Գլխավոր տեղեկություն
Номер
N 664-Ա
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (16.03.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.23/33(1391).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.03.2018
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
15.03.2018
Дата вступления в силу
16.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 մարտի 2018 թ.

N 664-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Ա-ԴԳ-001190 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արմինե Նաղդալյանի 2018 թվականի մարտի 6-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի հունիսի 2-ին անհատ ձեռնարկատեր Արմինե Նաղդալյանին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-001190 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Արմինե Նաղդալյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Լ. Ալթունյան