Գլխավոր տեղեկություն
Номер
N 596-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (22.05.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.21/40(1493) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
21.05.2019
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
21.05.2019
Дата вступления в силу
22.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2019 թ.

N 596-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 115/9 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, վաղ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի նախատեսվող սահմանային համապատասխանաբար 21, 26 և 24 տեղերով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան