Գլխավոր տեղեկություն
Номер
N 204-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.06.01/16(619) Հոդ.131
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
17.05.2018
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
17.05.2018
Дата вступления в силу
11.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

17 մայիսի 2018 թ.

քաղ. Երևան

N 204-Ն

   

Հ Ր Ա Մ Ա Ն

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 103 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

        

Հրամայում եմ՝

        

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի «Նոտարական գործավարության կարգը հաստատելու մասին» N 103 հրամանով հաստատված Նոտարական գործավարության կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 4-րդ կետի՝

ա) 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը և ճզմիչ կնիքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը և այլ փաստաթղթերը` նոտարական պալատ։ Նոտարական պալատն ապահովում է պաշտոնից ազատված նոտարի կողմից էլեկտրոնային կնիքի օգտագործման սահմանափակումը՝ էլեկտրոնային նոտարի համակարգում այդ նոտարի մուտքը արգելելու միջոցով:».

բ) 2-րդ նախադասության «կնիքն» բառերը փոխարինել «կնիքը, ինչպես նաև ճզմիչ կնիքն» բառերով.

2) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է «Նոտարիատի մասին» օրենքի և սույն կարգի համաձայն:».

3) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 9-րդ, 16-րդ, 17-րդ կետերը, 20-րդ կետի 1-ին և 29-րդ կետի 2-րդ պարբերությունները, 32-րդ, 36-րդ, 39-րդ կետերը.

4) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի վրա նշվում է ստացված փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարին:».

5) Կարգի 25-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «դասիչի հետ միասին» բառերը.

6) Կարգի 31-րդ կետում «կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա:».

7) Կարգի 35-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել.

8) Կարգի 40-րդ կետում՝

ա) «, նշելով ամսաթիվը» բառերը փոխարինել «՝ կնքելով և նշելով ամսաթիվը» բառերը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Եթե բնօրինակ փաստաթուղթը գտնվում է տվյալ նոտարի մոտ գտնվող այլ նոտարական գործում, ապա դրա պատճենի վրա նշվում է այն գործի գրանցամատյանի համարը և տարին, ամիսը, ամսաթիվը, որտեղ գտնվում է այդ բնօրինակը և կնքվում է նոտարի կնիքով:».

9) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Նոտարի մոտ թողնվում են`

1) կազմակերպությունների կամ հիմնարկների հիմնադիր փաստաթղթերի, ինչպես նաև նրանց անվամբ և նրանց անունից գործարքներ կամ լիազորագրեր վավերացնելիս նրանց ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները կամ քաղվածքները.

2) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը` դրանց ամբողջությամբ օտարման վերաբերյալ գործարքները վավերացնելու դեպքում, ինչպես նաև, երբ սեփականատերն ամբողջությամբ չի օտարում իրեն պատկանող գույքը, կամ, երբ սեփականատերերը գույքի սեփականության վերաբերյալ ունեն մեկ ընդհանուր փաստաթուղթ, և դրանցից մեկն է օտարում իրեն պատկանող բաժինը (կամ բաժնի մասը).

3) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` դրանց վերաբերյալ այլ գործարքները վավերացնելու դեպքում.

4) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերը վավերացնելիս.

5) վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` ենթավարձակալության պայմանագրեր վավերացնելիս.

6) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների բնօրինակը՝ դրանց օտարման գործարքները վավերացնելիս կամ ժառանգության իրավունքի վկայագրեր տալիս.

7) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների պատճենները՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերի վավերացման դեպքում.

8) նոտարական գործարքի առանձնահատկություններից ելնելով նաև այլ փաստաթղթերի պատճենները:».

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետ.

«42.1. Մինչև նոտարի կողմից նոտարական ակտը վավերացնելը նոտարը, անձից ստանալով նոտարական ակտի համար անհրաժեշտ փաստաթղթերը, համապատասխան ծրագրով կազմում է այն, որի արդյունքում յուրաքանչյուր նոտարական ակտին տրվում է ծածկագիր և գաղտնաբառ: Համապատասխան ակտը նոտարի կողմից վավերացվելուց հետո էլեկտրոնային կարգով ստորագրված և տեսաներածված (սքան) տարբերակով կցվում է ծրագրում համապատասխան ծածկագրով ու գաղտնաբառով արդեն ստեղծված նոտարական ակտին:».

11) 45-րդ կետի՝

ա) 1-ին պարբերությունում «էջից» բառը փոխարինել «թերթից» բառով.

բ) 2-րդ պարբերությունում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով.

12) 46-րդ կետում՝

ա) հանել «,եթե վավերացվող փաստաթղթերը կամ կատարվող այլ նոտարական գործողությունները չեն հանդիսանում վավերացվող գործարքի կամ նոտարական այլ գործողության բաղկացուցիչ մասը» բառերը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Մեկ նոտարական գործը ներառում է նաև այն գործարքները և նոտարական գործողությունները, որոնք հանդիսանում են մեկը մյուսի բաղկացուցիչ մասը, փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող են կամ բխում են մեկը մյուսից:».

13) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 49-րդ կետի վերջին պարբերությունը.

14) Կարգի 54-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի ընտրումը ձևակերպվում է ակտով, որը կազմվում է նոտարի կողմից և ստորագրվում՝ նոտարի և նոտարական պալատի երկու ներկայացուցիչների կողմից: Փաստաթղթերի ոչնչացումը կատարվում է շրեդեր սարքի միջոցով:»:

   

Ա. Զեյնալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան