Գլխավոր տեղեկություն
Номер
N 11
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (05.04.2012-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2012
Дата вступления в силу
05.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 մարտի 2012 թվականի N 11

36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների կարգավորման նպատակով`

1. Պետական սեփականություն հանդիսացող հողերը սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ։

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝

1) վերհանել և գույքագրել մինչև 2012 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ կամ այլ պետական մարմիններ մուտք եղած դիմումներն ու առաջարկությունները.

2) բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը։

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) օրենքով սահմանված կարգով ապահովել ցանկացած համայնքի վարչական սահմաններում ընդգրկված` պետական, պահուստային հողերի փաստացի հողօգտագործողների հողի նկատմամբ իրավունքները լիարժեք և ժամանակին ձևակերպելու գործընթացը.

2) սահմանված կարգով իրականացնել մրցույթներ` նախկինում Հայաստանի Հանրապետության համայնքներին ամրացված 2-րդ և այլ հատվածներում ընդգրկված հողերն այլ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվելու դեպքում պետական սեփականության հողամասերի երկարաժամկետ վարձակալության տրամադրելու համար, որպեսզի նախկին հողօգտագործողները շարունակեն դրանց օգտագործումը.

3) համայնքների ղեկավարների հետ համատեղ համայնքների բնակիչներին պարզաբանումներ և մանրամասներ ներկայացնել նշված գործընթացների վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան