Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.08.15/22(625) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
02.08.2018
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
02.08.2018
Дата вступления в силу
03.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

      

2 օգոստոսի 2018 թ.

N 869-Ա/2

    

Հ Ր Ա Մ Ա Ն

  

«ԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 3-ի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 106/8 եզրակացությունը`

    

Հրամայում եմ

      

1. «ԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 490 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

  

Ա. Հարությունյան