ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
8 հունիսի 2018 թ. |
N 344-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 315-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 22-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այսուհետ՝ ոչ ռեզիդենտ) կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից սահմանված ձև ներկայացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը կարող է տրամադրվել օտարերկրյա պետության իրավասու մարմնի սահմանած ձևով, եթե վերջինս բովանդակային առումով համապատասխանում է սույն հրամանի հավելվածում սահմանված ձևին: Եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի և հարկային մարմնի ունեցած տվյալների համաձայն` ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում չի վճարել շահութահարկի կամ եկամտային հարկի գումարներ, ապա հարկային մարմինը ոչ ռեզիդենտին տրամադրում է՝ Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ կամ եկամտային հարկ վճարած չլինելու մասին ազատ ոճով շարադրված տեղեկանք: Եթե՝ ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված դիմումի համաձայն, ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում չի վճարել շահութահարկ կամ եկամտային հարկ, իսկ հարկային մարմնում ոչ ռեզիդենտի կողմից վճարված շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տվյալների բացակայության դեպքում` ազատ ոճով շարադրված տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկ կամ եկամտային հարկ վճարելու վերաբերյալ հարկային մարմնում տեղեկությունների բացակայության մասին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Դ. Անանյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած եկամտային հարկի կամ շահութահարկի մասին on THE INCOME TAX OR PROFIT TAX paid by A non-resident in the RepUblic of О ПОДОХОДНОМ НАЛОГЕ ИЛИ НАЛОГЕ НА ПРИБЫЛЬ, УПЛАЧЕННОМ НЕРЕЗИДЕНТОМ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ | ||||
1. Սույնով հաստատվում է |
_______________________________________________________ | |||
(եկամտից) վճարվել է հարկը full name of a non-resident whose income was taxed | ||||
կողմից Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտային հարկի) վճարման փաստը | ||||
has paid the income tax in the Republic of Armenia for the period of | ||||
____________________________________ |
ժամանակահատվածի համար, | |||
օր, ամիս, տարեթիվ – օր, ամիս, տարեթիվ |
||||
գումարով` |
___________________________________________ |
ՀՀ դրամ, որից` | ||
in the amount of AMD |
թվերով և տառերով |
including: | ||
___________________________________ |
շահութահարկ, | |||
գումարը ՀՀ դրամով |
corporate income tax | |||
___________________________________ |
եկամտային հարկ: | |||
գումարը ՀՀ դրամով |
personal income tax. | |||
Օգտվելով հետևյալ արտոնությունից |
______________________ | |||
By using the following tax incentive |
արտոնության տեսակ | |||
չի վճարվել շահութահարկ (եկամտահարկ) գումարով` |
_______________________ | |||
the following amount of income tax was not paid: |
ՀՀ դրամ | |||
հետևյալ ժամանակահատվածի համար |
_______________________ | |||
for the period of |
օր, ամիս, տարեթիվ – օր, ամիս, տարեթիվ |
2. Ոչ ռեզիդենտի նույնականացման համարը ռեզիդենտության երկրում (առկայության դեպքում)` | ||||
The non-resident’s identification number in the country of residence (if available) is | ||||
________________________________________________________________ | ||||
3. Ոչ ռեզիդենտի գտնվելու (բնակության) վայրը ռեզիդենտության երկրում | ||||
The non-resident’s domicile in the country of residence | ||||
________________________________________________________________ | ||||
հասցե | ||||
4. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի մշտական հաստատության լրիվ անվանումը | ||||
Full name of the Armenian tax resident (tax agent) which withheld the tax or of the non-resident’s permanent establishment in the Republic of Armenia | ||||
________________________________________________________________ | ||||
5. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության ՀՎՀՀ-ն և հաշվառման հասցեն | ||||
Taxpayer Identification Number and legal address of the Armenian tax resident (tax agent) which withheld the tax or of the non-resident’s permanent establishment | ||||
________________________________________________________________ | ||||
Պետ` |
Կ.Տ. |
|||
Head of |
Seal |
|||
հարկային մարմնի անվանումը |
||||
______________________ |
_______________ |
/ / | ||
ստորագրություն |
Ա.Ա.Հ. | |||
____ _______________ 20__ թ. | ||||
օր, ամիս, տարեթիվ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|