«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 12418064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
9 փետրվարի 2018 թ. |
N 48-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 445-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը, լրացման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N 445-Ն հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան |
Հավելված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի N 48-Ն հրամանի
նախագահի 2018 թ. փետրվարի 9-ի
«Հավելված N 1 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. դեկտեմբերի 28-ի N 445-Ն հրամանի |
Հ Ա Յ Տ |
Փաստաթղթի հերթական համարը | ||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|||||||||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
|||||||||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|||||||||||||||
4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
|||||||||||||||
5. Հաշվառման մաքսատուն-վարչության անվանումը, թղթապանակի համարը |
|||||||||||||||
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V |
7. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V | ||||||||||||||
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասա-կարգչի (10 նիշ) |
Ապրան-քախմբի համառոտ անվանումը |
Ապրանքի անվանումը |
Ապրանքի նկարա-գիրը |
Ապրանքա-տեսակին բնորոշ չափման միավորը |
Ապրանքի չափսը |
Ապրանքի մոդելը |
Ապրանքի գույնը |
Նյութի անվանումը, որից պատ-րաստված է ապրանքը |
Ապրանքի որակը սահմանող նորմա-տիվային փաստա-թղթերի անվանումը (եթե առկա է) |
Ապրանքի ծագման երկիրը |
Ապրանքն արտա-դրողի անվանումը |
Ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Glօbal Lօcatiօո Nսmber), եթե առկա է |
Ապրան-քային դիրքի միջազգային համարը (GTIN - Glօbal Trade Item Nսmber) |
Մաքսային հայտա-րարագրի համարը և ամսաթիվը |
Պահանջվող դրոշմա-պիտակների քանակը |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
Պաշտոնատար անձ _________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Լրացման կարգ
«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի լրացման կարգը
Հայտի՝
1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը),
4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
5. 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման մաքսատուն-վարչության անվանումը, թղթապանակի համարը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
6. 6-րդ կետում` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,
7. 7-րդ կետում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,
8. 8-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,
9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,
10. 10-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,
11. 11-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,
12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,
13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,
14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,
15. 15-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,
16. 16-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,
17. 17-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),
18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,
19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,
20. 20-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),
21. 21-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,
22. 22-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը: Այս կետը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
23. 23-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),
24. Հայտի 2-րդ (հարկ վճարողի անվանումը), 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 10-րդ (ապրանքի անվանումը), 11-րդ (ապրանքի նկարագրությունը), 12-րդ (չափման միավորը), 14-րդ (ապրանքի մոդելը), 15-րդ (ապրանքի գույնը), 16-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 18-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 19-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն: Ընդ որում, հայտի 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)) կետի տվյալները ռուսերեն լրացնելիս, որպես պարտադիր տվյալներ լրացվում են նաև բնակավայրի (քաղաք, գյուղ) անվանումը, փողոցի անվանումը, շենքի համարը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|