Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2018-12.07.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.05.02/13(616) Հոդ.107
Принят
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Дата принятия
25.04.2018
Подписан
Նախարարի պաշտոնակատար
Дата подписания
25.04.2018
Дата вступления в силу
12.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 ապրիլի 2018 թ.

ք. Երևան

N 289-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» թեմային նվիրված «XXIII. ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. WINTER OLYMPIC GAMES» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա թեմային նվիրված «ԹՈՄ ՔԱԹԻՆԱ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. TOM CATENA. 2017 AURORA PRIZE LAUREATE» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. PROSECUTOR’S OFFICE OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» թեմային նվիրված «XXIII. ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. WINTER OLYMPIC GAMES» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա թեմային նվիրված «ԹՈՄ ՔԱԹԻՆԱ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. TOM CATENA. 2017 AURORA PRIZE LAUREATE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

3) Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. PROSECUTOR’S OFFICE OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

 

Նախարարի պաշտոնակատար

Վ. Մարտիրոսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թ. ապրիլի 25-ի
թիվ 289-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_15296

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թ. ապրիլի 25-ի
թիվ 289-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_15295

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թ. ապրիլի 25-ի
թիվ 289-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_15297