Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 463-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.10.15/26(505) Հոդ.285
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
23.07.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
23.07.2014
Дата вступления в силу
25.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814433

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հուլիսի 2014 թ.

թիվ 463-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

.

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցմանը զուգահեռ անցում են կատարում նաև տվյալ կազմակերպության ենթակայության պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները:

2.1 Նոր ստեղծված հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումն իրականացվում է նոր ստեղծված կազմակերպությունների պետական գրանցման պահից:

(2.1-ին կետը լրաց. 02.08.18 N 351-Ն)

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ. Խաչատրյան

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թ. հուլիսի 23-ի
թիվ 463-Ն հրամանի

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ

Խումբ

Հանրային հատվածի կազմակերպությունների
անվանումը

Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը

1.

1) ՀՀ արդարադատության նախարարություն
2) ՀՀ արտաքին գործերի նախարարություն
3) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
4) ՀՀ սփյուռքի նախարարություն
5) ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
6) ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
7) ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
8) ՀՀ սահմանադրական դատարան
9) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
10) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
11) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
12) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
13) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
14) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
15) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
16) Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

2016 թվականի

հունվարի 1

2.

1) ՀՀ Նախագահի աշխատակազմ
2) ՀՀ կառավարության աշխատակազմ
3) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
4) ՀՀ վերահսկիչ պալատ
5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
6) ՀՀ առողջապահության նախարարություն
7) ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
8) ՀՀ բնապահպանության նախարարություն
9) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
10) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
11) ՀՀ կրթության և գիտության նախարարություն
12) ՀՀ մշակույթի նախարարություն
13) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
14) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
15) ՀՀ ֆինանսների նախարարություն
16) (կետն ուժը կորցրել է 02.09.16 N 947-Ն)
17) Երևանի քաղաքապետարան
18) (կետն ուժը կորցրել է 02.09.16 N 947-Ն)
19) ՀՀ դատական դեպարտամենտ
20) ՀՀ դատախազության աշխատակազմ
21) ՀՀ հատուկ քննչական ծառայություն
22) ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ 23) Սոցիալական ապահովության պետական ծառայություն
24) Ջրային տնտեսության պետական կոմիտե
25) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
26) (կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1645-Ն)
27) ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
28) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2017 թվականի

հունվարի 1

3.

1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
2) ՀՀ պաշտպանության նախարարություն
3) ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն
4) ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն
5) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
6) ՀՀ պետական պահպանության ծառայություն
7) Հայաստանի փրկարար ծառայություն
8) ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
9) ՀՀ Արագածոտնի մարզպետարան
10) ՀՀ Արարատի մարզպետարան
11) ՀՀ Արմավիրի մարզպետարան
12) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
13) ՀՀ Լոռու մարզպետարան
14) ՀՀ Կոտայքի մարզպետարան
15) ՀՀ Շիրակի մարզպետարան
16) ՀՀ Սյունիքի մարզպետարան
17) ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
18) ՀՀ Տավուշի մարզպետարան
19) ՀՀ քաղաքային համայնքներ
20) ՀՀ գյուղական համայնքներ
21) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
22) ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
23) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2018 թվականի

հունվարի 1

(հավելվածը խմբ., լրաց. 10.12.15 N 845-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.09.16 N 947-Ն, խմբ., փոփ. 24.11.16 N 1645-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.08.2018, N 351-Ն 16.08.2018, թիվ 463-Ն
24.11.2016, N 1645-Ն 31.12.2016, թիվ 463-Ն
02.09.2016, N 947-Ն 13.10.2016, թիվ 463-Ն
10.12.2015, N 845-Ն 08.01.2016, թիվ 463-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան