Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2018-06.07.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.03.01/8(611) Հոդ.66
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
09.02.2018
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
09.02.2018
Дата вступления в силу
11.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

9 փետրվարի 2018 թ.

N 48-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 445-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը, լրացման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N 445-Ն հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Վ. Հարությունյան

 

Հավելված

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2018 թ. փետրվարի 9-ի

N 48-Ն հրամանի

 

«Հավելված N 1 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. դեկտեմբերի 28-ի

N 445-Ն հրամանի

 

Հ Ա Յ Տ
«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման

Փաստաթղթի հերթական համարը
_________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից, իսկ ներմուծվող ապրանքների համար՝ մաքսային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

5. Հաշվառման մաքսատուն-վարչության անվանումը, թղթապանակի համարը

 

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V

7. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասա-կարգչի (10 նիշ)

Ապրան-քախմբի համառոտ անվանումը

Ապրանքի անվանումը

Ապրանքի նկարա-գիրը

Ապրանքա-տեսակին բնորոշ չափման միավորը

Ապրանքի չափսը

Ապրանքի մոդելը

Ապրանքի գույնը

Նյութի անվանումը, որից պատ-րաստված է ապրանքը

Ապրանքի որակը սահմանող նորմա-տիվային փաստա-թղթերի անվանումը (եթե առկա է)

Ապրանքի ծագման երկիրը

Ապրանքն արտա-դրողի անվանումը

Ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Glօbal Lօcatiօո Nսmber), եթե առկա է

Ապրան-քային դիրքի միջազգային համարը (GTIN - Glօbal Trade Item Nսmber)

Մաքսային հայտա-րարագրի համարը և ամսաթիվը

Պահանջվող դրոշմա-պիտակների քանակը

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

                               
                               
                               
                               

Պաշտոնատար անձ _________________________________________

 

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

 

Լրացման կարգ

«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի լրացման կարգը

 

Հայտի՝

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը),

4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

5. 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման մաքսատուն-վարչության անվանումը, թղթապանակի համարը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

6. 6-րդ կետում` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

7. 7-րդ կետում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

8. 8-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,

9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

10. 10-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,

11. 11-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,

12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,

13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,

14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,

15. 15-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,

16. 16-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,

17. 17-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),

18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,

19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,

20. 20-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),

21. 21-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,

22. 22-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը: Այս կետը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

23. 23-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),

24. Հայտի 2-րդ (հարկ վճարողի անվանումը), 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 10-րդ (ապրանքի անվանումը), 11-րդ (ապրանքի նկարագրությունը), 12-րդ (չափման միավորը), 14-րդ (ապրանքի մոդելը), 15-րդ (ապրանքի գույնը), 16-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 18-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 19-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն: Ընդ որում, հայտի 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)) կետի տվյալները ռուսերեն լրացնելիս, որպես պարտադիր տվյալներ լրացվում են նաև բնակավայրի (քաղաք, գյուղ) անվանումը, փողոցի անվանումը, շենքի համարը: