Գլխավոր տեղեկություն
Номер
N 973-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.11.17/29(508) Հոդ.305
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
06.10.2014
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
06.10.2014
Дата вступления в силу
27.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014500

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հոկտեմբերի 2014 թ.

  N 973-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձին վերապատրաստման կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը ու իրավաբանական վարչության պետին` օրենքով սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

 ՀՀ կրթության և գիտության նախարարի
2014 թվականի
հոկտեմբերի 6-ի
N 973
-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (Հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) կազմակերպման և իրականացման հետ կապված փոխհարաբերությունները:

2. Հավաստագրման քննությանը մասնակցելու համար կարող է վերապատրաստվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները բավարարող անձը:

3. Վերապատրաստումը կազմակերպվում է առնվազն տարեկան մեկ անգամ` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն) ղեկավարի (այսուհետ` Նախարար) սահմանած ժամանակացույցին համապատասխան:

(3-րդ կետը լրաց. 23.07.18 N 757-Ն)

4. Վերապատրաստման հարցաշարը հաստատում է Նախարարը:

5. Վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են Նախարարության կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Նախարարության կողմից վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին հայտարարությունը պաշտոնապես հրապարակվում է ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ: Ընտրությանը մասնակցելու հայտը Նախարարություն է ներկայացվում ընտրության անցկացման օրվանից առնվազն 2 օր առաջ:

7. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջները.

2) հայտերի ընդունման վայրը, օրը, ժամը:

8. Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարի կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Այդ պայմաններն են՝

1) ուսումնական տարածքի և վերապատրաստող համապատասխան մասնագետների առկայությունը,

2) «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված վերապատրաստող կազմակերպության կողմից վերապատրաստման բովանդակությանը համապատասխան մշակված ծրագիրը, դասավանդման թեմատիկ պլանավորումը, վերապատրաստման տևողությունը,

3) ուսումնամեթոդական գրականության, ձեռնարկների և նյութատեխնիկական բազայի առկայությունը:

9. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունն իրականացնում է Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովը` հայտատուների ներկայությամբ: Հանձնաժողովի անդամ չի կարող լինել Վերապատրաստող կազմակերպության հայտ ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչը:

10. Նախարարության աշխատակազմը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ընտրության արդյունքները հրապարակում է ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Նախարարության կողմից ընտրված (երաշխավորված) Վերապատրաստող կազմակերպությունը(ները) վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը հրապարակում է(են) Հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ` Նախարարության պաշտոնական կայքում և առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

12. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու դիմումները վերապատրաստող կազմակերպությանն են ներկայացվում հայտարարության հրապարակմանը հաջորդող 20-օրյա ժամկետում: Վերապատրաստման դասընթացը սկսվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող 5-օրյա ժամկետում:

13. Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) անձին ներկայացվող պահանջները,

2) դիմումի ձևը (Ձև-1),

3) դիմումների ընդունման վայրը, օրը, ժամը և վերջնաժամկետը,

4) վերապատրաստման դասընթացի տևողությունը և վայրը,

5) վերապատրաստման դասընթացի վարձավճարը,

6) վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարը,

7) սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:

14. Վերապատրաստվող անձը (այսուհետ` անձը) ազատ է վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում` Նախարարության կողմից ընտրված (երաշխավորված) կազմակերպությունների ցանկից:

15. Անձը վերապատրաստող կազմակերպությանը ներկայացնում է.

1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով.

2) 3x4 չափսի մեկ լուսանկար.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.

5) անձնագրի պատճենը.

6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).

7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

17. Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից` կողմերի համաձայնությամբ:

18. Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք` աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:

19. Վերապատրաստման դասընթացը անցկացվում է Նախարարության կողմից հաստատված հարցաշարի բովանդակությանը համապատասխան: Վերապատրաստման դասընթացի թեմաները գրանցվում են դասամատյանում:

20. Վերապատրաստում անցած անձն ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման օրվանից մեկ տարի ժամկետով:

21. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն կարգով սահմանված վերապատրաստումը:

22. Սույն կարգի 20-րդ կետում նշված վկայականի ձևանմուշը հաստատում է Նախարարը` վերապատրաստող կազմակերպության ներկայացմամբ:

23. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը չի ստանում համապատասխան վկայական:

24. Սույն կարգի 8-րդ և 19-րդ կետերով սահմանված պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում վերապատրաստվող անձը, հիմնավոր պատճառաբանմամբ, կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից և ուսուցումը շարունակել սույն կարգի 11-րդ կետով սահմանված կազմակերպություններից մեկում: Այս դեպքում վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը:

25. Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստման դասընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում վերապատրաստման վկայական ստացած անձանց ցուցակը, անձնական գործերի, վերապատրաստման վկայականների բաշխման մատյանի և վերապատրաստման դասամատյանի պատճենները, որոնք պահպանվում են Նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Վերապատրաստման դասընթացի համապատասխանությունը սույն կարգի 8-րդ և 19-րդ կետերի պահանջներին կարող է վիճարկվել դատական կարգով:

(հավելվածը լրաց. 23.07.18 N 757-Ն)

 

 

Հավելված 1

 ՀՀ կրթության և գիտության նախարարի
2014 թվականի
հոկտեմբերի 6-ի
N 973
-Ն հրամանի

 

Դիմումի

Ձև-1

 

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին

մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման

իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում

իրականացնող կազմակերպության ղեկավար

 

 պարոն/տիկին_________________________-ին

 

___________________________________-ից

 

 դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 

___________________________________

   դիմողի հաշվառման վայրը

 

_______________________________

   դիմողի հեռախոսահամարը (աշխ., բնակ., բջջ.)

 

___________________________________ 

   անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել


 

Ծնված` ________________________

   օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացի կազմակերպման մասին հայտարարությանը՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես դասընթացի մասնակից:

1. Քաղաքացիությունը

___________________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

2. Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա

 ________________________________________________________________

   (դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

3. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

_________________________________________________________________

   (ունեմ, չունեմ)

 

4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

_________________________________________________________________

   (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

5. Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

_________________________________________________________________

  (զրկվել եմ, չեմ զրկվել)

 

6. Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ _______________________________________

   (տառապում եմ, չեմ տառապում)

 

7. Լեզուների իմացությունը

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

   (հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

 

8. Համակարգչային գրագիտությունը

_________________________________________________________________

_________________________________________________________________

    (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)
 

9. Կից ներկայացնում եմ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման» կարգով սահմանված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 Դիմող` _______________  «___» ________20___ թ.

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2018, N 757-Ն 11.08.2018, N 973-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան