ապրելակերպի իրականացման ծրագրի, մեխանիզմների առկայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

3

Մշակել «Առօրյա պայմաններում տարբեր վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված իրավիճակների կանխարգելման նպատակով քարոզարշավների մեթոդաբանություններ և դրանց գնահատման հարցաթերթիկներ»` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման

Բնակչության շրջանում տարբեր վարակիչ հիվանդությունների,
քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված իրավիճակների կանխարգելման նպատակով քարոզարշավների մեթոդաբանությունների, վերջինիս արդյունավետության գնահատման հարցաթերթիկների առկայություն՝ միասնական և միանման մոտեցման ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2013 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

4

Մշակել առօրյա պայմաններում կարիքները գնահատելու հարցաթերթիկներ` ՀՀ առողջապահության նախարարի հրաման

Բնակչության կողմից, կազմակերպված քարոզարշավների վերաբերյալ, նկատառումների, առաջարկությունների, առարկությունների ազատ արտահայտման մեխանիզմների ապահովում, որոնք հետագայում հիմք կլինեն մեխանիզմների արդիականացման, ներկայացուցչական դարձնելու

ՀՀ առողջապահության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2013 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

5

Առօրյա պայմաններում նպատակային խմբերին անհարժեշտ տեղեկատվության տրամադրման համար մշակել համապատասխան նյութեր և ընտրել ձևեր

Տեղեկատվության լիարժեքության և հասանելիության ապահովում՝ ըստ նպատակային խմբերի

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

6

Մշակել «Առօրյա պայմաններում առաձին խմբերի համար բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման ծրագիր»` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման

Առօրյա պայմաններում առաձին խմբերի համար` տեղեկատվական ծրագրերի առկայություն՝ ըստ առանձին բաղադրիչների (տարիք, սեռ, մասնագիտական կրոնական պատկանելության, ազգային փոքրամասնությունների ավանդույթներ)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ

Կրոնական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

 Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

7

Մշակել և գործադրել ուսուցիչների համար կրթական ուղեցույցներ

Կրթական ուղեցույցների առկայություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

8

Մշակել ծնողների համար կրթական ուղեցույցներ

Ծնողների համար կրթական ուղեցույցների առկայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2015 թվական

 ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

9

Մշակել բուժաշխատողների համար կրթական ուղեցույցներ և բազմադիսցիպլինար մոդուլներ

Բուժաշխատողների համար կրթական ուղեցույցներ, բազմադիսցիպլինար մոդուլների առկայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2015 թվական

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

10

Մշակել կոնկրետ վարքագծային գործոնի` մարդու օրգանիզմի վրա, վտանգավոր ազդեցությունը լուսաբանող տեղեկատվական թերթիկներ վնասակար սովորություններ ունեցող անձանց շրջանում` ՀՀ առողջապահության նախարարի հրաման

Տեղեկատվական թերթիկների առկայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016 թվական

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

11

Մշակել ոչ առողջապահական կազմակերպությունների անձնակազմի (հասարակական սննդի կազմակերպություններ, վարսավիրանոցների, բաղնիքների, ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի անձնակազմ, անասնաբույժներ, կենդանաբաններ և այլն) համար տեղեկատվական ուղեցույցներ

Ոչ առողջապահական կազմակերպությունների անձնակազմի (հասարակական սննդի կազմակերպություններ, վարսավիրանոցների, բաղնիքների, ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի անձնակազմ, անասնաբույժներ, կենդանաբաններ և այլն) համար տեղեկատվական ուղեցույցների առկայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ առողջապահության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016 թվական

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

II. ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

13

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ձևավորել բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության իրականացման աշխատանքային խումբ

Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության իրականացման նպատակով միասնական աշխատանքների կազմակերպում, համագործակզված մեխանիզմների առկայություն, տեղեկատվությունը մեկ աղբյուրից ապահովելու և ապատեղեկատվական լուրերի հերքման նպատակով խոսնակների առկայություն

ՀՀառողջապահության նախարարություն

Բոլոր շահագրգիռ նախարարություններ

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

Անհրաժեշտու-թյան դեպքում

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

14

Բոլոր շահագրգիռ մարմինների պաշտոնական կայքերում,

աշխատանքային խմբի հսկողության ներքո, բաժինների ապահովում

Տեղեկատվական կայքերի առկայություն, գործող կայքերում բաժինների առկայություն, դրանց պահպանման մեխանիզմների ապահովում

ՀՀառողջապահության նախարարություն

Բոլոր շահագրգիռ նախարարություններ

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

Անհրաժեշտու-թյան դեպքում

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

15

Մշակել դժվար հասանելի վայրերի բնակչությանն իրազեկելու համար մեխանիզմներ

Դժվար հասանելի բնակչությանն իրազեկելու համար մեխանիզմների առկայություն

ՀՀառողջապահության նախարարություն

Բոլոր շահագրգիռ նախարարություններ

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016 թվական

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան