ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 նոյեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 578-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-45-Ն հրամանի N 1 հավելվածի 18-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Անուշադրության կամ անփութության հետևանքով վկայականը կորցնելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է կարգապահական պատասխանատվության:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Ա. Զեյնալյան |