Գլխավոր տեղեկություն
Номер
N 299-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.09.2018-01.01.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.01.20/3(572) Հոդ.24
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
30.12.2016
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
30.12.2016
Дата вступления в силу
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

30 դեկտեմբերի 2016 թ.

N 299-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 261-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով շրջանառության հարկի հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Կոմիտեի նախագահ`

Վ. Հարությունյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2016 թվականի
դեկտեմբերի 30-ի N 299-Ն հրամանի

 

Ձև

ՀԱՇՎԱՐԿ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ

Փաստաթղթի համարը ________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

       

Եռամսյակ

 

 

(դրամ)

5. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ

5.1. Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

 

5.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

 

5.3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

5.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար

 

5.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 

5.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

5.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար

 

5.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

5.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (1.5%)

 

5.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

5.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար

 

6. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ

6.1. Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

 

6.2. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

 

6.3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

6.4. Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար

 

6.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 

6.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

6.7. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (4%)

 

6.8. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը

Եկամուտը[Ա]

Դրույքաչափը[Բ]

Հարկի գումարը[Գ]

7. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

 

X

 

8. Երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

     

9. Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ

     

10. Արտադրական գործունեությունից եկամուտներ

     

11. Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ

     

12. Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ

     

13. Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ

     

14. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

 

X

 

15. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

     

16. Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ

     

17. Ընդամենը

 

X

 

18. Արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

 

19. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտներ

 

20. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտներ

 

21. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտներ

 

22. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

 

Հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները

Հ/Հ

Հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը

Հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը (դրամ)

     
     

Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

Գործունեության տեսակը (կոդ)

Տեսակարար կշիռը (%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

 
             
             

Պաշտոնատար անձ

______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 261-րդ հոդվածին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:

2. Հաշվարկի 1-ին կետում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում ինքնաշխատ լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու վայրը (բնակության վայրը):

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:

6. Հաշվարկի «5. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը, բացառությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների:

7. Հաշվարկի 5.1-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան որոշվող հարկման բազան, իսկ 5.4-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ապրանքներ ձեռք բերելու ծախսերի հանրագումարը` հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետերի արժեքները կարող են փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետերում ինքնաշխատ լրացված արժեքները չփոփոխելու և այդ արժեքներով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունները լրացվել են հարկ վճարողի կողմից:

8. Հաշվարկի 5.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների գումարը:

9. Հաշվարկի 5.2-րդ և 5.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

10. Հաշվարկի 5.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (5.3 = 5.1 x 5.2):

11. Հաշվարկի 5.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը:

12. Հաշվարկի 5.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (5.6 = 5.4 x 5.5):

13. Հաշվարկի 5.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը:

14. Հաշվարկի 5.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (5.8 = 5.6 + 5.7):

15. Հաշվարկի 5.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (5.3-5.8) < 5.9, ապա 5.10=5.9, եթե (5.3-5.8)≥ 5.9, ապա 5.10=(5.3-5.8):

16. Հաշվարկի 5.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (5.3-5.8)<5.9, ապա 5.11=[5.8-(5.3-5.9)], եթե (5.3-5.8) ≥ 5.9 ապա 5.11=0):

17. Հաշվարկի «6. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը, բացառությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` հանրային սննդի ոլորտում իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների:

18. Հաշվարկի 6.1-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան որոշվող հարկման բազան, իսկ 6.4-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի հանրագումարը` հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետերի արժեքները կարող են փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետերում ինքնաշխատ լրացված արժեքները չփոփոխելու և այդ արժեքներով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունները լրացվել են հարկ վճարողի կողմից:

19. Հաշվարկի 6.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների գումարը:

20. Հաշվարկի 6.2-րդ և 6.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

21. Հաշվարկի 6.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (6.3 = 6.1 x 6.2):

22. Հաշվարկի 6.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումարը:

23. Հաշվարկի 6.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (6.6 = 6.4 x 6.5):

24. Հաշվարկի 6.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (6.3-6.6) < 6.7, ապա 6.8=6.7, եթե (6.3-6.6)≥ 6.7, ապա 6.8=(6.3-6.6):

25. Հաշվարկի 7-16-րդ կետերի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը: Սյունակում չեն լրացվում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտները:

26. Հաշվարկի 7-13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի [Բ] սյունակում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

27. Հաշվարկի 7-16-րդ կետերի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը (7-րդ կետում լրացվում է 5.10-րդ կետի հարկի գումարը, 14-րդ կետում լրացվում է 6.8-րդ կետի հարկի գումարը, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):

28. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (7-16-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (7-16-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:

29. Հաշվարկի 18-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը և (կամ) եկամուտները:

30. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները:

31. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:

32. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտները:

33. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (17-21-րդ կետերի հանրագումար):

34. «Հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները» աղյուսակում լրացվում է հաշվետու եռամսյակում հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով (բացառությամբ` ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներով) իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը` անկախ կիրառման ժամանակահատվածից: Ընդ որում` յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին-առանձին:

35. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման): Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

(հավելվածը խմբ. 23.05.18 N 316-Ն, 29.08.18 N 537-Ն)