ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2018 թ. ք. Երևան |
N 614 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԵՏՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 12-ի N 38 նիստի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել «Գետն Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի սեպտեմբերի 20-ին տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման թիվ 15 լիցենզիայի գործողությունը:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիմք՝ ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը:
Հ. Ռոստոմյան