Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.06.2018-31.07.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.06.15/17(620) Հոդ.142
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
31.05.2018
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
31.05.2018
Дата вступления в силу
25.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2018 թ.

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի N 17-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Տամսուլոզին, Tamsulosin, դեղահատ, դեղապատիճ, 0.4մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողերը`

 

«

Տոլպերիզոն
Tolperisone

դեղահատ, 50մգ, 150մգ

Պիրացետամ
Piracetam

լուծույթ ներարկման, 200մգ/մլ
դեղահատ, 400մգ, 800մգ, 1200մգ

Դիոսմին + Հեսպերիդին
Diosmin + Hesperidin

դեղահատ, 450մգ + 50մգ

»

 

2. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «Մեթիլպրեդնիզոլոն, Methylprednisolone, դեղափոշի ներարկման լուծույթի, 200մգ, 1000մգ դեղակախույթ ներարկման, 40մգ/մլ» բառերն փոխարինել «Մեթիլպրեդնիզոլոն, Methylprednisolone, դեղափոշի ներարկման լուծույթի, 200մգ, 1000մգ դեղակախույթ ներարկման, 40մգ/մլ, դեղահատ, 4մգ, 16մգ» բառերով:

3. 12-րդ կետի 3-րդ ենթակետի «Լոզարտան, Losartan, դեղահատ, 25մգ, 50մգ, 100մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`

 

«

Էնալապրիլ + Հիդրոքլորոթիազիդ
Enalapril + Hydrochlorothiazide

դեղահատ,
10մգ+12.5մգ, 10մգ+25մգ, 20մգ+12.5մգ

»

 

4. 12-րդ կետի 6-րդ ենթակետի «Սիմվաստատին, Simvastatin, դեղահատ, 5մգ, 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`

 

«

Ատորվաստատին
Atorvastatin

դեղահատ,
10մգ, 20մգ, 40մգ, 80մգ

»

 

5. 26-րդ կետի «Ռիբոֆլավին, Riboflavin, դեղահատ, 5մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`

 

«

Կալցիում, խոլեկալցիֆերոլ
Calcium + Cholecalciferol

դեղահատեր դյուրալույծ, դեղահատեր ծամելու
1000մգ+22մկգ, 500մգ+ 10մկգ, 500մգ+ 5մկգ,

»:

 

 

Ա. Թորոսյան