Գլխավոր տեղեկություն
Номер
N 24-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.21/28(631).1 Հոդ.264.1
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.10.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
25.10.2018
Дата вступления в силу
01.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հոկտեմբերի 2018 թ.

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն հրամանում (այսուհետ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,»,

2) Հրամանի Հավելված 1-ի 12-րդ կետի «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը, 52-րդ կետի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով, Հավելված 3-ի 35-րդ բաժնի վերջին պարբերության «հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին» բառերով, 46-րդ բաժնի «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով,

3) Հրամանի հավելված 1-ի 2-րդ բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերություն.

«զ. օքսիդներ»,

4) Հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի 35-րդ կետից հետո լրացնել «35.1» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«35.1. Փոքր քանակությամբ բժշկական թափոն առաջացնող բժշկական կազմակերպությունում բժշկական թափոնները կարող են պահվել 3-8°C սառնարանային պայմաններում մեկ շաբաթից առավելագույնը չորս շաբաթվա տևողությամբ կամ մինչև - 18°C ջերմաստիճանի պայմաններում՝ մինչև երկու ամիս:»,

5) Հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի 37-րդ կետի «ամսաթիվը» բառից հետո լրացնել «համաձայն սույն հրամանի հավելված 1-ի Ձև 1 և Ձև 2 մատյանի ձևերի» բառերը,

6) Հրամանի հավելված 3-ի 13-րդ բաժնի 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սառնարանային 3-8°C ջերմաստիճանի պայմաններում բժշկական վտանգավոր թափոնները պահվում են մեկ շաբաթից մինչև առավելագույնը չորս շաբաթ տևողությամբ և/կամ մինչև -18°C ջերմաստիճանի պայմաններում՝ մինչև երկու ամիս:»,

7) Հրամանի Հավելված 1-ը լրացնել «Ձև 1»-ով և «Ձև 2»-ով՝ համաձայն հավելվածի:

 

Պաշտոնակատար

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի
2018 թվականի հոկտեմբերի 25-ի
N 24-Ն հրամանի

 

«Ձև 1

 

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ

 

Հ/Հ

Բաժան-մունքի անվանում

Բժշկական թափոնի տեսակը

Բժշկական թափոնի տարո-ղության բացման ամսաթիվ

Բժշկական թափոնի տարո-ղության փակման ամսաթիվ

Բժշկական թափոնի տեղափոխման ամսաթիվ

Բժշկական թափոնի պատաս-խանատու

Բժշկական թափոն հանձնողի ստորա-գրություն

Բժշկական թափոնն ընդունողի ստորա-գրություն

Վթարային իրա-վիճակների գրանցում

Գրանցված վթարային իրավիճակի հաղորդման ամսաթիվ

Գրանցված վթարային իրավիճակի տեսակը
/արտահոսք, ծակոցներ և այլն/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

Ձև 2»

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ

 

Հ/Հ

Բաժանմունքի անվանում

Բժշկական թափոնի տեսակը

Բժշկական թափոնը հանձնելու ամսաթիվ

Ընդունված բժշկական թափոնի կշիռը

Բժշկական թափոնը հանձնողի ստորա-գրություն

Բժշկական թափոնը ընդունողի ստորա-գրություն

Վթարային իրավիճակների գրանցում
/տեսակը/
արտահոսք, ծակոցներ և այլն/

Գրանցված վթարային իրավիճակի հաղորդման ամսաթիվ

Նկատա-ռումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10