Գլխավոր տեղեկություն
Номер
N 1333-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.01.2018-01.09.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2018.01.17/2(605).1 Հոդ.14.4
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
17.11.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
17.11.2017
Дата вступления в силу
27.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017506

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 նոյեմբերի 2017 թ.

N 1333-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.03.4 «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.03.01.4 «ԳԻՆԵԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012Թ. ՄԱՐՏԻ 22-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.03.4 «Գինեգործություն և հյութերի արտադրություն» մասնագիտության 0721.03.01.4 «Գինեգործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012թ. մարտի 22-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2704 «Գինեգործություն և հյութերի արտադրություն» մասնագիտության «Գինեգործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 620-Ն հրամանը չեղյալ ճանաչելու մասին» N 198-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

   

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
17 նոյեմբերի 2017 թ.

N 1333-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.03.4 «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.03.01.4 «ԳԻՆԵԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2023, N 122-Ն 01.09.2024, N 1333-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան