Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.05.02/13(616) Հոդ.108
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
07.04.2018
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
07.04.2018
Дата вступления в силу
12.05.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 ապրիլի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11818109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 ապրիլի 2018 թ.

N 144-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի ՆՀ-922-Ա հրամանագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 1 05 049» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.

 

«

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտե

1

05

050

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Արամյան