Գլխավոր տեղեկություն
Номер
N 2553-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.15/28(631) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.10.2018
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.10.2018
Дата вступления в силу
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հոկտեմբերի 2018 թ.

ք. Երևան

N 2553-Ա

    

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման գործունեությունն իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն պահանջներին՝

    

Հրամայում եմ`

   

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

  

1) «ԷԼՎԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) «ԻՄՄՈՒՆՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Մարիյա Սիմոնյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Մուշեղ Ավոյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Ժիրայր Գրիգորյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) Սուրեն Գրիգորյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

7) Անդրանիկ Գասպարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

8) Գվիդոն Սիմոնյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

9) Լուսինե Բոյաջյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

10) Սամվել Սևանյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

11) «ՆՈՐ ԱՐԵՇ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ՀԱՅՐԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՇԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ՄԱՔՍԵԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ՎԻՎԱԼԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ԱՄԵՐԻՔԱՆ ՍՓԱՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ԼՈՒԹԴԱՆ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

20) «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

21) Մանուկ Վարդանյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

22) Սիրանուշ Հարությունյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

23) Սեյրան Մարկոսյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

24) Արթուր Ասատրյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

  

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

     

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան