Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.03.21/10(613) Հոդ.77
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата принятия
01.03.2018
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
01.03.2018
Дата вступления в силу
31.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 32018074

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1 մարտի 2018 թ.

N 51-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանում (այսուհետև՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագիրը և 1-ին կետը, հրամանի հավելվածով հաստատված կարգի վերնագիրը և 1-ին կետը «ռեգիստրի վարման» բառերից առաջ լրացնել «պետական» բառով.

2) հրամանի հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն Կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և պետական (ոչ ռազմական) օդանավերի պետական գրանցման, Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրի և դրա հավելվածի վարման, քաղաքացիական և պետական օդանավերի գրանցման սերտիֆիկատի, քաղաքացիական և պետական օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի, օդանավերի ապագրանցման սերտիֆիկատի, օդանավերի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի, օդանավի աղմուկի սերտիֆիկատի տրամադրման, օդանավերի ներկման, օդանավերի ազգային և գրանցման նիշերի շնորհման և նշագծման հետ կապված հարաբերությունները:».

3) հրամանի հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գրանցման հայտի քննարկումը, քաղաքացիական և պետական օդանավերի Գրանցման Սերտիֆիկատի կամ Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի, Ապագրանցման Սերտիֆիկատի, Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի և դրանց հետ կապված քաղվածքների, տեղեկանքների տրամադրումը կատարվում է հայտը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել օդանավի ֆիզիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով տեսչական ստուգման անհրաժեշտության դեպքում: Սույն Կարգով նախատեսված՝ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Գլխավոր Վարչությունը դիմողին գրավոր՝ հայտը Գլխավոր Վարչությունում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է դիտողությունները վերացնելուց և Գլխավոր Վարչություն այդ մասին գրավոր հայտնելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:».

4) հրամանի հավելվածի 5-րդ կետի՝

ա. «բ» ենթակետում «թռիչքային պիտանիության» բառերը փոխարինել «օդանավի» բառով.

բ. «բ» ենթակետում «Մաս-29 (АП-29)» բառերից հետո լրացնել «Մաս-31 (АП-31)» բառերը.

գ. «բ» ենթակետում «ՖԱՌ-29(FAR-29)» բառերից հետո լրացնել «14ՍԻ ԷՖ ԱՐ ՓԱՐՏ 31 (14CFR PART-31)» և «ՍԻՍ-29(CS-29)» բառերից հետո լրացնել «ՍԻՍ-31(CS-31)» բառերը.

դ. «գ» ենթակետում «չի գրանցված» բառերը փոխարինել «գրանցված չէ» բառերով.

5) հրամանի հավելվածի 6-րդ կետի «ա» ենթակետում «ժամանակի» բառը փոխարինել «ժամկետների» բառով.

6) հրամանի հավելվածի 11-րդ կետը`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`

«դ) պետական (ոչ ռազմական)»:,

բ) «Մաս-29 (АП-29)» բառերից հետո լրացնել «Մաս-31 (АП-31)» բառերը, «ՖԱՌ-29(FAR-29)» բառերից հետո լրացնել «14ՍԻ ԷՖ ԱՐ ՓԱՐՏ 31 (14CFR PART-31)» և «ՍԻՍ-29(CS-29)» բառերից հետո լրացնել «ՍԻՍ-31(CS-31)» բառերը.

7) հրամանի հավելվածի 12-րդ կետում «տեղի» բառը փոխարինել «վայրի» բառով.

8) հրամանի հավելվածի 14-րդ կետի 1-ին պարբերությունից «թռիչքների պիտանիության մասին» բառերը հանել, իսկ «Սերտիֆիկատ» բառից առաջ լրացնել «Թռիչքային Պիտանիության» բառերը.

9) հրամանի հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում շահագործվող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից շահագործվող» բառերով.

10) հրամանի հավելվածի 16-րդ կետի`

ա. «բ» ենթակետից «թռիչքային պիտանիության» բառերը հանել.

բ. «դ» ենթակետից «(առևտրային տրանսպորտային օդանավերի դեպքում)» բառերը հանել.

գ. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) տեխնիկական սպասարկման վերաբերյալ պայմանագրի բնագիրը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումն օդանավը շահագործողի կողմից չի կատարվում կամ մասամբ է կատարվում,».

11) հրամանի հավելվածի 18-րդ կետի 2-րդ պարբերությունից ««ա» և «գ» ենթակետերի» բառերը հանել.

12) հրամանի հավելվածի 20-րդ և 40-րդ կետերից «՝ բացառությամբ Գլխավոր Վարչության թույլտվության դեպքում» բառերը հանել.

13) հրամանի հավելվածի 23-րդ կետում ««Armenia» և/կամ «Հայաստան» բառերը փոխարինել ««Armenia» կամ «REPUBLIC OF ARMENIA» և/կամ «Հայաստան» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը» բառերով.

14) հրամանի հավելվածի 24-րդ կետը «Օդանավի սեփականատիրոջ» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Օդանավի սեփականատիրոջ փոխվելու դեպքում օդանավի նախկին սեփականատերը պարտավոր է այդ փոփոխության մասին հայտնել Գլխավոր Վարչություն՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ օդանավի նոր սեփականատերը նույն ժամկետում Գլխավոր Վարչություն է ներկայացնում օդանավը գրանցելու վերաբերյալ հայտը (Հավելված 1), սեփականության իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթերի բնագրերը, օդանավի վարձակալության վերաբերյալ նոր պայմանագրի բնագիրը, եթե օդանավի սեփականատերը չի հանդիսանում դրա շահագործողը: Սույն կետում նշված փաստաթղթերի բնագրերը վերադարձվում են օդանավի սեփականատիրոջը, իսկ Գլխավոր Վարչությունում պահպանվում են դրանց պատճենները:».

15) հրամանի հավելվածի 28-րդ, 45-րդ և 57-րդ կետերից «անհապաղ» բառերը հանել.

16) հրամանի հավելվածի 29-րդ կետի «բ» ենթակետում «1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի» բառերով.

17) հրամանի հավելվածի 31-րդ կետում «հանման հայտ» բառերը փոխարինել «հայտ (Հավելված 6)» բառերով.

18) հրամանի հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Հայաստանի Հանրապետության օդանավը ռեգիստրից հանելու և օտարերկրյա պետություն արտահանելու դեպքում սեփականատերը, անհրաժեշտության դեպքում, հայտում կատարում է համապատասխան նշում Օդանավի Թռիչքի Թույլտվության (Հավելված 14) և/կամ օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի (Հավելված 11) ստացման համար:».

19) հրամանի հավելվածի 33-րդ կետը «նորոգումը» բառից հետո լրացնել «(եթե այդպիսիք նախատեսված են)» բառերով.

20) հրամանի հավելվածի 34-րդ կետը «Եթե օդանավը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի՝ մինչև օդանավի Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի տրամադրումը Գլխավոր Վարչության կողմից իրականացվում է օդանավի տեսչական ստուգում:».

21) հրամանի հավելվածի 40-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Թռիչքի թույլտվությունը կարող է տրվել նաև այն դեպքում, երբ օդանավն ունի գործող թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բայց ժամանակավորապես չի համապատասխանում թռիչքային պիտանիության պահանջներին, սակայն Գլխավոր Վարչության կողմից համարվում է ապահով՝ սահմանված սահմանափակումների շրջանակներում թռիչքներ իրականացնելու համար:».

22) հրամանի հավելվածի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Օդանավի թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ շահագործողը (եթե այն չի շահագործում սեփականատերը):».

23) հրամանի հավելվածի 52-րդ կետից «՝ բացառությամբ Գլխավոր Վարչության հատուկ թույլտվության դեպքերի» բառերը հանել.

24) հրամանի հավելվածի 57.1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.2 կետով.

«57.2 Ինքնաթիռների CO2 գազերի արտանետումների սերտիֆիկացման համար կիրառվող պահանջները ներկայացվում են Կոնվենցիայի Հավելված 16-ի «Շրջակա միջավայրի պաշտպանություն» երրորդ «Ինքնաթիռի CO2 արտանետումներ» Հատորում».

25) հրամանի հավելվածի հավելված 7-ի վերնագրում «REGISTRATION» բառը փոխարինել «DEREGISTRATION» բառով.

26) հրամանի հավելվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հավելվածների.

27) հրամանի հավելվածի 5-րդ հավելվածը ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ս. Ավետիսյան

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2018 թվականի մարտի 1-ի

թիվ 51-Ն հրամանի

«Հավելված 1

Annex 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

ՀԱՅՏ

APPLICATION

Խնդրում եմ գրանցել ____________________________________, որի սեփականատեր է հանդիսանում

By present we apply for registration of /ինքնաթիռ, ուղղաթիռ, այլ/ /airplane, helicopter, other/ owned by

_____________________________________________________________________________

 /սեփականատիրոջ անունը, ֆիզիկական հասցեն, հեռախոս, էլեկտրոնային հասցե և սեփականության իրավունքը հաստատող

փաստաթղթի հղումը/ /name of owner, address(needs to be a physical address, P.O. box is not acceptable),

telephone number, E-mail address and

 __ __________________________________________________________________________

reference to the document confirming ownership/

հիման վրա ստացված Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում

in the Aircraft Registry of the Republic of Armenia

և նրան տալ ________________________________________ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ`

and issue

/նշել ավիացիայի տեսակը/ /indicate Civil or State/

Aircraft Certificate of Registration

շահագործելու համար ____________________________________________________________

for the purpose of operation by

/շահագործողի անվանումը/ /name of operator/

Օդանավի տվյալները

Aircraft Data

1. Տեսակը և արտադրողը __________________________________________________________

Type and manufacturer

2. Գործարանային (սերիական) համարը _______________________________________________

Manufacturer serial number

3. Գործարանի թողարկման ամսաթիվը _______ վերջին նորոգման ամսաթիվը՝ եթե կիրառելի է ______

Date of manufacture

Date of last overhaul, if applicable

4. Օդանավի նշանակությունը ________________________________________________________

Aircraft category

5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը ________________

Date of aircraft inspection or check flight

6. Ում կողմից է կատարվել տեխզննումը կամ թռիչքային փորձարկումը ___________________________

The aircraft inspection or check flight is performed by

__________________________________________________________________________________

7. Գրանցման նախորդ պետությունը ______________________________________________________

Previous State of Registry/Submit evidence of deregistration or non-registration կցել ապագրանցման կամ գրանցված չլինելու վերաբերյալ ապացույցը

 8. Ես միակ ֆիզիկական/իրավաբանական անձն եմ, ով իրավունք ունի պահպանել և հսկողություն սահմանել նշված օդանավի նկատմամբ:

I am the sole person that have legal custody and control of the aircraft described herein.

Օդանավի սեփականատեր /լիազորված անձ _________________________________________________

Owner/ authorized person/լիազորված անձի դեպքում գրավոր ապացույցը պարտադիր է/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

«___» _________ 20__թ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

Resolution of Airworthiness Department of the General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia_________________

__________________________________________________________________________________

«___» _________ 20__թ.

_____________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/»

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2018 թվականի մարտի 1-ի

թիվ 51-Ն հրամանի

«Հավելված 3

Annex 3

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

ԴԻՄՈՒՄ

APPLICATION

Խնդրում եմ փոխարինել (տալ կրկնագիր) *ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ *ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ №_____ « »______ 20 թ.

By present we would like to apply for replacement (duplicate) of CERTIFICATE OF REGISTRATION OF *CIVIL *STATE AIRCRAFT

օդանավին ___________________________________________________________________

for the aircraft /օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը/ /type of aircraft, nationality and registration marks/

Օդանավի սեփականատեր _______________________________________________________

The Aircraft owner

Օդանավի շահագործող _________________________________________________________

The Aircraft operator

*Նշում՝ նշել ըստ անհրաժեշտության

* Note: tick where applicable

 ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

AIRCRAFT DATA

1. Տեսակը և արտադրողը ___________________________________________________________

Type and manufacturer

2. Ազգային և գրանցման նիշերը ______________________________________________________

Nationality and registration marks

3. Գործարանային (սերիական) համարը ________________________________________________

 Manufacturer serial number

4. Գործարանի թողարկման ամսաթիվը ____________

Date of manufacture

5. Օդանավի նշանակությունը ________________________________________________________

Aircraft category

6. Վկայականի փոխարինման (կրկնագրի տրման) պատճառները _____________________________

The reasons for the certificate replacement (duplicate) request

_______________________________________________________________________________

Օդանավի սեփականատեր

Aircraft owner (Operator) 

_____________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

 « » 20  թ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

Resolution of Airworthiness Department of the General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia_________________

 __________________________________________________________________________________

« »  20  թ.

_____________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/»

Հավելված 3

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2018 թվականի մարտի 1-ի

թիվ 51-Ն հրամանի

«Հավելված 4

Annex 4

Ակտ

տեխնիկական վիճակի ստուգման և օդանավի թռիչքային պիտանիության որոշման

Report about the aircraft technical condition check and determination of the aircraft airworthiness

Հանձնաժողովը կազմով.

The commission composed of

Նախագահ__________________________________________________________________

Chairman

/պաշտոնը, Ա.Ա.Հ./ /position, name/

Անդամներ __________________________________________________________________

Members

/պաշտոնը, Ա.Ա.Հ./ /position, name/

____________________________________________________________________________ 

 /պաշտոնը, Ա.Ա.Հ./ (position, name/

______________________________________________________________________________  

/պաշտոնը, Ա.Ա.Հ./ (position, name/

«___»_______ 20__թ.

կատարել է տեխնիկական զննում

____________________________

 performed a technical condition check of

/օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը/

/type of aircraft, nationality and registration marks/

____________________________________________________________________________

/գործարանային կամ սերիական համարը/ /manufacturer or serial number/

1. Օդանավի տվյալները

 Aircraft data

- գործարանի թողարկման ամսաթիվը

Date of manufacture

                         _________________ 

- թռիչքը շահագործման սկզբից

Time since new

_________________ /ժամ/ /hours/

- վայրէջքները շահագործման սկզբից

Landings since new

                          _________________

- *վերջին նորոգման ամսաթիվը

Date of the last repair

                                        _________________

- *թռիչքը վերջին նորոգումից հետո

Time since the last repair

_________________ /ժամ/ /hours/

- *վերջին նորոգումից հետո վայրէջքների թիվը

Landings since the last repairmanufacture

_________________

- * մինչև նորոգումը գոյապաշարի մնացորդը ______ժամ, օրացուցային՝_______տարի,_______ամիս

* Time remaining till the next repair

 hours, calendar time:

years

months

- *մինչև նորոգումը վայրէջքների գոյապաշարի մնացորդը __________________

 Landings remaining till the next repair

- *նորոգումների քանակը ________________

 Number of repairs

 * Նշում` Եթե կիրառելի է

 Note: If applicable

2. Շարժիչների և օդային պտուտակների տվյալները.

 Engines and propellers data

/շարժիչի տեսակը/ /model of the engine/ __________________

/օդային պտուտակի տեսակը/ /model of the propeller/ _______

1-ին, 1st

2-րդ, 2nd

3-րդ, 3rd

4-րդ, 4th

/շարժիչի գործարանային համարը/ /engine serial number/

/աշխատանքը շահագործման սկզբից, ժամ/
/time since new, hours/

/աշխատանքը վերջին նորոգումից հետո, ժամ/
/time since the last shop visit, hours/

/մինչև նորոգումը ռեսուրսի մնացորդը, ժամ/
/time remaining till the next shop visit, hours/

օդային պտուտակի գործարանային համարը
/propeller serial number/

աշխատանքը շահագործման սկզբից, ժամ
/time since new, hours/

/աշխատանքը վերջին նորոգումից հետո, ժամ/
/time since the last shop visit, hours/

Հավելված 4 (թերթի հակառակ կողմը)

Annex 4 (reverse side)

3. Օդանավը վերջին անգամ զննվել է _____________________ ձևի պարբերական տեխնիկական

 The aircraft was last checked in the form of

base maintenance check

 սպասարկման ծավալով, քարտ կարգագիր N ____________ «___» ________20___թ.

 Job card/Certificate of Release to Service

4. Օդանավի լրակազմությունը ___________________________________________________ 

 The aircraft completeness

5. Պարտադիր կատարման ենթակա բոլոր լրամշակումները սույն ակտի կազմման ժամանակ կատարված են, բացառությամբ`

 All mandatory modifications are implemented at the time of the present report completion, with the exception of:

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

6. Հանձնաժողովի եզրակացությունը օդանավին Գրանցման վկայականի և/կամ Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի կամ Արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման հնարավորության վերաբերյալ

The commission resolution about the possibility to issue a Certificate of the aircraft registration and/or Airworthiness certificate or Export Airworthiness certificate

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Նախագահ

Chairman

_____________________
   
Անդամներ

Members

_____________________
  _____________________
  _____________________

«___» ________20___թ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

The resolution of Airworthiness Department of the General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

«___» ________20___թ.

_____________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/»

Հավելված 4

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2018 թվականի մարտի 1-ի

թիվ 51-Ն հրամանի

«Հավելված 6

Annex 6

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

ՀԱՅՏ

APPLICATION

Խնդրում եմ հանել ____________________________________________, որի սեփականատեր է

By present we apply for de-registration of

(օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը)

(type of aircraft, national and registration marks)

հանդիսանում _____________________________________________________________

owned by

Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից և տալ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և

from the Aircraft Registry of the Republic of Armenia and issue the Aircraft Certificate of Deregistration and

*ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Export Certificate of Airworthiness

*ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Permit to Fly

_________________________________________ գրանցման համար

For registration in

(ներմուծող պետության անվանումը) (name of importing state)

*Նշում՝ նշել ըստ անհրաժեշտության

* Note: tick as required

ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Aircraft Data

1. Տեսակը և արտադրողը ___________________________________________________________

Type and manufacturer

2. Գործարանային (սերիական) համարը ________________________________________________

Manufacturer serial number

3. Գործարանի թողարկման ամսաթիվը ____________ վերջին նորոգման ամսաթիվը՝ եթե կիրառելի է

Date of manufacture

Date of last overhaul, if applicable

4. Օդանավի նշանակությունը ________________________________________________________

Aircraft category

5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը ____________________________

Date of aircraft inspection or check flight

6. Ում կողմից է կատարվել տեխզննումը կամ թռիչքային փորձարկումը ________________________

The aircraft inspection or check flight is performed by

_______________________________________________________________________________

Օդանավի սեփականատեր

Owner

__________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

«___» ________20___թ.

______________________________________________________________________________

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

Resolution of Airworthiness Department of the General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

«___» ________20___թ.

_____________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/»

Հավելված 5

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2018 թվականի մարտի 1-ի

թիվ 51-Ն հրամանի

«Հավելված 8

Annex 8

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

ՀԱՅՏ

APPLICATION

Խնդրում եմ օդանավին ___________________գրանցված Հայաստանի Հանրապետության

By present we apply for the aircraft (օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը) registered in the Aircraft State Registry of the Republic of Armenia

(type of aircraft, nationality and registration marks)

օդանավերի պետական ռեգիստրում, Օդանավի Գրանցման Վկայական №_____ « » 20  թ.

Aircraft Certificate of Registration issued on

տալ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

issue an Aircraft Certificate of Airworthiness

Օդանավի սեփականատեր _________________________________________________

The Aircraft owner

Օդանավի շահագործող ___________________________________________________

The Aircraft operator

 ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

AIRCRAFT DATA

1. Տեսակը և արտադրողը _________________________________________________________

Type and manufacturer

2. Ազգային և գրանցման նիշերը ____________________________________________________

Nationality and registration marks

3. Գործարանային (սերիական) համարը ______________________________________________

Manufacturer serial number

4. Գործարանի թողարկման ամսաթիվը ___________*Վերջին նորոգման ամսաթիվը՝ ____________

Date of manufacture

 * Date of last overhaul, if applicable

5. Օդանավի նշանակությունը ______________________________________________________

Aircraft category

6. Օդանավը թույլատրված է ԻԿԱՕ-ի_____________________________ կատեգորիայի թռիչքների

 Aircraft is certified to perform ICAO Category

flights

7. Կառուցվածքի քաշը _________________կգ, Գրավիտացիոն կենտրոնը % ՄԱԼ (ինդեքս)

 Construction weight

kg

 Center of gravity

8. Առավելագույն թույլատրելի թռիչքային քաշը _________________կգ

 Maximum take-off weight

kg

9. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը « » 20  թ.

Date of aircraft inspection or check flight

10. Ում կողմից է կատարվել տեխզննումը կամ թռիչքային փորձարկումը ______________________

 The aircraft inspection or check flight is performed by

______________________________________________________________________________

11. Բազավորման վայրը ___________________________________________________________

 Aircraft site of basing

12. Ինչ ժամկետով է պահանջվում սերտիֆիկատի հատկացումը, մինչև՝ « » 20  թ.

 The requested period of the certificate validity

untill

 * Նշում` Եթե կիրառելի է

 * Note: If applicable

 Օդանավի սեփականատեր (շահագործող)

Aircraft owner (Operator)

__________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/

« » 20  թ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

The resolution of Airworthiness Department of the General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

_________________________________________________________________________________

/Օդանավի թռիչքային պիտանիության մասին/ /about the Aircraft airworthiness/

_________________________________________________________________________________

«___» ________20___թ.

_____________________________________________________

/ազգանուն, ստորագրություն/ /name, signature/»

Հավելված 6

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2018 թվականի մարտի 1-ի

թիվ 51-Ն հրամանի

«Հավելված 9

Annex 9

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

ՀԱՅՏ

APPLICATION

Խնդրում եմ օդանավին ___________________գրանցված Հայաստանի Հանրապետության

By present we apply for the aircraft (օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը) registered in the Republic of Armenia

(type of aircraft, nationality and registration marks)

օդանավերի պետական ռեգիստրում, Օդանավի Գրանցման Վկայական №_____ « »  20  թ.

Aircraft State Registry Aircraft Certificate of Registration issued on

փոխարինել (տալ կրկնագիր) ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

replace (issue a duplicate) Aircraft Certificate of Airworthiness

Օդանավի սեփականատեր _______________________________________________________

The Aircraft owner

Օդանավի շահագործող _________________________________________________________

The Aircraft operator

 ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

AIRCRAFT DATA

1. Տեսակը և արտադրողը _______________________________________________________

Type and manufacturer

2. Ազգային և գրանցման նիշերը __________________________________________________

Nationality and registration marks

3. Գործարանային (սերիական) համարը ____________________________________________

Manufacturer serial number

4. Գործարանի թողարկման ամսաթիվը _________________________

Date of manufacture

5. Օդանավի նշանակությունը ________________________________________________________

Aircraft category

6. Կառուցվածքի քաշը ________________________կգ, Գրավիտացիոն կենտրոնը % ՄԱԼ (ինդեքս)

Construction weight

kg

Center of gravity

7. Սերտիֆիկատի փոխարինման (կրկնագրի տրման) պատճառները