ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2018 թ. |
N 2275-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի) և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) Աննա Երիցյան |
դեղատնային գործունեություն |
2) ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
3) Ստելլա Հովասափյան |
դեղատնային գործունեություն |
4) Անուշիկ Մխիթարյան |
դեղատնային գործունեություն |
5) «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
6) «ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
7) «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
8) «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ՍՏՈՄ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ՆՈՎՈ-ՍՏՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) Կարինե Ազատյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) Վիլյամ Համզյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) Արմենուշ Ավետիսյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան