Գլխավոր տեղեկություն
Номер
N 1304-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.06.15/17(620) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.05.2018
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.05.2018
Дата вступления в силу
23.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

        

22 մայիսի 2018 թ.

N 1304-Ա

        

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին՝

      

Հրամայում եմ՝

        

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

  

1) «ԼԻՄԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ)

2) Արմինե Մկրտչյան

անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Վիգեն Սարդարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Հայկ Տերտերյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ

բժշկական օգնություն և սպասարկում

6) «ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» բարեգործական հիմնադրամ

բժշկական օգնություն և սպասարկում

7) «ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ԻՋԵՎԱՆԻ ԱԱՊԿ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ԱԿՌԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՄԱՐԳԱՐԻՏ» ԱԱՊԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՅՈԹ ՅՈԹ ՅՈԹ-ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ԱՄԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ԳԻՍԱՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) Վահե Գևորգյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

18) Արտյոմ Գևորգյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

19) Արտակ Բարխուդարյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) Մարգարիտ Թադևոսյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

21) «ՆԱՐ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեություն

           

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

   

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան