Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.239
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.10.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
18.10.2018
Дата вступления в силу
11.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2018 թ.

N 19-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

Հրամայում եմ

 

Հաստատել արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

 

 Պաշտոնակատար`

Ա. Թորոսյան

 

Հավելված

 Առողջապահության նախարարի 
 2018 թ. հոկտեմբերի 18-ի N 19-Ն հրամանի

ԿԱՐԳ

 

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Փոխներարկումային բժշկական օգնություն և արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև կնքվում է արյան բաղադրամասերի տրամադրման պայմանագիր:

3. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատված արյան բաղադրամասերի պահանջագրի ներկայացման դեպքում` անմիջապես կամ պահանջագրում նշված ժամկետում, որտեղ նշվում է արյան բաղադրամասերը պահանջող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասի փոխներարկման կարիք ունեցող պացիենտի անունը, ազգանունը, հիվանդության ախտորոշումը, արյան խմբային և ռեզուս պատկանելությունը, պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները և քանակը /փաթեթ/:

4. Տրամադրված արյան բաղադրամասի վերաբերյալ տվյալները՝ տրամադրման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելության ժամկետը, պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը անմիջապես գրանցվում է Հրամանով հաստատված արյան բաղադրամասերի տրամադրման մատյանում:

5. Արյան բաղադրամասերի փոխանակումն իրականացվում է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների միջև, ըստ անհրաժեշտության:

6. Փոխանակված արյան բաղադրամասերի վերաբերյալ տվյալները՝ փոխանակման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելության ժամկետը, արյան բաղադրամասը պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասերի տրամադրումից անմիջապես հետո գրանցվում են Հրամանով հաստատված արյան բաղադրամասերի փոխանակման մատյանում:

7. Այն բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում չեն գործում արյան դոնորություն իրականացնող բաժանմունքներ, արյան բաղադրամասերի պաշարների ապահովման համար դրանք ձեռք են բերում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններից: Արյան բաղադրամասերը տրամադրվում են արյան բաղադրամասեր պահանջող բժշկական կազմակերպության կողմից լիազորված անձին` բժշկական կազմակերպության կողմից հաստատված գրության (պահանջագիր, լիազորագիր) համաձայն, որտեղ նշվում են պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները, խմբային և ռեզուս պատկանելությունը և քանակը (փաթեթ):

8. Արյան բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան