ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
8 հունիսի 2018 թ. |
N 345-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 314-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝
Հրամայում եմ`
1. Հաստատել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Անանյան
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ
Սույնով հաստատվում է, որ _______________________________________________________________
________________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը / ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) |
հանդիսանում է/էր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ __________________ թվականին՝
(տարեթիվ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության և _________________________________ միջև
(պետության անվանումը) |
կնքված՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկման մասին համաձայնագրի իմաստով,
և հաշվառված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի _______________________________________ ստորաբաժանման կողմից:
(հարկային ստորաբաժանման անվանումը) |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ |
|
Պետական եկամուտների կոմիտեի
____________________________ պետ՝ |
_____________ / / |
(ստորաբաժանման անվանումը) | (ստորագրություն) (ազգանուն, անուն, հայրանուն) |
Կ.Տ.
____ /____ /____
(օր / ամիս / տարի)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|