Գլխավոր տեղեկություն
Номер
N 194-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2019-27.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.07/65(868) Հոդ.408.4
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
21.11.2011
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
21.11.2011
Дата вступления в силу
11.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 նոյեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 194-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Թովմասյան

 

 

Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի նոյեմբերի 21-ի
N 194-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման գործունեություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անվտանգության ապահովման բաժինը (այսուհետ` Անվտանգության ապահովման բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անվտանգության ապահովման բաժինները (այսուհետ` Հիմնարկի անվտանգության ապահովման բաժին):

(2-րդ կետը լրաց., փոփ. 28.02.19 N 58-Ն)

3. Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Անվտանգության ապահովման բաժինը և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրանց տվյալ ոլորտը համակարգող տեղակալների` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

(4-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

5. Անվտանգության ապահովման բաժինը գործում է Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

(5-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

6. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժինը գործում է համապատասխանաբար տվյալ Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

7. Անվտանգության ապահովման բաժինը և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Ծառայության և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Ծառայության կամ Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համագործակցության հիման վրա:

(7-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

8. Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է ամենամյա աշխատանքային ծրագրերի հիման վրա, որոնք հաստատվում են համապատասխանաբար Ծառայության պետի և տվյալ Հիմնարկի պետի կողմից:

(8-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

9. Անվտանգության ապահովման բաժնի խնդիրներն են`

1) հսկողություն իրականացնել Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

2) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

(9-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

10. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի խնդիրներն են՝

1) կազմակերպել տվյալ Հիմնարկի անվտանգության ապահովումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահպանումն օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով.

2) կազմակերպել տվյալ Հիմնարկի քաղաքացիական և մոբիլիզացիոն աշխատանքների իրականացումը.

3) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` Հիմնարկի պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

(10-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

11. Անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման նպատակով Ծառայությունում և Հիմնարկներում գործող կառուցվածքային ստորաբաժանումներում սույն կարգով նախատեսված վարվող մատյանները հաշվառվում, էջակալվում, կարվում և կնիքվում են համապատասխանաբար Ծառայության և Հիմնարկների ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

(11-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

12. Անվտանգության ապահովման բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք: Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերը, պետի տեղակալները, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներն ունեն հայերեն լեզվով համապատասխանաբար Ծառայության կամ Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ: Հիմնարկի պատասխանատու հերթապահները (այսուհետ` ՊՀ) ունեն Հիմնարկի անվանմամբ ՊՀ-ի կնիք և Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:

(12-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

13. Սույն կարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

1) անվտանգության ապահովում՝ իրավական, կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է`

ա) ապահովելու կալանավորված անձանց և դատապարտյալների օրենքով սահմանված կարգով մեկուսացումը` ներառյալ նրանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու միջոցով,

բ) ապահովելու կալանավորված անձանց, դատապարտյալների, Հիմնարկի տարածքում գտնվող ծառայողների ու այլ անձանց կյանքի և առողջության անձեռնմխելիությունը և բնականոն գործունեությունը, ինչպես նաև Հիմնարկների ամբողջական կենսագործունեությունը.

2) կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն` կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է բացառելու կալանավորված անձանց կողմից քրեական հետապնդումից և դատապարտյալների կողմից պատժի կրումից փախուստ կատարելու միջոցով խուսափելու կամ այլ իրավախախտում կատարելու հնարավորությունները, ինչպես նաև արտաքին հարձակումները կամ այլ անձանց ցանկացած եղանակով ներթափանցումները կամ միջամտությունները.

3) Հիմնարկի անվտանգության ապահովման պլան` միջոցառումների համալիր պլան, որը ներառում է պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, պահպանության ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերը, այդ պահակետերում անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող ծառայողների` սույն կարգից բխող պարտականությունները, Հիմնարկի այն ծառայողների ցուցակը (հասցեներով և հեռախոսահամարներով), ովքեր ենթակա են անմիջապես կանչվելու տագնապ հայտարարելու դեպքում, ղեկավար անձանց ցուցակը, որոնք պետք է ՊՀ-ի կողմից տեղեկացվեն իրավիճակի բարդացման պայմաններում, ընդ որում` պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, հաշվեցուցակային պահակետերը համարվում են գաղտնի:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

14. Անվտանգության ապահովման բաժինը կազմված է Անվտանգության ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալներից, գլխավոր, առաջատար, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Անվտանգության ապահովման բաժինը ղեկավարում է Անվտանգության ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Անվտանգության ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Անվտանգության ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

15. Անվտանգության ապահովման բաժնի պետը`

1) իրականացնում է Անվտանգության ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Անվտանգության ապահովման բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվություններ.

6) եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների վերլուծության հիման վրա Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում առաջարկություններ Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

9) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին.

10) հսկողություն է իրականացնում Անվտանգության ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների անվտանգության ապահովման կազմակերպման և իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.

12) կազմակերպում է հսկողության իրականացումը` Հիմնարկներում առկա հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության, հաշվառման, բաշխման, գործադրման, ինչպես նաև կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անխափան շահագործման նկատմամբ, Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ է ներկայացնում դրանց ձեռք բերման, ինչպես նաև ֆիզիկապես կամ բարոյապես մաշվածների դուրս գրման վերաբերյալ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

14) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

15) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին` Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

16) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

(15-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

16. Անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով Անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Անվտանգության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

17. Անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Անվտանգության ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) կազմում է Անվտանգության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին.

6) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների կողմից ներկայացված եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա կազմում է Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին.

7) եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

8) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում առկա հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության, հաշվառման, բաշխման նկատմամբ, իրականացնում է տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, Անվտանգության ապահովման բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում դրանց ձեռք բերման, ինչպես նաև ֆիզիկապես կամ բարոյապես մաշվածների դուրս գրման վերաբերյալ.

9) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անխափան շահագործման նկատմամբ, Անվտանգության ապահովման բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում դրանց ձեռք բերման, ինչպես նաև ֆիզիկապես կամ բարոյապես մաշվածների դուրս գրման վերաբերյալ.

10) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

11) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

(17-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

18. Անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության ուսումնասիրության արդյունքում առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Հիմնարկների անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, այդ թվում` ուսումնասիրում և վերլուծում է Հիմնարկներում գրանցված հանցագործությունների, ներքին կանոնակարգի պահանջների խախտումների դեպքերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կանխելու ուղղությամբ.

6) պատրաստում է Անվտանգության ապահովման բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

7) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

(18-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

19. Անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության ուսումնասիրության արդյունքում առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Հիմնարկների անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, այդ թվում` ուսումնասիրում և վերլուծում է Հիմնարկներում գրանցված հանցագործությունների, ներքին կանոնակարգի պահանջների խախտումների դեպքերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կանխելու ուղղությամբ.

6) պատրաստում է Անվտանգության ապահովման բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

7) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

(19-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

20. Անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալները, գլխավոր և առաջատար, մասնագետները հաշվետու են Անվտանգության ապահովման բաժնի պետին:

21. Անվտանգության ապահովման բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով: Անվտանգության ապահովման բաժնի աշխատողները կարող են ապահովվել տեխնիկական անհրաժեշտ այլ միջոցներով:

22. Անվտանգության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Արգելվում է կատարել պատանդի վիճակում գտնվող վերադաս ծառայողի հրամանը, եթե այն կարող է խոչընդոտել ծառայողի համար օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊՀ-Ը. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

23. ՊՀ-ը անմիջականորեն հաշվետու է Հիմնարկի պետին, համարվում է անվտանգությունն ապահովող իրեն ամրակցված հերթապահ խմբի անմիջական ղեկավարը և Հիմնարկի պետի բացակայության դեպքում ամբողջական պատասխանատվություն է կրում Հիմնարկի բնականոն գործունեության ապահովման համար:

24. ՊՀ-ը Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի (Ձև 1) համաձայն`

1) կազմակերպում է Հիմնարկի անվտանգության ապահովումը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը և նրանց համապատասխան մեկուսացումը.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների միջև.

3) հսկողություն է իրականացնում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.

4) անցկացնում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ.

5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին ծառայողին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

7) իրականացնում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների տեղաբաշխում ըստ պահակետերի կամ ծառայության վայրերի.

8) անձամբ և անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի միջոցով ուսումնասիրում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարումը պահակետերում, ցերեկային ժամերին՝ առնվազն երկու անգամ, իսկ գիշերային ժամերին՝ առնվազն երեք անգամ` արդյունքները գրանցելով պահակետային ամփոփագրերում.

9) ապահովում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումը.

10) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերած անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

11) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

12) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, մինչև բացակայության պատճառները պարզելը, դադարեցնում է կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժը և կազմակերպում հնարավոր վայրերի մանրակրկիտ զննում, որտեղ կարող է թաքնվել բացակայող անձը, միաժամանակ, ելնելով իրավիճակից՝ որոշում է կայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով տագնապ հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ.

13) կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունում է Հիմնարկի կարանտինային բաժանմունք, կազմակերպում նրանց տեղաբաշխումը կարանտինային խցերում, անձնական խուզարկությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովում նրանց ելքը Հիմնարկից.

14) կալանավորված անձին կամ դատապարտյալին անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով ապահովում է բուժաշխատողների կանչը Հիմնարկ, անհրաժեշտության դեպքում` նրա փոխադրումը համապատասխան բժշկական հաստատություն և պահպանությունը բուժհաստատությունում՝ մինչև պահպանության ապահովման ստորաբաժանմանը հանձնելը.

15) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների` ըստ խցերի կամ կացարանների բնակեցումը համաձայն կատարված տեղաբաշխման.

16) կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի տեղաշարժը` խցից և տվյալ պահակետի սահմաններից դուրս գալը` Հիմնարկից ելք լինելու, Հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումից օգտվելու, տվյալ Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման պահանջի կամ վարչակազմի կողմից ընդունելության դեպքերում` Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կողմից հաստատված պահանջագրի (Ձև 2) հիման վրա, բացառությամբ կալանավորված անձին կամ դատապարտյալին զբոսանքի, լոգանքի կամ ցնցուղից օգտվելու նպատակով դուրս բերելու դեպքերի, երբ համապատասխան պահանջագիր չի տրվում: Նշված դեպքերում կալանավորված անձինք և դատապարտյալները խցերից դուրս են բերվում համաձայն հիմնարկի պետի կողմից հաստատված գրաֆիկի.

17) սահմանված կարգով կազմակերպում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը Հիմնարկ և ելքը Հիմնարկից.

18) հետևում է պատժախուց տեղափոխված անձանց կարգապահական տույժի կրման ժամկետին և դրա լրանալու դեպքում տվյալ անձին փոխադրում կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս.

19) կատարում է անհրաժեշտ գրառումներ Հիմնարկի հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում (Ձև 3).

20) կարգապահական խախտման, դրա պայմանները վերացնելու անհրաժեշտության, կալանավորված անձի կամ դատապարտյալի համապատասխան դիմելու դեպքերում Հիմնարկի պետի բացակայության ժամանակ անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կամ Հիմնարկի այլ ծառայողի գրավոր զեկուցագրի հիման վրա կալանավորված անձին կամ դատապարտյալին առավելագույնը 24 ժամով ժամանակավոր մեկուսացնում է մինչև Հիմնարկի պետի ժամանելը` կազմելով համապատասխան արձանագրություն (Ձև 4).

21) նյարդային խանգարման, սպիտակ տենդի կամ ռեակտիվ փսիխոզի վիճակում գտնվող կալանավորված անձին կամ դատապարտյալին, ով ցուցաբերում է սանձարձակություն, փորձելով այդ վիճակում կատարել անդամախեղություն, ինքնասպանություն, հարձակում կալանավորված անձանց կամ դատապարտյալների, Հիմնարկի ծառայողների կամ այլ անձանց վրա, Հիմնարկի պետի բացակայության դեպքում կազմելով համապատասխան արձանագրություն (Ձև 5) կարող է տեղափոխել սույն կարգով նախատեսված խուց` նախապես նրանցից առգրավելով բոլոր այն առարկաները, որոնք կարող են օգտագործվել անդամախեղություն, ինքնասպանություն կամ այլ անձանց վրա հարձակում կատարելու նպատակով, ընդ որում` նման դատապարտյալի կամ կալանավորված անձի տեղափոխությունը իրականացվում է առնվազն երեք ծառայողների կողմից, իսկ տվյալ խուց տեղափոխված դատապարտյալը կամ կալանավորված անձը խցից դուրս բերվում է համապատասխան բժշկի թույլտվությամբ.

22) պահում է Հիմնարկի պետի կողմից հաստատված Հիմնարկի անվտանգության ապահովման պլանի և տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի մեկական օրինակները, հատուկ ու ինքնապաշտպանական միջոցների պահման սենյակների բանալիները, հիմնարկի վարչական շենքի աշխատասենյակների պահեստային բանալիները` հատուկ պատրաստած տուփերում և կնքված վիճակում, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս բերման ենթակա դատապարտյալների ցուցակը, Հիմնարկից կարճատև արձակուրդ մեկնած անձանց ցուցակը, փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող բարձր ռիսկայնության դատապարտյալների խցերի երկրորդ փականների և պահեստային բանալիները, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը.

23) անձամբ կամ տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի միջոցով վարում է Հիմնարկի հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանը, Հիմնարկում պահվող անձանց հաշվառման մատյանը (Ձև 6), Հիմնարկի ծառայողներին հատուկ միջոցներ հանձնման-ընդունման հաշվառման մատյանը (Ձև 7), միմյանցից մեկուսացման ենթակա անձանց հաշվառման մատյանը (Ձև 8), ընդ որում` միևնույն քրեական գործով անցնող և մեկուսացման ենթակա անձի անձնական գործի կազմի վրա դնում է դրոշմակնիք՝ «անցնում է միևնույն քր. գործով» մակնանշմամբ.

24) վարում է Հիմնարկի հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանը, որում բացի սահմանված ձևով պահանջվող տեղեկատվությունից նշվում են նաև հերթափոխի ընդունման-հանձնման, հերթափոխի ընդունման ժամանակ հայտնաբերված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունման-հանձնման, հատուկ, ինքնապաշտպանական և տեխնիկական միջոցների, բանալիների ընդունման-հանձնման, հերթափոխի ընթացքում Հիմնարկում տեղի ունեցած պատահարների, հերթափոխի ընթացքում հայտնաբերված պահակետերի սարքավորումների, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, ինչպես նաև լուսավորության, վանդակաճաղերի, փականների և այլ անսարքությունների և դրանց վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների, խցերում, կացարաններում անցկացված տեխնիկական զննումների և խուզարկությունների, պահակետերում ծառայության կատարման ուսումնասիրությունների, իր կողմից ժամանակավոր պահակետի նշանակման, Հիմնարկ ընդունված և Հիմնարկից մեկնած անձանց թվաքանակի վերաբերյալ.

25) կազմակերպում է տվյալ պահակետի ծառայողի կողմից պատժախուց տեղափոխված անձանց հաշվառման մատյանի (Ձև 9), Հիմնարկ ընդունված և ժամանակավոր մեկնած անձանց հաշվառման և հսկողության ներքին օբյեկտների պահակետային ամփոփագրի (Ձև 16), Հիմնարկ ընդունված և ժամանակավոր մեկնած անձանց հաշվառման, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների շահագործման հաշվառման մատյանի (Ձև 10) վարումը.

26) սույն կարգով նախատեսված դեպքերում նշանակում է ժամանակավոր պահակետեր.

27) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

28) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

29) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

(24-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

24.1. Հերթապահ խմբի գլխավոր մասնագետը՝

1) մասնակցում է հերթափոխի և հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպմանը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը.

2) ՊՀ-ի հանձնարարությամբ կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի մյուս աշխատողների միջև.

3) աջակցում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի մյուս աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության իրականացմանը.

4) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

5) ՊՀ-ի և անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի հետ միասին մասնակցում է պահակետերում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների իրենց պարտականությունների կատարման ուսումնասիրությանը.

6) աջակցում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելուն.

7) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

8) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

9) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ զեկուցում է ՊՀ-ին՝ սպասելով վերջինիս կարգադրությանը.

10) կալանավորված անձին կամ դատապարտյալին անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին զեկուցում է ՊՀ-ին և սպասում վերջինիս կարգադրությանը.

11) հետևում է պատժախուց տեղափոխված անձանց կարգապահական տույժի կրման ժամկետին և դրա լրանալու դեպքում անհապաղ զեկուցում ՊՀ-ին.

12) սույն կարգով նախատեսված դեպքերում և ՊՀ-ի կարգադրությամբ նշանակում է ժամանակավոր պահակետեր.

13) Հիմնարկի պետի հրամանով իրականացնում է սույն հրամանի 24-րդ կետով սահմանված գործառույթները.

14) Ծառայության ընթացքում ՊՀ-ի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինություն առաջանալու դեպքում փոխարինում է նրան.

15) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է ՊՀ-ին, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հիմնարկի պետին և գործում ըստ նրա ցուցումի.

16) հետևում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և ՊՀ-ի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջներին և առաջնորդվում քրեակատարողական ծառայության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով.

17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

(24.1-ին կետը լրաց. 28.02.19 N 58-Ն)

24.2. Հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը՝

1) մասնակցում է հերթափոխի և հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպմանը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը.

2) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

3) ՊՀ-ի կամ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի կարգադրությամբ ապահովում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումը.

4) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

5) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

6) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ զեկուցում է ՊՀ-ին՝ սպասելով վերջինիս կարգադրությանը.

7) Հիմնարկի պետի հրամանով կարող է իրականացնել սույն հրամանի 24 կամ 24.1-րդ կետերով սահմանված գործառույթները.

8) Ծառայության ընթացքում ՊՀ-ի կամ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինություն առաջանալու դեպքում փոխարինում է նրանց.

9) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է ՊՀ-ին կամ նրան փոխարինող ծառայողին, իսկ վերջիններիս բացակայության դեպքերում՝ Հիմնարկի պետին և գործում ըստ նրա ցուցումի.

10) հետևում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և ՊՀ-ի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջներին և առաջնորդվում քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերով.

11) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

(24.2-րդ կետը լրաց. 28.02.19 N 58-Ն)

25. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժինը կազմված է բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը պատասխանատվություն է կրում բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

26. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը՝

1) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների միջև.

2) կազմակերպում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը և մարտական պատրաստականությանն ուղղված միջոցառումներ, անցկացնում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ և սեմինար պարապմունքներ.

3) Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գործունեությանն առնչվող հարցերով առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

4) հսկողություն է իրականացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների կողմից իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) ապահովում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի համագործակցությունը Հիմնարկի և Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների հետ.

6) ապահովում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը, կատարված աշխատանքների մասին եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստումը և դրանց ներկայացումը Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Հիմնարկի պետի հաստատմանը.

7) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ամփոփում և կազմում տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

8) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

9) հսկողություն է սահմանում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայության նկատմամբ և ապահովում անվտանգությունն ապահովող հերթապահ տարբեր խմբերի ծառայողների փոխհամագործակցությունը.

10) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ.

11) հաշվառման վերցնելու և նրանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում բարձր ռիսկայնություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին ի հայտ բերելու ուղղությամբ, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում ապահովում է նրանց լուսանկարներով և համապատասխան տեղեկատվությամբ ցուցատախտակների առկայությունը.

12) առնվազն շաբաթը հինգ անգամ կատարում է շրջայց Հիմնարկի պահակետերով և շինություններով, ուսումնասիրում ծառայությունը պահակետերում, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների վիճակը, միջոցներ ձեռնարկում դրանց անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, որոնց կապակցությամբ կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ դետալների և սարքերի, ինչպես նաև ժամանակակից համակարգերի ձեռք բերման վերաբերյալ.

13) կազմակերպում է խցերի, կացարանների և այլ շինությունների` ժամանակացույցով նախատեսված և չնախատեսված խուզարկություններ և տեխնիկական զննումներ, միջոցներ ձեռնարկում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ընդ որում` խուզարկություններն իրականացվում են ՊՀ-ին իրազեկելով.

14) Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Հիմնարկի պետի հաստատմանն է ներկայացնում առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների տեղաշարժման երթուղիները, անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայության ուսումնասիրման ժամանակացույցը, ժամանակավոր պահակետերի պահպանության սահմանագծերը.

15) ապահովում է Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի նախագծի մշակումը և այն ներկայացնում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանն ու Հիմնարկի պետի հաստատմանը.

16) միջոցներ է ձեռնարկում Հիմնարկի վարչական տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց անվտանգությունն ապահովելու համար.

17) կազմակերպում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հասցեով ստացված հանձնուքների, ինչպես նաև ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումից ստացված ծանրոցների և փաթեթների ընդունման, ողջամիտ ժամկետում դրանք հասցեատերերին հանձնման, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև պահպանման աշխատանքները.

18) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալներին կենցաղում օգտագործվող կտրող կամ ծակող առարկաների և աշխատավայրերում օգտագործվող աշխատանքային գործիքների տրման, ընդունման և հաշվառման աշխատանքները, հսկողություն սահմանում դրանց պահպանման նկատմամբ.

19) հսկողություն է սահմանում ներկանյութերի և քիմիական թունավոր այլ նյութերի պահպանման նկատմամբ.

20) հսկողություն է իրականացնում առկա հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության, հաշվառման նկատմամբ և առնվազն ամիսը մեկ անգամ, ստուգում դրանց առկայությունը և պահպանվածության ապահովման պայմանները, ստուգման արդյունքներով կազմում արձանագրություն, արդյունքների մասին` զեկուցում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

21) հսկողություն է իրականացնում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայողների կողմից հատուկ միջոցների պահման և կրման կանոնների պահպանման նկատմամբ.

22) Հիմնարկի պետին առաջարկություններ է ներկայացնում բաժնի ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

23) ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հիմնարկի ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.

24) հսկողություն է սահմանում կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառումների նկատմամբ, կազմակերպում ըստ քարտերի թվաքանակի անվանական հաշվառում ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ.

25) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

26) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

(26-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

27. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը իրականացնում է սույն կարգով Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

28. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, ինչպես նաև բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

5) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

6) մշակում է Հիմնարկի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում բաժնի պետին.

7) կազմում է խցերի, կացարանների և այլ շինությունների նախատեսված խուզարկությունների և տեխնիկական զննումների անցկացման ժամանակացույցերը ու հսկողություն իրականացնում այդ աշխատանքների կատարման նկատմամբ.

8) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

9) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ.

10) ուսումնասիրում է Հիմնարկի վարչական տարածքում գտնվող կոյուղու հորերի հուսալի ուղեփակումը, Հիմնարկի կամ նրան հարող տարածքում իրականացվող հողային, շինարարական և այլ աշխատանքների իրականացման գործընթացը, այդ կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.

11) իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպում է արգելափակոցների, մուտքի և ելքի դարպասների ամրացման անհրաժեշտ աշխատանքներ.

12) առանձնացնում, ամփոփում և պահում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոց գործադրելու դեպքերի վերաբերյալ նյութերը.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

14) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

29. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, ինչպես նաև բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

5) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

6) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ.

7) դրոշմամբ հաշվառում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ժամանակավոր օգտագործման նպատակով տրվող աշխատանքային գործիքները, կազմում դրանց հաշվառման ցուցակները, հսկողություն սահմանում գործիքների օգտագործման, պահպանման և տրման նկատմամբ, կազմակերպում է Հիմնարկում օգտագործվող շինարարական նյութերի, աշխատանքային գործիքների և այլ գույքի ժամանակավոր պահպանությունը՝ կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից այլ նպատակներով դրանց օգտագործումը բացառելու համար.

8) իրականացնում է հատուկ բանալիների հաշվառում (Ձև 11), հսկողություն սահմանում դրանց պահպանման, տրամադրման և օգտագործման նկատմամբ.

9) ուսումնասիրում է Հիմնարկի վարչական տարածքում գտնվող կոյուղու հորերի հուսալի ուղեփակումը, Հիմնարկի կամ նրան հարող տարածքում իրականացվող հողային, շինարարական և այլ աշխատանքների իրականացման գործընթացը, այդ կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.

10) հսկողություն է իրականացնում խցերի և կացարանների, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի այլ շինությունների դռների և դրանց փականների, պատուհանների վանդակաճաղերի, խցերի սննդի փոխանցման դռնակների և այլ գույքի տեխնիկական վիճակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկում դրանք ժամանակին վերանորոգելու կամ փոխարինելու նպատակով.

11) հսկողություն է իրականացնում խցերի տեխնիկական զննումների, խցերի, կացարանների և այլ շինությունների, անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, ինչպես նաև անմիջականորեն մասնակցում է առգրավված և ոչնչացման ենթակա իրերի և առարկաների սահմանված կարգով ոչնչացման աշխատանքներին.

12) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

14) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

30. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, որը ընդգրկված է անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.

5) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.

6) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.

7) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.

8) անվտանգությունը ապահովող հերթապահ խմբին նախապատրաստում է սույն կարգով նախատեսված հրահանգավորման.

9) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն հերթափոխն ընդունելիս կատարում է ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, միաժամանակ` մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների` ահազանգման համակարգի, կապի, հրդեհաշիջման և այլ միջոցների տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

10) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, հսկիչ անցագրային կետերի հիմնական և միջանցիկ դռների փականների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

11) իր մոտ պահում է անվտանգության ապահովման պլանի մեկ օրինակը, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար Հիմնարկի տարածքից դուրս բերման ենթակա դատապարտյալների ցուցակը, Հիմնարկից կարճատև արձակուրդ մեկնած անձանց ցուցակը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

12) ՊՀ-ի ցուցումով անձամբ հսկողություն է իրականացնում անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի ծառայողների պարտականությունների` պահակետերում պատշաճ կատարման նկատմամբ՝ ցերեկային ժամերին` առնվազն երկու, իսկ գիշերային ժամերին՝ առնվազն երեք անգամ կատարելով շրջայցեր` արդյունքները գրանցելով պահակետային ամփոփագրում.

13) կազմակերպում և ապահովում է անվտանգությունը ապահովող հերթապահ տվյալ խմբին հատկացվող հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանումը, ինչպես նաև դրանց ընդունում և հանձնումը.

14) ՊՀ-ի ցուցումով իրականացնում է սույն կարգով ՊՀ-ի համար նախատեսված գործառույթներ.

15) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակված կամ տրված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

16) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների գործառույթներ:

(30-րդ կետը լրաց. 05.11.15 N 553-Ն, փոփ. 28.02.19 N  58-Ն)

31. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, ինչպես նաև բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

5) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, հսկիչ անցագրային կետերի հիմնական և միջանցիկ դռների փականների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

6) դրոշմամբ հաշվառում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ժամանակավոր օգտագործման նպատակով տրվող աշխատանքային գործիքները, կազմում դրանց հաշվառման ցուցակները, հսկողություն սահմանում գործիքների օգտագործման, պահպանման և տրման նկատմամբ, կազմակերպում է Հիմնարկում օգտագործվող շինարարական նյութերի, աշխատանքային գործիքների և այլ գույքի ժամանակավոր պահպանությունը՝ կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից այլ նպատակներով դրանց օգտագործումը բացառելու համար.

7) հսկողություն է իրականացնում խցերի, կացարանների և կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում տեղակայված այլ շինությունների փականների պահեստային բանալիների պահպանման նկատմամբ.

8) հսկողություն է իրականացնում խցերի, կացարանների, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի այլ շինությունների դռների և դրանց փականների, պատուհանների և այլ վայրերի վանդակաճաղերի, խցերի սննդի փոխանցման դռնակների և այլ գույքի տեխնիկական վիճակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկում դրանք ժամանակին վերանորոգելու կամ փոխարինելու նպատակով.

9) ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպում է խցերի և կացարանների հատակների, առաստաղների, պատերի, զբոսահրապարակների հատակների և պատերի անհրաժեշտ ամրացման աշխատանքները.

10) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

11) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

32. Անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.

5) անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման առաջատար մասնագետի ցուցումով իրականացնում է սույն կարգով վերջինիս համար նախատեսված գործառույթներ, նրա բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները.

6) կատարում է Հիմնարկի պետի, Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

7) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների գործառույթներ:

(32-րդ կետը լրաց. 05.11.15 N 553-Ն)

33. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները`

1) իրականացնում են իրենց վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում են Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ են ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կատարում են Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

5) իրականացնում են օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

34. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին, իսկ Հիմնարկի օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված աշխատողները հաշվետու են նաև ՊՀ-ին:

35. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողները, բացառությամբ երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների, ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները սույն կարգով նախատեսված դեպքերում ապահովվում են ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով և ոտնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, անհրաժեշտության դեպքում` զենքով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տիրապետման տակ կարող են լինել նաև օրենսդրությամբ սահմանված զենքի, հատուկ միջոցների և տեխնիկական այլ միջոցների տեսակներ:

36. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ. ՊԱՀԱԿԵՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

37. Անվտանգության ապահովումն Հիմնարկներում կազմակերպվում և իրականացվում է հերթափոխային և հնգօրյա աշխատանքային շաբաթով:

38. Հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է շուրջօրյա` անվտանգությունը ապահովող չորս հերթապահ խմբերով, որոնք հերթապահում են հսկվող օբյեկտների պահակետերում: Անվտանգությունը ապահովող հերթապահ խմբերի հերթափոխները կազմվում են այնպես, որ յուրաքանչյուր հերթափոխ, որպես կանոն, ներառի ՊՀ, հերթապահ խմբի գլխավոր և առաջին կարգի մասնագետներ Հիմնարկի անվտանգության ապահովման առաջատար մասնագետ, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման տեխնիկ հանդիսացող կրտսեր խմբի ծառայող, հանձնուքներ ընդունող, խուզարկող, զննող և հանձնող, հանձնուքների և տեսակցությունների վերաբերյալ փաստաթղթերն ընդունող և ձևակերպող ծառայողներ, կալանավորված անձանց կամ դատապարտյալներին զբոսանքի, լոգանքի, սանիտարական մշակման, տեսակցության, բժշկի սենյակ, Հիմնարկի վարչակազմի մոտ ընդունելության, ինչպես նաև տնտեսական կամ այլ աշխատանքների ուղեկցորդումն իրականացնող ծառայողներ, խցերի, կացարանների, հիվանդասենյակների խուզարկություններ կամ տեխնիկական զննումներ անցկացնող ծառայողներ, մատնադրոշմող և լուսանկարող ծառայող: Անվտանգության ապահովման պահակետերում անվտանգության ապահովումն իրականացվում է, որպես կանոն, կրտսեր խմբի ծառայողների կողմից: Կրտսեր խմբի ծառայողի նշանակումը անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում իրականացվում է Հիմնարկի պետի հրամանով: Կրտսեր խմբի յուրաքանչյուր ծառայող միևնույն պահակետում ծառայություն է կատարում, որպես կանոն, մեկ ամսից ոչ ավելի, որից հետո փոխադրվում է մեկ այլ պահակետ: Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերում ընդգրկվում են նաև անհրաժեշտ թվով կին ծառայողներ: Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի կազմը որոշվում է յուրաքանչյուր պահակետում, հնարավորության դեպքում, առնվազն 3,5 հաստիքային միավորի հաշվարկով:

(38-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

39. Կրտսեր խմբի ծառայողների տեղաբաշխումն ըստ պահակետերի, երթուղիների և աշխատանքի տեղամասերի, ծառայության կատարման կարգը, աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ընդմիջման ժամերը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբի և առանձին աշխատողների միմյանց փոխարինման ժամերը հաստատվում են Հիմնարկի պետի հրամանով: Ծառայողական որոշակի հանձնարարություններ կատարելու նպատակով, երկու և ավելի ծառայողներ առանձնացվելու դեպքում, նրանցից մեկը նշանակվում է ավագ:

40. Հիմնարկի պահպանության ներքին օբյեկտները գտնվում են կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի սահմանագծից` արգելագոտուց ներս, որոնք ներառում են խցերը, կացարանները, պատժախցերը, հիվանդասենյակները, տեսակցությունների սենյակները և դրանց տեղակայման մասնաշենքերը, կարանտինային բաժանմունքները, զբոսահրապարակները, բաղնիքը, արտադրական և այլ շինությունները, որտեղ կարող են գտնվել դատապարտյալներ կամ կալանավորված անձինք:

41. Հսկողության ներքին օբյեկտներում մշտական պահակետերը նշանակվում են՝ խցերի, կացարանների, պատժախցերի, հիվանդասենյակների մոտ, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ, կարանտինային բաժանմունքում, ինչպես նաև դրանց տեղակայման մասնաշենքերում:

42. Հսկողության ներքին օբյեկտներում ժամանակավոր պահակետերը նշանակվում են բաղնիքի, զբոսահրապարակների, կարճատև տեսակցության սենյակների, արտադրական կամ աշխատանքային տեղամասի մոտ, որտեղ ժամանակավոր կարող են գտնվել կալանավորված անձինք կամ դատապարտյալներ: Հսկողության ներքին օբյեկտներում ժամանակավոր պահակետեր կարող են նշանակվել նաև այլ վայրերում: Հսկողության ներքին օբյեկտներում ժամանակավոր նշանակված պահակետերը ընդունվում և հանձնվում են դրանցում առկա կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև նրանց վերաբերյալ փաստաթղթերի ընդունում-հանձնումով` թվաքանակի անվանական հաշվառմամբ:

43. Հսկողության ներքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերի առանձնահատկություններից ելնելով դրանք կարող են լինել մեկ հերթափոխային, երկհերթափոխային, եռհերթափոխային կամ շուրջօրյա, որը նշվում է հսկողության ներքին օբյեկտներում նշանակված պահակետային հաշվեցուցակում, որով յուրաքանչյուր պահակետի տրվում է հերթական համար և նշվում է, թե ինչ պահպանության օբյեկտ է գտնվում տվյալ պահակետի մոտ: Հսկողության ներքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերի (այսուհետ` հաշվեցուցակային պահակետեր) համարը կազմված է երեք թվանշաններից, որոնք իրարից բաժանվում են գծիկներով, և որոնց թվանշանները համապատասխանաբար նշանակում են. առաջինը` մասնաշենքի հերթական համարը, երկրորդը` մասնաշենքի բաժանմունքի հերթական համարը, երրորդը` պահակետի հերթական համարը:

44. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է Հիմնարկի համար սահմանված աշխատանքային ժամերին, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովումը կազմակերպելու վերաբերյալ հրամանի համաձայն, անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկելով:

45. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված հանձնուքներ ընդունող, խուզարկող և հանձնող, հանձնուքների և տեսակցությունների վերաբերյալ փաստաթղթերը ընդունող և ձևակերպող ծառայողը՝

1) ընդունում է դատապարտյալների և կալանավորված անձանց հանձնուքները, ծանրոցները և փաթեթները, արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը կանխելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնում է դրանց զննում և այնուհետև հանձնում հասցեատերերին.

2) ընդունում և ձևակերպում է հանձնուքների, ծանրոցների և փաթեթների, տեսակցությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը.

3) տեղեկություններ է տրամադրում այցելուներին հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունման և տեսակցությունների տրամադրման, ինչպես նաև դրանց անցկացման վերաբերյալ.

4) հաշվառում է տեսակցությունները, հանձնուքները, ծանրոցները և փաթեթները համապատասխան քարտում, ինչպես նաև լրացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած կամ հանձնուք բերած անձանց ցուցակը (Ձև 12).

5) տեսակցության թույլտվություն ստացած անձանց վերաբերյալ լրացնում և Հիմնարկի պետի կամ տեղակալի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անցագրերը` կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամաս տեսակցության եկած անձանց մուտքի թույլտվությունն ապահովելու համար.

6) ամեն օր աշխատանքի ավարտից հետո համեմատում է տրված անցագրերի քանակը հիմքերի հետ և վերցնում ի պահ, բացասական արդյունքների դեպքում` զեկուցում ՊՀ-ին:

(45-րդ կետը խմբ. 22.02.17 N 85-Ն)

46. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված ծառայողը, ով իրականացնում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին զբոսանքի, լոգանք կամ ցնցուղ ընդունելու, սանիտարական մշակման, տեսակցության, բժշկի սենյակ, Հիմնարկի վարչակազմի մոտ ընդունելության՝

1) խցերից, կացարաններից, հիվանդասենյակներից դուրս բերելուց և վերադարձնելուց իրականացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնակի խուզարկություն.

2) իրականացնում է լոգարանի` լոգանքից հետո, զբոսահրապարակի` յուրաքանչյուր խցի զբոսանքի ավարտից հետո տեխնիկական զննում, որի ընթացքում հայտնաբերված արգելված իրերի կամ այլ տեխնիկական թերությունների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում ՊՀ-ին.

3) իրականացնում է հսկողություն սանիտարական մշակման, զբոսանքի ժամանակ դատապարտյալի կամ կալանավորված անձի վարքագծի նկատմամբ:

47. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված ծառայողը, ով իրականացնում է նախատեսված խուզարկություններ և տեխնիկական զննումներ՝

1) խուզարկություններ և տեխնիկական զննումներ իրականացնելիս առանձնակի ուշադրություն է դարձնում դատապարտյալների կամ կալանավորված անձանց կողմից խցերում, կացարաններում, հիվանդասենյակներում կամ այլ շինություններում որպես արգելված իրերի կամ առարկաների հնարավոր թաքստոցներ օգտագործվող վայրերին.

2) առգրավված արգելված իրերի և առարկաների վերաբերյալ կազմում է արձանագրություն և առգրավված իրերի հետ հանձնում ՊՀ-ին.

3) խուզարկությունների ընթացքում դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական իրերին վերաբերվում է խնամքով.

4) խցերի, կացարանների, հիվանդասենյակների տեխնիկական զննման ժամանակ ստուգում է պատերի, հատակի, առաստաղի, պատուհանների, դռների և վանդակաճաղերի ամբողջականությունը, ինչպես նաև կահավորանքի ամբողջականությունը և անհրաժեշտ ամրացվածությունը:

48. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված մատնադրոշմող և լուսանկարող ծառայողը կատարում է լուսանկարչական, դակտիլասկոպիական աշխատանքներ, կալանավորվածների վերաբերյալ ձևակերպում է հաշվառման փաստաթղթեր, որոնք վարվում են կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից:

49. Անձնական խուզարկությունները լինում են ամբողջական և մասնակի:

50. Կալանավորված անձինք, դատապարտյալները և այլ անձինք, որպես կանոն, ենթարկվում են մասնակի խուզարկության, իսկ բավարար հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի Հիմնարկ ընդունվելու և ազատվելու, պատժախուց տեղափոխվելու դեպքերում` ամբողջական խուզարկության:

51. Մասնակի խուզարկությունն իրականացվում է Հիմնարկի սահմաններում՝ կալանավորված անձին կամ դատապարտյալին մատնադրոշմող և լուսանկարող ծառայողի, բժշկի մոտ տանելիս, հարազատների կամ այլ անձանց հետ տեսակցությունից, զբոսանքից առաջ և հետո, արտադրական կամ աշխատանքային տեղամասից վերադառնալիս և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: Մասնակի խուզարկության դեպքում անձը չի մերկացվում, նրա հագուստը, կոշիկները շոշափվում և զննվում են արտաքնապես, իսկ անհրաժեշտության դեպքում կոշիկները կարող են հանվել` զննման նպատակով:

52. Ամբողջական խուզարկության դեպքում անձին ծառայողները առաջարկում են ամբողջությամբ հանել հագուստը: Ամբողջական խուզարկությունը ուղեկցվում է խուզարկվողի մարմնի, նրա հագուստի, կոշիկների, ինչպես նաև առկա պրոթեզների մանրակրկիտ զննությամբ: Խուզարկվողին ծառայողներն առաջարկում են դեմքով կանգնել դեպի պատը՝ 70-ից 80 սմ հեռավորությամբ, ոտքերը բացել առնվազն ուսերի լայնությամբ և ձեռքերով հենվել պատին: Խուզարկությունն իրականացնող ծառայողը կանգնում է խուզարկվողի հետևում և ձեռքերով, հերթականությամբ` վերևից ներքև իրականացնում է խուզարկությունը: Երկրորդ ծառայողը կանգնում է այնպես, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ապահովել խուզարկողի անվտանգությունը: Խուզարկությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ՝ շոշափվում է գլխի մազածածկույթը, զննվում ձեռքերի և ոտքերի մատները, ձեռքերի դաստակները՝ երկու կողմերից, մարմնի մաշկային ծածկույթը, ականջախեցիները, թևատակերը, բերանի և քթի խոռոչները, առկա վիրաբուժական սպիները և պրոթեզները: Առկա վիրակապերը ստուգվում են բուժաշխատողի հետ համատեղ: Ամբողջական խուզարկության դեպքում անվտանգության կանոնները պահպանվում են հաշվի առնելով նաև խուզարկվողի անձը:

53. Խցերի, կացարանների, հիվանդասենյակների և այլ շինությունների խուզարկությունը լինում են նախատեսված և ոչ նախատեսված: Նախատեսված խուզարկություններն իրականացվում են Հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, իսկ ոչ նախատեսված խուզարկություններն իրականացվում են խցում, կացարանում, հիվանդասենյակում կամ այլ շինություններում արգելված իրերի, առարկաների առկայության վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա:

54. Տեխնիկական զննումն իրականացվում է ամեն օր` մասնաշենքի ավագի ղեկավարությամբ, դատապարտյալների կամ կալանավորված անձանց բացակայության պայմաններում:

55. Տեխնիկական զննման ժամանակ օգտագործվում են փայտամուրճեր, շոշափոցներ և այլ հարմարանքներ, որոնք նպաստում են արգելված իրերի և հանցագործությունների նախանշանների հայտնաբերմանը: Մանրակրկիտ զննվում են պատուհանները, վանդակաճաղերը, պատերը, հատակը, առաստաղը, մահճակալները, սեղանները, նստարանները, լվացարանը, ջեռուցման համակարգը, ինչպես նաև դրանց, կոյուղու ու ջրատար խողովակների ամրացվածությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվում`

1) հնարավոր փախուստի նախանշաններին, մասնավորապես՝ հողի առկայություն, քարի կտորներ, շինարարական աղբ, մահճակալների կամ վանդակաճաղերի առանձին դետալների բացակայություն, սղոցվածքի հետքեր և այլն.

2) անձնակազմի վրա հնարավոր հարձակում կատարելու նախանշաններին, մասնավորապես` կոտրած մետաղաձողերի, մահճակալների շերտաձողերի, ջեռուցման մարտկոցների կեռիկների և այլ նման երևույթների առկայությանը.

3) միջխցային կապի նախանշաններին:

56. Խցերի տեխնիկական զննումների արդյունքներով կազմվում են արձանագրություններ: Խցերում անսարքություններ կամ վնասվածքներ հայտնաբերելու դեպքում ՊՀ-ը զեկուցում է Հիմնարկի պետին, միջոցներ է ձեռնարկում դրանց անհապաղ վերացման ուղղությամբ և կատարում գրառում հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում:

57. Կալանավորված անձանց և դատապարտյալների իրերի զննումն իրականացվում է հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից նրանց ներկայությամբ՝ Հիմնարկ ընդունվելիս, Հիմնարկից ելք լինելիս կամ պատժախուց տեղափոխվելիս, իսկ խցերում` առնվազն մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի ներկայությամբ: Փախուստի, տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում դատապարտյալի կամ կալանավորված անձի իրերի զննումը կարող է իրականացվել նրա բացակայության պայմաններում: Զննման ժամանակ ստուգվում է դատապարտյալի կամ կալանավորված անձի հագուստի կարերը և այլ կոշտ տեղերը: Գրպանները, հագուստի թևքերը, անդրավարտիքը, գուլպաները, զուգագուլպաները զննվում են շրջելով: Կոշիկները զննվում են ներքին և արտաքին կողմերից, հատկապես զննվում են կրունկների ամրացումը: Հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից զննվում են խցում պահելու համար թույլատրված իրերը և առարկաները:

58. Խուզարկությունների և իրերի զննման արդյունավետության բարձրացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, ինչպես նաև վարժեցված շներ:

59. Կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդվում են հետևյալ դեպքերում`

1) կալանավորված անձինք և փակ կամ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները խցից կամ հիվանդասենյակից դուրս տեղաշարժվելիս,

2) կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին օրենքով սահմանված` նրանց տեղաշարժման համար նախատեսված սահմաններից դուրս տեղաշարժվելիս:

60. Կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումը սույն կարգի 66-րդ կետով նախատեսված դեպքերում ծառայողների կողմից Հիմնարկի տարածքում իրականացվում է առանց զենքի:

61. Կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումը կամ տեղաշարժն իրականացվում է առավելագույն կարճ երթուղով, իսկ արտակարգ իրավիճակների, տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում` առավելագույն անվտանգ երթուղով:

62. Հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի՝

1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.

2) ուղեկցորդման ճանապարհին որևէ առարկային տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն, ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.

3) այլ անձանց, այդ թվում` այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.

4) ուղեկցորդվողների ինքնագլուխ շարքից դուրս գալը կամ շարքում ծխելը.

5) խցերին մոտենալը կամ խցերի դռների դիտանցքերը բացելը:

63. Ուղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կամ երկու կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երեքից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը երեք ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը հինգ ծառայող: Անհրաժեշտության դեպքում կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է երկու ծառայողի կողմից՝ օգտագործելով ձեռնաշղթա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ոտնաշղթա: Փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող մեկ դատապարտյալին ուղեկցորդումն իրականացվում է առնվազն երեք ծառայողի կողմից, երկու դատապարտյալին` առնվազն չորս ծառայողի կողմից: Ուղեկցորդման ղեկավարումն իրականացնում է տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը:

64. Ուղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում՝ նաև կողքից` մեկ մետր հեռավորությամբ: Ուղեկցորդման ղեկավարումն իրականացնում է տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը:

65. Արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժը շարժման երթուղում այլ կալանավորված անձին կամ դատապարտյալին խցից դուրս բերելիս:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԱԳՆԱՊԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻՍ

 

66. Պահպանության օբյեկտներում նշանակված պահակետում հայտարարված տագնապը (այսուհետ` երրորդ աստիճանի տագնապ) դադարեցվում է Հիմնարկի անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով հայտարարված տագնապի դադարեցմամբ կամ ՊՀ-ի կողմից:

67. Հիմնարկի անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով տագնապ (այսուհետ` երկրորդ աստիճանի տագնապ) հայտարարվում և դադարեցվում է ՊՀ-ի կողմից:

68. Հիմնարկի անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով տագնապ է հայտարարվում (այսուհետ` առաջին աստիճանի տագնապ) Հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում՝ ՊՀ-ի կողմից: Տվյալ տագնապը դադարեցվում է Հիմնարկի պետի կողմից:

69. Երրորդ աստիճանի տագնապի ազդանշան ստանալու դեպքում ՊՀ-ը անմիջապես հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ, այնուհետև տվյալ հերթապահ խմբի Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի գլխավորությամբ` տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող (այսուհետ` պահեստային խմբի ծառայող) առնվազն երեք ծառայողների հանձնարարում է ժամանել տվյալ պահակետ, իսկ պահպանության սահմանագիծը խախտելու փորձի վերաբերյալ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում` փախուստը կանխելու նպատակով պահեստային խմբի առնվազն ևս երեք ծառայողի հանձնարարում է ժամանել արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Պահակետ ժամանող ծառայողները պետք է լինեն ապահովված հատուկ և ինքնապաշտպանական միջոցներով` պահպանության ներքին օբյեկտներում նշանակված պահակետերի դեպքում, ինչպես նաև զենքով` պահպանության արտաքին օբյեկտներում նշանակված պահակետերի դեպքում: Մինչ պատահարի բնույթը պարզելը ՊՀ-ը պետք է գտնվի իր աշխատասենյակում: Համոզվելով, որ պահակետի պատահարը իր բնույթով և ծավալներով անհնար է կանխել անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ուժերով և միջոցներով՝ անմիջապես հայտարարում է առաջին աստիճանի տագնապ, միաժամանակ, ելնելով իրավիճակից, այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և հետագայում գործում նրա ցուցումով: Պահպանության սահմանագիծը խախտելու փորձի վերաբերյալ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում փախուստը կանխելու նպատակով պահեստային խմբի առնվազն երեք ծառայող արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ կարող է ուղարկել նաև անվտանգությունն ապահովող հերթապահ տվյալ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման առաջատար մասնագետը:

70. Առաջին աստիճանի տագնապ պարտադիր հայտարարվում է հետևյալ դեպքերում՝

1) պահակետում տեղի ունեցած պատահարը ընդունել է վտանգավոր բնույթ և սպառնում է տարածվել ամբողջ մասնաշենքով կամ Հիմնարկով.

2) Հիմնարկի վրա զինված հարձակման.

3) փախուստի.

4) մասնաշենքում կամ Հիմնարկի տարածքում հրդեհի բռնկման.

5) կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից պատանդներ վերցնելու, ինչպես նաև այլ պատահարների դեպքում, կամ իրավիճակի բարդացման պայմաններում, երբ պահանջվում են արտակարգ միջոցներ ձեռնարկել Հիմնարկում ներքին կանոնակարգի պահանջներն ապահովելու համար:

71. Առաջին աստիճանի տագնապ հայտարարելու դեպքում ՊՀ-ը ձեռնարկում է հետևյալ անհետաձգելի միջոցառումները՝

1) կազմակերպում է տագնապի ազդանշանի փոխանցում բոլոր պահակետերին.

2) ապահովում է Հիմնարկի ամբողջ անձնակազմին ծառայության կանչելը.

3) ապահովում է պատահարի մասին Ծառայության հերթապահին հաղորդելը` հաղորդման մեջ նշելով հակիրճ տեղեկություններ պատահարի վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջում է զինված կամ այլ օգնություն.

4) կախված պատահարի բնույթից վճռական միջոցներ է ձեռնարկում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու համար` ղեկավարվելով տագնապի և իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանով.

5) կազմավորում է զինված պահեստային խումբ՝ հայտարարված տագնապով Հիմնարկ ներկայացած քրեակատարողական ծառայողներից.

6) ուժեղացնում է ներքին և արտաքին օբյեկտներում պահպանությունը՝ նշանակելով ժամանակավոր պահակետեր:

(71-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

72. Տագնապ հայտարարելու դեպքում ՊՀ-ի կողմից դադարեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ցանկացած տեղաշարժ: Մինչև տագնապի դադարեցումը կամ ՊՀ-ի նոր ցուցումը նրանք մնում են տագնապ հայտարարելու պահին իրենց գտնվելու վայրում:

73. Մասնաշենքերի պահակետերում գտնվող ծառայողները, տագնապ հայտարարելու ազդանշանի դեպքում, ուժեղացնում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումը և գործում ՊՀ-ի ցուցումներով:

74. Անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության Հիմնարկի ծառայողները ներգրավվում են Հիմնարկի պետի հրամանով, ընդ որում` անվտանգության ապահովումն իրականացվում է անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության միջոցառումների կազմակերպման պլանի համաձայն, որը նախապես քննարկվում է Ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ և հաստատվում Հիմնարկի պետի կողմից:

(74-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

75. Անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության միջոցառումների կազմակերպման պլանը պետք է ներառի Հիմնարկի ծառայողների 30, 70 և 100 տոկոս անձնակազմի` անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության ներգրավման տարբերակները, ինչպես նաև հետևյալ միջոցառումները՝

1) պահպանության ներքին և արտաքին օբյեկտներում պահակետերի քանակի ավելացում.

2) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի անձնակազմի թվաքանակի ավելացում.

3) հրդեհաշիջման, ավտոտրանսպորտային, կապի միջոցների մոբիլիզացում.

4) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայության ավելի հաճախակի ուսումնասիրում.

5) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների իրականացման նպատակով Հիմնարկի արտաքին տարածք դուրս բերվող դատապարտյալների թվաքանակի կրճատում` հասցնելով նվազագույնի և ելնելով առաջնային անհրաժեշտությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏԵՐՈՒՄ

 

76. Մասնաշենքերում կամ մասնաշենքերի բաժանմունքներում պահակետերը նշանակվում են ըստ մասնաշենքերի կամ մասնաշենքերի բաժանմունքների:

77. Պահպանության ներքին և արտաքին օբյեկտների մշտական և ժամանակավոր պահակետերի առանձնահատկություններից կախված դրանք կարող են լինել մեկհերթափոխային, երկհերթափոխային, եռհերթափոխային կամ շուրջօրյա, որը նշվում է պահակետ նշանակելու մասին համապատասխան հրամանում կամ ցուցումում:

78. Արգելվում է նվազեցնել Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանով նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ Հիմնարկի պետի:

79. ՊՀ-ը և տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի և առաջատար մասնագետները ծառայության ներկայանալուց հետո հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում են Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանին, որը ներառում է անվտանգությունն ապահովող յուրաքանչյուր հերթապահ խմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն ըստ պահակետերի, ծառայության տևողությունը, կանխարգելիչ հաշվառման վերցված անձանց անուն և ազգանունները, խցերի, բնակելի կացարանների համարները և այն շինությունների անվանումները, որոնցում պետք է իրականացվեն նախատեսված խուզարկություններ: Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը պահվում է ՊՀ-ի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին` բաժնի անվանացուցակային գործերում պահելու նպատակով:

80. Անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը հերթապահ խմբին նախապատրաստում է ՊՀ-ի հրահանգավորմանը հետևյալ կարգով.

1) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.

2) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը` նշելով բացականերին.

3) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմից ընդունում է ծառայողական վկայականները, անհրաժեշտության դեպքում բաժանում ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ:

81. Անվտանգությունն ապահովող` հերթափոխն ընդունող ՊՀ-ին դիմավորելու համար տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը հրաման է տալիս՝ «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի պատրաստվածության, հրահանգավորմանը բացակա անձանց վերաբերյալ, որից հետո գործում է ՊՀ-ի հրամանով: ՊՀ-ը միջոցներ է ձեռնարկում փոխարինելու անձնակազմից բացակայողներին, ստուգում է հերթափոխի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:

82. Հերթափոխն ընդունող անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի հրահանգավորման ժամանակ, որպես կանոն, մասնակցում են Հիմնարկի պետը, Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալը և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, որոնք անհրաժեշտության դեպքում անց են կացնում անվտանգությունն ապահովող նախորդ հերթապահ խմբի ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունների կարճ վերլուծություն և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:

83. Հրահանգավորման ավարտից հետո ՊՀ-ը հրամայում է պահակետերի ծառայողներին անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար կամ առաջին կարգի մասնագետների գլխավորությամբ ընդունել հերթափոխը:

84. Հերթափոխն ընդունող և հանձնող անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբերում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետների ուղեկցությամբ պահակետերն ընդունող ծառայողները պահակետեր են ուղևորվում սահմանված երթուղով` մեկ շարքով:

85. Փախուստի նախանշաններ, կապի և տեխնիկական այլ միջոցների անսարքություն հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են բացասական անդրադառնալ անվտանգության արդյունավետ ապահովման վրա, պահակետի ընդունում-հանձնումը դադարեցվում է, ինչի վերաբերյալ հերթափոխը հանձնող և ընդունող անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետները զեկուցում են իրենց հերթափոխի ՊՀ-ին:

86. Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի հրահանգավորումից կես ժամ առաջ և հերթափոխն ընդունող անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կողմից ծառայությունը ստանձնելուց հետո կես ժամով դադարեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ցանկացած շարժ` զբոսանք, բաղնիք, ընդունելություն բժշկի մոտ և այլն:

87. Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմի հրահանգավորումից հետո հերթափոխն ընդունող մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետում կամ պահակետերում նշանակված ծառայողների ավագը (այսուհետ` մասնաշենքի ավագը) իր հսկողության տակ հանձնվող պահակետում կամ պահակետերում նշանակված ծառայողների հետ ներկայանում է տվյալ պահակետը հանձնող մասնաշենքի ավագին և նրան հաղորդում անվտանգությունն ապահովող նոր հերթապահ խմբի ներկայանալու վերաբերյալ:

88. Մասնաշենքի ավագները համատեղ կարգով պահակետերը ընդունող ծառայողներին ուղեկցում են պահակետեր և կազմակերպում պահակետերի ընդունում-հանձնումը:

89. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետի ընդունում-հանձնումը պահակետի ծառայողների կողմից իրականացվում է խցերում, կացարաններում, պատժախցերում, հիվանդասենյակներում առկա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումով:

90. Խցերում, պատժախցերում, հիվանդասենյակներում դատապարտյալների և կալանավորված անձանց առկայությունը ստուգվում է ըստ խցային քարտերի, վերջին հաշվառման տվյալներով, հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները` ընդունվածները և մեկնածները: Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետն ընդունող և հանձնող ծառայողները մասնաշենքի ավագների ներկայությամբ իրականացնում են կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառում, իսկ շաբաթը մեկ անգամ` թվաքանակի անվանական հաշվառում: Կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառումն իրականացվում է ամեն օր՝ առավոտյան և երեկոյան՝ օրվա կարգացուցակով սահմանված ժամերին: Անհրաժեշտության դեպքում ստուգումները կարող են անցկացվել օրվա ցանկացած ժամերի:

91. Խցերում, կացարաններում, հիվանդասենյակներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառումն իրականացվում է պահպանելով անվտանգության ապահովման սույն կարգով սահմանված կանոնները: Դատապարտյալները և կալանավորված անձինք խցից կամ կացարանից դուրս են բերվում և շարվում: Վնասվածքներ հայտնաբերելու նպատակով պահակետի ծառայողների կողմից իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին զննում: Հաշվառման արդյունքները գրանցվում են պահակետային ամփոփագրում: Հիվանդասենյակներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառումն, որպես կանոն, իրականացվում է հիվանդասենյակներում:

92. Կացարաններում դատապարտյալների թվաքանակի հաշվառումը և անվանական հաշվառումն իրականացվում է ըստ խմբերի` այդ նպատակով սարքավորված հրապարակում: Հաշվառմանը մասնակցելուց ազատվում են այն դատապարտյալները, ովքեր հանգստանում են գիշերային աշխատանքից հետո, ներգրավված են այնպիսի աշխատանքներում, որոնք տվյալ պահին դադարեցնելը նպատակահարմար չէ, ինչպես նաև անկողնային հիվանդները կամ տարափոխիկ հիվանդությամբ տառապողները` բժշկի թույլտվությամբ:

93. Կացարաններում դատապարտյալների առկայությունը ստուգվում է ամեն օր` առավոտյան և երեկոյան, օրվա կարգացուցակով սահմանված ժամերին: Անհրաժեշտության դեպքում ստուգումները կարող են անցկացվել օրվա ցանկացած ժամանակ: Դատապարտյալների թվաքանակի հաշվառումը կազմակերպվում է օրակարգով սահմանված ժամերին, իսկ թվաքանակի անվանական հաշվառումը` շաբաթը մեկ անգամ, թվաքանակի հաշվառումից հետո կամ ցանկացած այլ ժամանակ` անհրաժեշտությունից ելնելով:

94. Անբարենպաստ եղանակային պայմաններում դատապարտյալների թվաքանակի հաշվառումը կամ անվանական հաշվառումն անցկացվում է շինություններում: Թվաքանակի հաշվառման տևողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 40 րոպեն:

95. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի բոլոր խցերում, կացարաններում կամ հիվանդասենյակներում գտնվող անձանց թվաքանակի հաշվառումից հետո տվյալ պահակետը հանձնող հերթապահ խմբի պահակետային ամփոփագրում պահակետը ընդունող ծառայողը ստորագրում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունելու վերաբերյալ:

96. Կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունելուց հետո իրականացվում է պահակետի կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, այլ սարքավորումների, փականների, դիտանցքերի, հրդեհաշիջման միջոցների զննում, դրանց սարքին վիճակի ստուգում: Այնուհետև, պահակետը հանձնող ծառայողը ընդունող ծառայողին հանձնում է պահակետի կապի, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները և այլ սարքավորումները, խցերի, կացարանների կամ հիվանդասենյակների դռների բանալիները և քարտադարանը, որից հետո պահակետը համարվում է ընդունված:

97. Եթե պահակետը հանձնող ծառայողը ունի առանձին կալանավորված անձանց կամ դատապարտյալների վարքագծի վերաբերյալ որոշակի նկատառումներ, ապա նա պարտավոր է այդ մասին հայտնել պահակետն ընդունող ծառայողին: Պահակետն ընդունող մասնաշենքի ավագը գրառում է հայտնաբերված անսարքությունները՝ փականների, դիտանցքերի, ահազանգման համակարգի և այլ թերություններ, այդ մասին զեկուցելով ՊՀ-ին և հետագայում վերջինիս հանձնարարությամբ միջոցներ ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:

98. Հերթափոխը հանձնող մասնաշենքի ավագը կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժի վերաբերյալ պահանջագրերը հանձնում է իր ղեկավար ՊՀ-ին:

99. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետը հանձնած ծառայողները մասնաշենքի ավագի գլխավորությամբ ՊՀ-ի աշխատասենյակում հանձնում են պահակետային ամփոփագրերը, առկա կապի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, ինչպես նաև ստանում ծառայողական վկայականները:

100. Հերթափոխն ընդունող ՊՀ-ը, ամփոփելով մասնաշենքերի ավագների ներկայացրած տվյալները կալանավորված անձանց և դատապարտյալների առկայության թվաքանակի ստուգման վերաբերյալ, համեմատում է դրանք կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից տրված տեղեկանքի հետ և հերթափոխի ընդունման, իսկ հերթափոխը հանձնող ՊՀ-ը` հանձնման վերաբերյալ ստորագրում է հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում և, որպես կանոն, ներկայացնում Հիմնարկի պետին: Այդ պահից հերթափոխը համարվում է ընդունած-հանձնած: Կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի վերաբերյալ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից ներկայացրած տեղեկանքի և վերջիններիս թվաքանակի հաշվառման անհամապատասխանության դեպքում այդ մասին անմիջապես հերթափոխն ընդունող ՊՀ-ը զեկուցում է Հիմնարկի պետին և իրականացնում կրկնակի հաշվառում: Հաշվառումների կազմակերպման և դրանց արդյունքների արձանագրման համար պատասխանատու է հերթափոխն ընդունող ՊՀ-ը:

101. Հերթափոխն ընդունող ՊՀ-ն ընդունում է ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները, պահեստային հատուկ բանալիները, ՊՀ-ի սենյակի սարքավորումները և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը՝ կատարելով անհրաժեշտ գրառումներ հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում:

102. Մասնաշենքի ավագը՝

1) հսկողություն է իրականացնում տվյալ խմբի ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, երրորդ աստիճանի տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում անհապաղ ներկայանում է այն պահակետ, որտեղից ստացվել է ազդանշանը և ձեռնարկում անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ.

2) հետևում է տվյալ պահակետում առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակին և միջոցներ ձեռնարկում հայտնաբերված թերությունները ժամանակին վերացնելու ուղղությամբ.

3) կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունում է մասնաշենք և սահմանված կարգով բնակեցնում ըստ խցերի կամ կացարանների.

4) խցային քարտերի (Ձև 13) համաձայն իրականացնում է դատապարտյալի կամ կալանավորված անձի տեղափոխությունը և նրանց հաշվառումը, ինչպես նաև վարում է զբոսանքից հրաժարված անձանց հաշվառման մատյանը.

5) հետևում է օրվա կարգացուցակի պահանջների պահպանմանը, միջոցներ ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում կարգապահության պահպանման ուղղությամբ, անհապաղ միջոցներ ձեռնարկում խախտումները վերացնելու ուղղությամբ.

6) ՊՀ-ին զեկուցում և տվյալ Հիմնարկի բուժսպասարկման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատողին տեղեկացնում է այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների վերաբերյալ, որոնց առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է կամ, որոնք անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեն.

7) դատապարտյալի կամ կալանավորված անձի` տվյալ պահակետի սահմանագծից դուրս գալու դեպքում վերջինիս հանձնում է ուղեկցորդող համապատասխան ծառայողին.

8) կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ Հիմնարկից փոխադրվելու դեպքում, ապահովում է նրան հատկացված իրերի (բացառությամբ հիգիենայի պարագաների) հանձնումը, պակասող կամ ոչ նորմալ վիճակի իրերի վերաբերյալ ներկայացնում զեկուցագիր ՊՀ-ին.

9) տվյալ մասնաշենքի պահակետի ծառայողներից հավաքում է խցերի կամ կացարանների դռների հիմնական փականների բանալիները և դրանց անհրաժեշտության բացակայության դեպքում հանձնում ՊՀ-ին.

10) ներկա է գտնվում կալանավորված անձանց և դատապարտյալներին խցերից՝ զբոսանքի, տեսակցության, սանիտարական մշակման և այլ դեպքերում դուրս բերմանը.

11) ուղեկցում է Հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին կամ այլ անձանց` խցերի, կացարանների, հիվանդասենյակների շրջայցի ժամանակ.

12) Հիմնարկի պետի կողմից պահակետ այցելության դեպքում պատվի առնելով զեկուցում է տվյալ մասնաշենքում առկա իրավիճակի վերաբերյալ` ներկայանալով զեկույցի վերջում.

13) իրականացնում է տվյալ պահակետի սահմանագծում առկա խցերի, կացարանների տեխնիկական զննում:

103. Մասնաշենքի ավագը մասնաշենքից կարող է բացակայել ՊՀ-ի թույլտվությամբ, այդ մասին զգուշացնելով մոտակա պահակետում գտնվող ծառայողին՝ վերջինիս տեղեկացնելով նաև գտնվելու վայրի մասին:

104. Պահակետ նշանակված ծառայողը մանրակրկիտ ստուգում է պահակետում առկա խցերի, կացարանների, աշխատասենյակների, օժանդակ շինությունների սարքավորումները, դռների փականների տեխնիկական վիճակը, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների վիճակը, լուսավորությունը, հրդեհաշիջման սարքավորումները, ինչպես նաև ընդունում պահակետում գտնվող գույքը՝ համաձայն գույքացանկի, անսարքությունների և այլ թերությունների վերաբերյալ զեկուցում մասնաշենքի ավագին:

105. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետում նշանակված ծառայողը՝

1) ապահովում է իր պահակետի սահմանագծում կալանավորված անձանց կամ դատապարտյալների անվտանգությունը, հետևում է կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից օրվա կարգացուցակի պահանջների կատարմանը և ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու փորձերը կանխելու ուղղությամբ.

2) Հիմնարկի պետի կամ նրա վերադասի կողմից պահակետ այցելության դեպքում պատվի առնելով զեկուցում է տվյալ պահակետում առկա իրավիճակի վերաբերյալ` ներկայանալով զեկույցի վերջում.

3) ներկայանում է պահակետի սահմանագծում գտնվող ծառայողին.

4) խցի, կացարանի կամ հիվանդասենյակի դուռը բացելուց առաջ դիտանցքի միջոցով համոզվում է, որ խուց, կացարան կամ հիվանդասենյակ մտնելն անվտանգ է.

5) կալանավորված անձանց կամ դատապարտյալներին համապատասխան ծառայողին հանձնում և ընդունում է թվաքանակով` այդ մասին նշում կատարելով պահակետային ամփոփագրում.

6) հետևում է խցերի, կացարանների կամ հիվանդասենյակների անվտանգության ապահովման նպատակով ստուգումներ իրականացնելու համար անհրաժեշտ լուսավորվածության ապահովման միջոցների սարքին լինելուն, ընդ որում` լուսավորվածության տվյալ միջոցները սարքավորվում են այնպես, որ դրանք օգտագործվեն միայն անհրաժեշտ ժամանակ.

7) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներքին կանոնակարգի պահանջները խախտելու կամ այլ անօրինական գործողություններ կատարելու դեպքում պահանջում է դադարեցնել վերոհիշյալ գործողությունները, այդ մասին զեկուցում մասնաշենքի ավագին և անհրաժեշտության դեպքում պատրաստում գրավոր զեկուցագիր.

8) թույլ չի տալիս կալանավորված անձանց և դատապարտյալների հաղորդակցումն այլ խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների կամ այլ անձանց հետ.

9) խցից ստացված կանչի դեպքում պարզում է պատճառը և հետագայում գործում սահմանված կարգի համաձայն.

10) պահակետի վրա հարձակման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և դիմակայում հարձակմանը, թույլ չտալով որպեսզի հարձակվող անձը տիրանա բանալիներին, անհրաժեշտության դեպքում, դրանք գցելով բանալիներից ձերբազատման համար սարքավորված հարմարանքում.

11) հարևան պահակետի վրա հարձակման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և չթողնելով պահակետը, հնարավորության սահմաններում, օգնություն ցույց տալիս հարձակման ենթարկված պահակետի ծառայողին.

12) պահակետի սահմանագծում իրեն անհայտ կամ այդ տարածքով անցնելու իրավունք չունեցող անձ նկատելու դեպքում կանգնեցնում է նրան` պահանջելով ներկայանալ և այդ մասին հայտնում մասնաշենքի ավագին, իսկ նման անձանց խումբ հայտնվելու դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.

13) դիտանցքերի միջոցով, առանց աղմուկի իրականացնում է խցերում, կացարաններում կամ հիվանդասենյակներում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն, առանձնակի ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների կասկածելի վարքագծի նկատմամբ.

14) սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և զեկուցում մասնաշենքի ավագին, իսկ նրա բացակայության դեպքում՝ ՊՀ-ին.

15) փախուստի կամ փախուստի փորձ հայտնաբերելու դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և հնարավորության սահմաններում, չլքելով պահակետը, միջոցներ է ձեռնարկում դրանք կանխելու ուղղությամբ.

16) խցում, կացարանում, հիվանդասենյակում կամ մասնաշենքում հրդեհ բռնկվելու փաստում համոզվելու դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ, այդ մասին զեկուցում մասնաշենքի ավագին, իսկ նրա բացակայության դեպքում՝ ՊՀ-ին և միջոցներ ձեռնարկում հրդեհաշիջման առկա միջոցներով հրդեհաշիջման ուղղությամբ, այդ թվում` խցում, կացարանում կամ հիվանդասենյակում հրդեհ բռնկվելու դեպքում բացում է սննդի փոխանցման դռնակը, խուց է փոխանցում հրդեհաշիջման միջոցները և սպասում օգնության.

17) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դեպքում անհապաղ հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ, և եթե դա տեղի է ունեցել ընդհանուր խցում, կացարանում կամ հիվանդասենյակում, ապա սննդի փոխանցման դռնակից մյուս անձանց առաջարկում է միջոցներ ձեռնարկել ինքնասպանությունը կանխելու և տուժողին օգնություն ցույց տալու նպատակով, անհրաժեշտության դեպքում խուց փոխանցելով պահակետում գտնվող համապատասխան առարկա:

106. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետում նշանակված ծառայողին արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք իր ծառայողական պարտականությունների շրջանակից դուրս են և կարող են խոչընդոտել դրանց իրականացմանը, այդ թվում` օգտագործել կողմնակի տեխնիկական միջոցներ:

107. Խցերի կամ կացարանների մոտ պահակետերը նշանակվում են այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր պահակետի սահմանագծում առկա լինի առավելագույնը 12 կից կամ իրար դիմաց տեղակայված խցեր, կացարաններ, պատժախցեր կամ հիվանդասենյակներ, իսկ տեխնիկական համապատասխան հագեցվածության դեպքում` առավելագույնը 24:

108. Խցերի, կացարանների, հիվանդասենյակների մոտ պահակետում նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի՝

1) պահպանության տակ գտնվող խցերի, կացարանների, հիվանդասենյակների դռների փականների բանալիներով, ընդ որում` հիմնական փականներինը` միայն ցերեկային ժամերին.

2) տագնապ հայտարարելու ազդանշան տալու միջոցներով, որոնք պետք է տեղակայված լինեն նրա համար հասանելի վայրերում.

3) ՊՀ-ի աշխատասենյակի հետ ուղիղ հեռախոսակապի, հրդեհաշիջման միջոցներով.

4) կլորացված ծայրով դանակով.

5) պատի մեջ սարքավորված կամ պատին ամրացված պահարանով:

109. Պահակետի ծառայողին արգելվում է ունենալ մասնաշենքի մուտքի դռների բանալիները, միայնակ բացել խցի կամ հիվանդասենյակի դուռը և ներս մտնել: Սննդի ընդունման և այլ անհրաժեշտ դեպքերում պահակետի ծառայողին փոխարինում է, որպես կանոն, տվյալ մասնաշենքի ավագը:

110. Խցերի, կացարանների կամ հիվանդասենյակների հաճախումն համապատասխան իրավասություն ունեցող անձանց կողմից իրականացվում է պահպանելով անվտանգության ապահովման հետևյալ կանոնները.

1) նախքան դուռը բացելը պահակետի ծառայողը սննդի փոխանցման դռնակից պահանջում է կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից շարվել դիմացի պատի կողմը կամ մահճակալների միջև ընկած անցուղում՝ հնարավորության դեպքում մուտքից երկու մետրից ոչ պակաս հեռավորության վրա.

2) խուցը բացելիս պահակետի ծառայողը կանգնում է դռան մոտ և, կիսաբաց բռնելով դուռը, ոտքով կամ ուսով հենվելով նրան, ուշադիր հետևում է այնտեղ պահվող անձանց վարքագծին՝ պատրաստ լինելով վտանգի դեպքում արագ փակել դուռը, խցի կամ կացարանի դուռը պահելով սահմանափակ բացման հարմարանքի վրա.

3) խուցը բացելիս պետք է ներկա լինեն առնվազն երեք ծառայող՝ ընդգրկելով մասնաշենքի ավագին, տվյալ պահակետում չնշանակված ծառայողներից մեկին, իսկ գիշերային ժամերին՝ առնվազն չորս ծառայող՝ ընդգրկելով տվյալ պահակետում չնշանակված ծառայողներից ևս մեկին, ընդ որում` փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի խուցը բացելիս` նաև տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին:

111. Կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկի մոտ ընդունելության, կամ սանիտարական մշակման, զբոսանքի նպատակով խցից դուրս բերելուց առաջ նրանց տեղեկացնում են խցից դուրս բերելու նպատակի մասին: Բոլոր մնացած դեպքերում խցից դուրս բերելու նպատակը խցից դուրս բերելուց առաջ չի հայտնվում, այլ միայն նշվում է, թե ինչ հագուստով լինեն և ինչ իրեր կամ առարկաներ վերցնեն իրենց հետ, ընդ որում` խցից դուրս բերելու նպատակը տվյալ դեպքերում կարող է հայտնվել խցից դուրս բերելուց հետո:

112. Կարճատև և երկարատև տեսակցությունների անցկացման վայրերում նշանակված պահակետի ծառայողը՝

1) ընդունում-հանձնում և տեսակցության համապատասխան սենյակում բնակեցնում է տվյալ դատապարտյալին, ինչի մասին կատարում է համապատասխան գրառում տեսակցության սենյակ կանչվող դատապարտյալների հաշվառման մատյանում (Ձև 14).

2) ապահովում է տեսակցության սենյակներ բերված կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև տեսակցության սենյակում գտնվող այլ անձանց անվտանգությունը, միջոցներ ձեռնարկում նրանց կողմից փախուստը կամ այլ իրավախախտումները կանխելու նպատակով.

3) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամկետից շուտ դադարեցնում է տեսակցությունը և գրավոր զեկուցում ՊՀ-ին.

4) տեսակցության սենյակից կանչ ստանալու դեպքում պարզում է դրա պատճառները և գործում համաձայն իրավիճակի, իսկ տեսակցողի վրա կալանավորված անձի կամ դատապարտյալի հարձակման դեպքում պահակետում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում հարձակումը հետ մղելու համար.

5) տեսակցության սենյակում հրդեհի բռնկման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում հրդեհաշիջման համար՝ օգտվելով պահակետում գտնվող հրդեհաշիջման միջոցներից:

113. Կարանտինային բաժանմունքում նշանակված պահակետի ծառայողը՝

1) ապահովում է կարանտինային բաժանմունքում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգությունը.

2) իրականացնում է ընդունվող և Հիմնարկից ելք լինող կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդհանուր անձնական խուզարկություն, իրերի զննում.

3) կազմում է արձանագրություն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հանձնած կամ նրանցից առգրավված իրերի, գումարի վերաբերյալ.

4) ձևակերպում է Հիմնարկ ընդունվող և Հիմնարկից ելք լինող կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ փոխադրվող անձանց հանձնում վերջիններիս անձնական իրերը:

114. Զբոսահրապարակների մոտ նշանակված պահակետի ծառայողը`

1) ընդունում-հանձնում և համապատասխան զբոսահրապարակում տեղավորում է տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին.

2) ապահովում է զբոսահրապարակ բերված կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգությունը, միջոցներ ձեռնարկում նրանց կողմից փախուստը կամ այլ իրավախախտումները կանխելու նպատակով.

3) արգելում է տարբեր զբոսահրապարակներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաղորդակցումը.

4) զբոսահրապարակից կանչ ստանալու դեպքում պարզում է դրա պատճառները և գործում համաձայն իրավիճակի, իսկ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից մեկ այլ կալանավորված անձի կամ դատապարտյալի վրա հարձակման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում հարձակումը հետ մղելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏԵՐՈՒՄ

 

115. Արտադրական կամ աշխատանքային տեղամասում աշխատանքներ իրականացնող կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումն իրականացվում է` արտադրական տեղամասում և մուտքի կամ մուտքերի մոտ նշանակված պահակետերի ծառայողների միջոցով, ընդ որում` արտադրական կամ աշխատանքային տեղամասի մոտ նշանակված պահակետում այն իրականացվում է տեղաշարժմամբ, այնպես, որ հսկողության տակ գտնվող անձինք մշտապես գտնվեն տեսադաշտում:

116. Արտադրական կամ աշխատանքային տեղամասի մոտ նշանակված պահակետի ծառայողը՝

1) հսկողություն է իրականացնում աշխատավայրում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ՝ վերջիններիս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու նպատակով.

2) թույլ չի տալիս, որպեսզի աշխատանքի դուրս բերված անձինք փորձեն հաղորդակցվել այլ կալանավորված անձանց, դատապարտյալների և այլ անձանց հետ.

3) հետևում է, որպեսզի կալանավորված անձինք կամ դատապարտյալները առանց թույլտվության չլքեն աշխատավայրը, իսկ նման փաստերի հայտնաբերման դեպքում զեկուցում է ՊՀ-ին.

4) աշխատանքի ավարտից հետո անցկացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի անվանական հաշվառում:

117. Դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրված դանակները, կացինները, խարտոցները և այլ աշխատանքային գործիքները դրոշմվում և հաշվառվում են աշխատանքային գործիքների հաշվառման մատյանում (Ձև 15): Աշխատանքային գործիքների հաշվառումն իրականացվում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից: Գործիքները տրվում և ընդունվում են ստորագրությամբ:

118. Սննդի պատրաստման տեղամասերում օգտագործվող դանակները, կացինները, քերիչները և այլ գործիքները դրոշմվում և հաշվառվում են համաձայն ցուցակի, որը պահվում է խոհարարի մոտ, իսկ պատճենը՝ Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում: Գործիքները պահելու համար խոհանոցում սարքավորվում է հատուկ փակվող մետաղյա պահարան: Աշխատանքի ավարտից հետո՝ ցերեկային ժամերին, աշխատանքային գործիքները հետ են վերցվում, համեմատվում ցուցակի հետ և տեղավորվում պահարանում՝ խոհանոցի կամ ճաշարանի ղեկավարի պատասխանատվությամբ, իսկ ոչ աշխատանքային ժամերին հանձնվում են ՊՀ-ին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ

 

119. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կարող է գործադրվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, պայմաններով և կարգով:

120. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որին կցվում է անձի մարմնի զննման արդյունքների վերաբերյալ բժշկական տեղեկանք, արդյունքում արձանագրությունը զեկուցագրով ներկայացվում է Հիմնարկի պետին:

121. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից կարող է հանվել այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի կյանքին իրական վտանգ սպառնալու (բժշկի ցուցումի առկայության, հրդեհի, ջրհեղեղի և այլն) դեպքում:

122. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց՝ նաև կրծքավանդակին:

123. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում ծառայողական և մարտական զենք, ինչպես նաև համապատասխան ծառայողների կողմից արգելքներ քանդող միջոցներ կարող են գործադրվել տվյալ Հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում` սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների համաձայն:

124. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից անձի առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:

125. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, Հիմնարկի պետի կողմից նշանակվում է ծառայողական քննություն և գրավոր զեկուցվում Ծառայության պետին:

(125-րդ կետը փոփ. 28.02.19 N 58-Ն)

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության

————————————— քրեակատարողական հիմնարկի պետի

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

« » ———————— 20--թ.

 

թիվ ———

 

ՀՀ արդարադատության նախարարի 20—թ. ————————- -ի հրամանի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարության ——————————————————— քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովումն իրականացնելու նպատակով հրամայում եմ`

1) 20..թ. ————————— -ին անվտանգության ապահովումն իրականացնել հետևյալ սկզբունքներով.

ա) Հերթապահ խմբի ծառայության տևողությունը սահմանել

 

20……թ-ի

________________________________
(ամիսը)

______________
 (օրը)

_____________________ -ից
 (ժամը)

 
20……թ-ի

________________________________
(ամիսը)

______________
(օրը)

_____________________ -ից
(ժամը)

 

բ) Հերթապահ խմբում ծառայության նշանակել`

 

Պատասխանատու հերթապահ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

Անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

Պահախմբի պետ (եթե տվյալ հիմնարկում առկա է)

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

Պահախմբի պետի օգնական (եթե տվյալ հիմնարկում առկա է)

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

 

գ) Պահպանության արտաքին օբյեկտներում պահակակետեր նշանակել`

 

թիվ 1 պահակետ ԱԱԻՏՄ ղեկավարման վահանակ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

թիվ 2 պահակետ (ՀԱԿ)

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

թիվ 3 պահակետ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

 

դ) Պահպանության ներքին օբյեկտներում պահակակետեր նշանակել`

 

թիվ — — — պահակետ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

թիվ — — — պահակետ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

թիվ — — — պահակետ

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

Բժշկական սպասարկման ստորաբաժանման աշխատող

_____________________________________
(Ա. Ա. Հ.)

 

ե) Հերթապահ խմբի կազմում ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով ընդգրկել նաև`

1) հանձնուքների ընդունում, խուզարկություն և հանձնում, հանձնուքների և տեսակցությունների վերաբերյալ փաստաթղթերի ընդունում և ձևակերպում իրականացնող ծառայողներ

 

__________________________________________________________________________________
(Ա. Ա. Հ.)

 

2) զբոսանքի, լոգանք կամ ցնցուղ ընդունելու, սանիտարական մշակման, տեսակցության, բժշկի սենյակ, հիմնարկի վարչակազմի մոտ ընդունելության, տնտեսական կամ այլ աշխատանքների ուղեկցումն իրականացնող ծառայողներ

 

___________________________________________________________________________________
(Ա. Ա. Հ.)

 

3) խուզարկություններ և տեխնիկական ստուգումներ իրականացնող ծառայողներ

 

__________________________________________________________________________________
(Ա. Ա. Հ.)

 

զ) Իրականացնել խուզարկություն հետևյալ վայրերում —————————————————————————————————————————————————————————————:

է) Հատուկ հսկողություն սահմանել կանխարգելիչ հաշվառման վերցված կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ:

ը) Հրամանը հայտարարել անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմին:

թ) Սույն հրամանի պահանջների կատարման հսկողությունը դնել պատասխանատու հերթապահի վրա:

2) Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 20.. թ. ————————- -ից:

 

Ձև 2

(էջ 1)

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

Կալանավորված անձին կամ դատապարտյալին պահակետի սահմանագծից դուրս բերելու

 

Թիվ ——————- մասնաշենքի ավագին

 

................................................................................................................................................ -ին 

(կալանավորված անձի, դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)

 

պահանջվում է ուղարկել (անձնական իրերով, առանց իրերի` ընդգծել) ____________________________
__________________________________________________________________________________ 

(նշել այն ուղեկցորդման վայրը և նպատակը)

 

ՊՀ (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

«.......» ................... 20... թ.

 

(էջ 2)

 

Թիվ __________ խցի կալանավորված անձ/ դատապարտյալ ____________________________ - ին
_________________________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

ընդունեցի « » _____________________ 20 թ. ժամը ___________ -ին:

Ընդունող`
____________________________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

Թիվ ___________ խցի կալանավորված անձ/ դատապարտյալ _________________________________
___________________________________________________________________________ - ին 

(անուն, ազգանուն, հայրանուն)

ընդունեցի խուց « » __________________ 20 թ. ժամը _____________ -ին:

Պահակետ նշանակված ծառայող`

_______________________________________________________ 

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ձև 3

(էջ 1)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

 

____________________________________________________________________

(հիմնարկի անվանումը)

քրեակատարողական հիմնարկի պետ
__________________________________________________________ -ին

 

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

« » ————————— 20..թ-ի ժամը ————- -ին հերթափոխը ընդունելիս, ——————————————————— քրեակատարողական հիմնարկում պահվում էին ——— կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնցից`

1. բուժ. մասում —————————————————————————————- անձ,

2. կարանտինային բաժանմունքում ————————————————- անձ,

3. պատժախցերում ——————————————————————————— անձ,

4. հիմնարկի տարածքից դուրս աշխատանքներում ——————- անձ,

5. քաղաքացիական բուժ. հաստատությունում —————————— անձ,

6. հերթափոխի ընթացքում հիմնարկ մուտք են եղել ———————— անձ,

7. հերթափոխի ընթացքում հիմնարկից ելք են եղել ——————— անձ,

8. ներկայումս հիմնարկում պահվում են —————————————— անձ:

 

Հերթափոխի ընթացքում տեղի ունեցած հանցագործության կամ այլ իրավախախտումների դեպքերի, դատապարտյալների կամ կալանավորված անձանց և հիմնարկի աշխատողների կողմից թույլ տրված խախտումների և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների համառոտագրում.

 

_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________:

 

(էջ 2)

 

Հերթապահ խմբի ծառայության ստուգման ընթացքում (նշելով ստուգման ժամերը) հայտնաբերված թերությունների և դրանց վերացման նպատակով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ գրառումներ.

 

_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________:

 

Հերթափոխը հանձնեց

________________________________________

(Ա. Ա., ստորագրություն)

 
Հերթափոխը ընդունեց

________________________________________

(Ա. Ա., ստորագրություն)

 

Հերթափոխի ընթացքում հայտնաբերված թերությունները և դրանց վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ հիմնարկի ղեկավարի ցուցումները, եթե դրանք առկա են.

 

_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________:
 

Քրեակատարողական հիմնարկի պետ

__________________________________________________________________

(ստորագրություն, Ա. Ա.)

 

Ձև 4

(էջ 1)

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

(կալանավորված անձի կամ դատապարտյալի ժամանակավոր մեկուսացման վերաբերյալ)

 

Կալանավորված անձ/դատապարտյալ (ընդգծել) __________________________________________
________________________________________________________________________________ 

(Ա. Ա. Հ., ծննդ. տարեթիվ)

 

«  » __________________ 20 թ. ժամը _________ -ին թույլ է տվել ներքին կանոնակարգի խախտում կամ դիմել է մեկուսացման խնդրանքով (ընդգծել)` _______________________________________
______________________________________________________________________________
__________________________________________________________________, որից ելնելով. 

(խախտման հանգամանքները և բնույթը կամ մեկուսացման դիմելու պատճառները)

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Կալանավորված անձ/դատապարտյալ

_______________________________________________

(Ա. Ա. Հ.)

 
ժամանակավոր մեկուսացնել:  
 

ՊՀ _________________________________________________________

(ստորագրություն, Ա. Ա.)

 

«_____» _________________ 20 թ.

 
 
Դատապարտյալ/կալանավորված անձ

_____________________________________________

(Ա. Ա.)

 

(էջ 2)

 

Ժամանակավոր մեկուսացվել է « » ______________________ 20 թ. ժամը __________________ -ին

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են` _______________________________
________________________________________________________________________________

Պահակետ նշանակված (որտեղ գտնվում է ժամանակավոր պահման վայրը) ծառայող _____________
________________________________________________________________________________

(ստորագրություն, Ա. Ա.)

 

Ձև 5

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

(նյարդային խանգարման, սպիտակ տենդի կամ ռեակտիվ փսիխոզի վիճակում գտնվող կալանավորված անձին կամ դատապարտյալին ժամանակավոր մեկուսացման խուց տեղափոխելու վերաբերյալ)

 

Կալանավորված անձ/դատապարտյալ (ընդգծել) ______________________________________________ 

(Ա. Ա. Հ., ծննդյան տարեթիվ)

 

_________________________________________________________________________________

(վարքագծի բնույթը, ժամանակը)

 

Ղեկավարվելով բուժաշխատողի եզրակացությամբ` _________________________________________
ժամը _____ -ին տեղափոխվել է ժամանակավոր մեկուսացման խուց:
ՊՀ _____________________________________ 

(ստորագրություն, Ա. Ա.)

 

Բուժաշխատող _________________________________________________________________________

(ստորագրություն, Ա. Ա.)

 

«  » ________________________ 20... թ.

«Ընդունեց»
Ժամանակավոր մեկուսացման խուց տեղափոխված անձի նկատմամբ հսկողություն իրականացնող պահակակետ նշանակված ծառայող
_________________________________________________________________________________ 

(ստորագրություն, Ա. Ա.)

 

 

«  » ________________________ 20... թ.

 

Ձև 6

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հիմնարկում պահվող անձանց հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Մասնաշենքի համարը

Խցերի, կացարանների համարները և անձանց թվաքանակը
ա) Համարիչում` խցի, կացարանի համարը, հայտարարում` տեղերի թվաքանակը` 4 մ2  հաշվարկով
բ) Անձանց քանակը խցում

Ընդամենը

 

ա
------
ա

                       

բ

                       
                           
                         
                           
                         
                            
                         
                           
                         
                            
                         
                            
                         

Ըստ խցերի, կացարանների տեղաբաշխված չեն ————— անձ

 

Հանձնեց՝ __________________________ (ՊՀ. ստորագրություն, Ա. Ա.) «  » __________________________ 20… թ.

 

Ընդունեց՝ _________________________ (ՊՀ. ստորագրություն, Ա. Ա.) «  » ___________________________ 20… թ.

 

Ձև 7

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հիմնարկի ծառայողներին հատուկ միջոցներ հանձնման-ընդունման հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

Անվանումը և քանակը

Հանձնման օրը, ամիսը, տարին

Հատուկ միջոցը ստացած ծառայողի Ա. Ա.,
ստորագրությունը

Ընդունման օրը, ամիսը, տարին, քանակը

Հատուկ միջոցը ընդունած ծառայողի`
Ա. Ա., ստորագրու-թյունը

1

2

3

4

5

6

           
           
           

Ձև 8

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Միմյանցից մեկուսացման ենթակա անձանց հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան տարեթիվ

Անձնական գործի համարը

Խցի համարը

Նշումներ

 

 

         

Պատասխանատու հերթապահ _________________________________________

(ստորագրություն, Ա. Ա.)

«  » ___________________________ 20 ... թ.

Ձև 9

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Պատժախուց տեղափոխված անձանց հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

Կալանա-վորված անձի կամ դատա-պարտյալի
Ա. Ա. Հ., խմբի, խցի
համարը

Խախտման համառոտ
նկարա-գիրը

Տեղափոխվել է
պատժախուց

Պատժախուց ընդունող պահակետում նշանակված ծառայողի ստորա-գրությունը, Ա. Ա.

Պատժախցից ազատելու օրը, ամիսը, տարեթիվը, պահակետ նշանակված ծառայողի ստորա-գրությունը, Ա. Ա.

Տույժի վերաբերյալ կազմված արձանա-գրության համարը

Պատժախցում գտնվելու տևողությունը

Պատժախուց տեղափոխելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

Պատժախցի համարը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Ձև 10

 

 Մ Ա Տ Յ Ա Ն

 

անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների (ԱԱԻՏՄ) շահագործման հաշվառման մատյանի

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

Պահակետի համարը, որտեղից ստացվել է ազդանշան սարքավորումների անսարքության

կամ խափանման վերաբերյալ

Ազդանշանի ստացման ժամանակը (ժամը, րոպեն)

Ազդանշանի բնույթը

Երբ և ում է զեկուցվել սարքավորման անսարքության վերաբերյալ

Ձեռնարկված միջոցառումները

ԱԱԻՏՄ-ի վիճակը հերթապահության հանձնման պահին, ներառյալ առկա անսարքությունները

1

2

3

4

5

6

7

Հերթափոխը ընդունեց _________________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

«  » _______________ 20 թ. ժամը ________ -ից մինչև «  » ___________________ 20 թ. ժամը _______

Ձև 11

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

հատուկ բանալիների հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

մասնաշենքի համարը

հարկի համարը

խցերի քանակը

հատուկ բանալիների համարները

հատուկ բանալիների քանակը

ում և երբ են տրվել հատուկ բանալիները

պատասխանատու անձի ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

8

               

Ձև 12

(Էջ 1)

 

Ք Ա Ր Տ

տեսակցությունների, հանձնուքների, փաթեթների և ծանրոցների հաշվառման

 

Քարտը բացված է ________________________________________________

 քրեակատարողական հիմնարկի ՊՀ

   

________________________________________________________ -ի կողմից:

(անուն, ազգանուն)


_____________________________________________________________

(ստորագրություն)

 

 Կ.Տ.

  
_________________________________________________________________

 

..................................................................................................................................

(կալանավորված անձի/դատապարտյալի, Ա. Ա. Հ.)

 

Ծննդյան տարեթիվը_....................

Մեղադրվում է ..................... _քր. օր-ի_................_հոդ.

Մուտքը ՔԿՀ_.....................______________________

Դատապարտված է ................. քր. օր-ի_.............._հոդ.

Պատժաչափը_...........................______________

Կալանքի սկիզբը_.......................___________________

Հ/հ

Այցելուի Ա. Ա. Հ.

Այցելուի կապը
(ազգակցական կամ այլ)

Բնակության վայրը

       

ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Տեսակցության տրամադրման օրը, ամիսը, տարին

Այցելուի կապը

Ա.Հ.Ա.

Հարազատական կապը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը

Տեսակցության տեսակը և տևողությունը (կարճատև, երկարատև)

Տեսակցություն թույլատրած
անձի Ա. Ա., ստորագրությունը

1

2

3

4

5

6

           

ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Հանձնման օրը, ամիսը, տարին

Ծանրոց կամ հանձնուք
(նշել տեսակը և քաշը)

Հանձնուք կամ ծանրոց հանձնող անձի
Ա. Հ. Ա.

Թույլատրող անձի Ա. Ա., ստորագրությունը

       

Կալանավորված անձի կալանքից ազատվելու, իսկ դատապարտյալի պատժի կրումից ազատվելու դեպքում քարտը անձնական գործին կցել է

_________________________________________________________________

(Ա. Ա., պաշտոն, ստորագրություն)

 

(Էջ 2)

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Կալանավորված անձ կամ

դատապարտյալ________________________________________________________________________ -ին

իր գրավոր համաձայնությամբ տեսակցության եկած կամ հանձնուք բերող անձանց

N

Տեսակցողի կամ հանձնուք բերողի անուն, ազգանուն, հայրանունը

Դիմում ներկայացնելու օրը

Հարազատական կապը

Անձնագրի կամ նույնականացման քարտի համարը

Բնակության
կամ հաշվառման վայրը

Կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության կամ հակառակ բովանդակությամբ դիմում ներկայացնելու օրը

ՔԿՀ պետի կամ նրան փոխարինող անձի ստորագրությունը

               
               
               

ՀՀ ԱՆ «___________» ՔԿՀ _____________________________________________________________

 

(ձևը խմբ. 22.02.17 N 85-Ն)

 

Ձև 13

(էջ 1)

 

Խ Ց Ա Յ Ի Ն  Ք Ա Ր Տ

 

 

 

 

Տեղեկություններ տեղաշարժի վերաբերյալ

Անձնական գործ թիվ _________________
Ենթակա է (ընդգծել կամ ոչ) մեկուսացման համաձայն միմյանցից մեկուսացման հաշվառման մատյանի
1. Ազգանուն ________________________________
2. Անուն ___________________________________
3. Հայրանուն ______________________________
4. Ծննդյան տարեթիվ _______________________
5. Մեղադրվում է ________ քր. օր-ի _______________ հոդվածով

Խցի համարը

Խուց տեղա-փոխվելու օրը,

ամիսը, տարին

Տեղափոխության վերաբերյալ ցուցում տված անձի ստորագրություն, Ա. Ա.

 

 

 

   

 

6. Նախկինում _________ անգամ դատապարտված _____ քր. օր-ի _________________ հոդվածով
7. Ընդունվել է ՔԿՀ « » ________________ 20----թ.
8. Դատապարտվել է « » __________________ 20----թ. ___________________________________ 

(պատժատեսակը և պատժաչափը)

9. ՔԿ հիմնարկի տեսակը ___________________________________
10. ՔԿՀ ընդունելիս անձնական խուզարկությունն իրականացրեց__________________
                                                                                                      (ստորագրություն, Ա. Ա.)

11. Տեղավորվել է թիվ ___________ խուց _______________________________________________________

(ցուցում տված անձի ստորագրություն, Ա. Ա.)

 

(էջ 2)

Հ/հ

Կիրառված տույժի միջոցները

Կիրառված խրախուսանքի միջոցները

     
     
     

Ց Ա Ն Կ

 

ՔԿ հիմնարկին պատկանող և ժամանակավոր օգտագործման նպատակով

կալանավորված անձին/դատապարտյալին տրված իրերի և առարկաների

Հ/հ

Անվանումը

Քանակը

Տրման օրը, ամիսը, տարին

Կալանավորված անձի/դատապարտյալի ստորագրությունը

         
         

Ց Ա Ն Կ

 

ՔԿ հիմնարկ ընդունելիս կալանավորված անձի/դատապարտյալի մոտ

եղած իրերի և առարկաների, որոնք թույլատրվում են պահել խցում

Հ/հ

Անվանումը

Քանակը

     
     
     
     

Ձև 14

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Տեսակցության սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

Օրը, ամիսը,
տարեթիվը

Ժամը

Դատապարտյալի, կալանավորված անձի
Ա. Ա. Հ.

պահակակետի ծառայողի Ա. Ա.,
ստորագրությունը

1

2

3

4

5

         

Ձև 15

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

աշխատանքային գործիքների հաշվառման

(մատյանի անվանումը գրվում է կազմի վրա)

Հ/հ

Աշխատանքային գործիքը

տրված է /օրը, ամիսը, տարին, ժամը/

Աշխատանքային գործիքը
տրված է մինչև (օրը, ամիսը,
տարին, ժամը)

Աշխատանքային գործիքի անվանումը և քանակը

Աշխատանքային գործիքի համար պատասխանատու անձի Ա. Ա., ստորագրությունը

Աշխատանքային գործիքը հանձնելու օրը, ամիսը, տարին, ժամը

Աշխատանքային գործիքը
ընդունող անձի Ա. Ա.,
ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

Ձև 16

 

Պ Ա Հ Ա Կ Ե Տ Ա Յ Ի Ն  Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

պահպանության ներքին օբյեկտների

 

Պահակետ թիվ _______ Խցեր (կացարաններ), թիվ _______ -ից թիվ _________

 

___________________________
Պահակետը ընդունեց «  » ___________ 20 թ. ժամը _____________
_______________________________________________________________________________ 

(պաշտոն, Ա. Ա., ստորագրություն)

 

Ծառայության ստուգման
ժամերը

Ծառայության ստուգումն իրականացրած անձի պաշտոնը,
Ա. Ա.

Դիտողություններ

     
     
     

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Խցի,
կացարանի համարը

Կալանավորված անձանց և դատապարտյալների քանակը, ինչպես նաև նրանց ընդունող և հանձնող անձանց Ա. Ա., ստորագրություն

Պահակակետը ընդունելիս
առկա էր

Հերթապահության ընթացքում ընդունեցի

Հերթապահության ընթացքում հանձնեցի

Պահա-կետը հանձնելիս առկա է

թվաքանակը

հանձնող անձի Ա. Ա., ստորագրություն

թվաքանակը

ընդունող անձի Ա. Ա., ստորագրություն

             
       
       
             
       
       
             

Պահակետը հանձնեց ________________________________________________________

(Ա. Ա., ստորագրություն)  

 
Պահակետը ընդունեց ________________________________________________________

(Ա. Ա., ստորագրություն)

«  » ___________ 20 թ. ժամը _____________

(հավելվածը լրաց. 05.11.15 N 553-Ն, խմբ. 22.02.17 N 85-Ն, լրաց., փոփ. 28.02.19 N 58-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2023, N 797-Ն 27.12.2023, N 194-Ն
28.02.2019, N 58-Ն 25.03.2019, N 194-Ն
22.02.2017, N 85-Ն 11.03.2017, N 194-Ն
05.11.2015, N 553-Ն 26.11.2015, N 194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան