Գլխավոր տեղեկություն
Номер
N 1462-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.15/28(631) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
27.10.2018
Подписан
Նախարարի պաշտոնակատար
Дата подписания
27.10.2018
Дата вступления в силу
28.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հոկտեմբերի 2018 թ.

N 1462-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ՍԱՍՈՒՆԻԿԻ Գ. ՉԱՈՒՇԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 109/8 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ՍԱՍՈՒՆԻԿԻ Գ. ՉԱՈՒՇԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի սահմանային 50 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

 

Ա. Հարությունյան

(նախարարի պաշտոնակատար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան