Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.23/7(610) Հոդ.59
Принят
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата принятия
15.02.2018
Подписан
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата подписания
15.02.2018
Дата вступления в силу
05.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

15 փետրվարի 2018 թ.

ք. Երևան

N 28-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2017 թվականի մարտի 14-ի «Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգը և սանիտարական անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 85-Ն հրամանի N 1 հավելվածի 22-րդ կետի աղյուսակի «ՄԻՍ» ենթաբաժինը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«

ՄԻՍ

1)

Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում

2018 թվականի մարտի 1-ից

2)

Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս
օգտագործելու դեպքում)

2018 թվականի մարտի 1-ից

3)

Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

4)

Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի
իրականացման վայրերում

2018 թվականի հուլիսի 1-ից

5)

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու,
Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հուլիսի 1-ից

6)

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու,
Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ի. Կարապետյան