Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.12.15/33(602) Հոդ.404
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.11.2017
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
21.11.2017
Дата вступления в силу
25.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017465

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 նոյեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 54-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ/ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Փոխպատվաստման նպատակով արյունաստեղծ ցողունային բջիջների/ոսկրածուծի դոնորների ընտրության, գնահատման և վարման գործելակարգ»-ը` համաձայն Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Փարսադանյանին` գործելակարգի հաստատումից հետո սեղմ ժամկետում ապահովել սույն գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:

3. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` «Փոխպատվաստման նպատակով արյունաստեղծ ցողունային բջիջների/ոսկրածուծի դոնորների ընտրության, գնահատման և վարման գործելակարգ»- ը ընդունել ի գիտություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին՝

Ապահովել սույն հրամանի տրամադրումը կատարողներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:

 

Լ. Ալթունյան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

21 նոյեմբերի 2017 թ. թիվ 54-Ն հրամանով

 

Փոխպատվաստման նպատակով արյունաստեղծ ցողունային բջիջների/ոսկրածուծի դոնորների ընտրության, գնահատման և վարման գործելակարգ

 

Սույն գործունեության գործելակարգի նպատակն է արդյունավետ դարձնել փոխպատվաստման նպատակով արյունաստեղծ ցողունային բջիջների (ԱՑԲ)/ոսկրածուծի դոնորների ընտրության, գնահատման և վարման աշխատանքները: Գործելակարգը կազմված է World marrow donor association (WMDA), JACIE-FACT, Guide to the quality and safety of Tissues and Cells for human application չափորոշիչների հիման վրա: Փոխպատվաստման իրականացման դեպքում ցողունային բջիջների դոնորների ընտրություն, գնահատում և վարում իրականացնող մասնագետը պետք է հետևի ստորև ներկայացվող քայլերին:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն գործելակարգով սահմանվում են փոխպատվաստման նպատակով ԱՑԲ/ոսկրածուծի դոնորների ընտրության, գնահատման և վարման գործընթացին ներկայացվող պահանջները:

 

II. Գործելակարգում օգտագործվող հիմնական հասկացություններ

 

2. Ալոգեն արյունակից դոնոր՝ հիվանդին ազգակից անձ, որը տրամադրում է իր ԱՑԲ/ոսկրածուծը հիվանդին փոխպատվաստելու նպատակով։

3. Ալոգեն ոչ արյունակից դոնոր` հիվանդին ոչ ազգակից անձ, որը տրամադրում է իր ԱՑԲ/ոսկրածուծը հիվանդին փոխպատվաստելու նպատակով։

4. ՄԼՀ (HLA)՝ մարդու լեյկոցիտային հակածիններ:

 

III. Դոնորների ընտրություն, գնահատում և վարում

 

5. Ալոգեն դոնորների կողմից ԱՑԲ-ի տրամադրումը կատարվում է կամավոր, անհատույց սկզբունքով: Փոխհատուցվում են միայն դոնորի ճանապարհի, սննդի հետ կապված և այլ արդարացված ծախսերը:

6. Ալոգեն դոնորների ընտրության և վարման գործընթացը պետք է իրականացնեն տվյալ ոլորտում համապատասխան փորձ ունեցող, սակայն հիվանդի բուժման մեջ չներգրավված մասնագետներ/բժիշկներ:

7. ԱՑԲ-ի/ոսկրածուծի հավաքումը կարող է իրականացվել միայն «Արյունաստեղծ ցողունային բջիջների դոնորի տեղեկացված համաձայնագիր» ստանալուց հետո` համաձայն Ձև 1-ի:

8. Անչափահաս դոնորների դեպքում համաձայնագիրը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը:

9. Դոնորներին տրամադրվում է նրանց հետազոտության տվյալների, դոնացիայի գործընթացի և հնարավոր բարդությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

10. Դոնորներն իրավունք ունեն ցանկացած փուլում հրաժարվել դոնացիայից:

11. Դոնորները տեղեկացվում են գաղութախթանիչ գործոնների (ԳԽԳ) կիրառման հետ կապված կողմնակի ազդեցությունների և բարդությունների մասին:

12. Համաձայնության փաստաթղթերը պետք է հասանելի լինեն հավաքող բժշկական հաստատության անձնակազմին նախքան հավաքման գործընթացի սկիզբը:

 

IV. Ցողունային բջիջների/ոսկրածուծի դոնորների ընտրություն

 

13. ԱՑԲ-ի/ոսկրածուծի դոնորների ընտրությունը ներառում է հետևյալ տեղեկության հավաքագրումը՝

1) դոնորի առողջական վիճակ,

2) դեղամիջոցների ընդունում,

3) ստացած պատվաստումներ,

4) փոխներարկման պատմություն,

5) գենետիկական հիվանդություններ դոնորի կամ ընտանիքի անդամների մոտ,

6) չարորակ, աուտոիմուն, նյարդաբանական, քրոնիկ պերսիստող հիվանդությունների առկայություն,

7) Սոցիալական վիճակ և սեռական վարքագիծ,

8) Ճամփորդական անամնեզ:

14. ԱՑԲ-ի/ոսկրածուծի դոնորների առողջական վիճակի գնահատումը իրականացվում է համաձայն Ձև 2-ի:

15. ԱՑԲ-ի/ոսկրածուծի դոնորների մոտ իրականացվում են շճաբանական, մանրէաբանական, իմունաբանական հետևյալ հետազոտություններ համաձայն Ձև 3-ի,

1) ՄԻԱՎ1+2 հակածին/հակամարմիններ,

2) Հեպատիտ B-ի HBsAg (մակերեսային հակածին) և հակա–HBcor (հակամարմիններ) (գումարային),

3) Հեպատիտ C- հակամարմիններ (HCV հակամարմիններ),

4) Սիֆիլիս՝ հակապալիդում հակամարմինների որոշում պրեցիպիտացիայի ԷռՓիԷռ (-RPR) և ագլյուտինացիայի Թի Փի Էյջ Էյ -(TPHA) կամ իմունաֆերմենտային մեթոդով,

5) Բրուցելոզ՝ հակաբրուցելոզային հակամարմինների որոշում ագլյուտինացիայի կամ իմունաֆերմենտային մեթոդով,

6) Արյան խմբային պատկանելիություն՝ ըստ ABO համակարգի,

7) Արյան ռեզուս պատկանելիություն՝ ըստ Rh-Hr համակարգի,

8) Հակաէրիթրոցիտային հակամարմիններ,

9) HLA՝ բոլոր ալոգեն դոնորների մոտ՝ նվազագույնը HLA-A, B, DRB1 լոկուսների հետազոտում և HLA-C լոկուսի տիպավորում ոչ արյունակից և քույր/եղբայր սիբլինգ չհանդիսացող արյունակից դոնորների դեպքում: DRB1-ի տիպավորման համար անհրաժեշտ է օգտագործել բարձր զգայունության ԴՆԹ-թեստեր,

10) Հղիության նկատմամբ հետազոտություն,

11) Հեմոգլոբինոպաթիաների նկատմամբ հետազոտում՝ էլեկտրաֆորեզի եղանակով,

12) ԱՑԲ-ի/ոսկրածուծի դոնորների մոտ իրականացվող այլ հետազոտություններ,

13) Մալարիայի նկատմամբ հետազոտում,

14) Ցիտոմեգալովիրուսի (CMV) հակամարմինների հայտնաբերում,

15) Էպշտեյն Բարի (EBV) վիրուսի հակամարմինների հայտնաբերում,

16) Տոքսոպլազմայի հակամարմինների հայտնաբերում:

16. ԱՑԲ-ի/ոսկրածուծի դոնացիայի հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործողությունների իրականացման հնարավորությունը.

1) խթանիչ գործոնների կիրառում,

2) կենտրոնական կաթետրի տեղադրում,

3) ոսկրածուծից ԱՑԲ-ի հավաքագրման դեպքում անզգայացում:

17. Ալոգեն դոնորների վերջին հետազոտումը վարակիչ հիվանդությունների նկատմամբ պետք է իրականացվի հավաքմանը նախորդող 30 օրվա ընթացքում:

18. Ցանկացած չիրականացված հետազոտության վերաբերյալ տեղեկությունը հաղորդվում է հավաքագրում/կամ մշակում իրականացնող կազմակերպություն:

 

V. Դոնորի համապատասխանության հաստատում

 

19. Դոնորի համապատասխանության անհրաժեշտ գործոններն են՝ HLA համատեղելիությունը, վարակիչ հիվանդությունների բացակայությունը, նվիրատվություն կատարելու ցանկությունը:

20. Դոնորի համապատասխանության արդյունքները պետք է գրանցվեն դոնորի և հիվանդի բժշկական քարտերում:

21. Դոնորի բոլոր տվյալների գրառումները կատարվում են հայերեն լեզվով:

22. Դոնորի համապատասխանության վերջնական որոշումը կայացնում է «Ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման իրականացման գործելակարգ»-ի պահանջով ստեղծված փոխպատվաստման հանձնաժողովը:

23. HLA-համակարգով մասամբ համապատասխանող ալոգեն դոնորից ցողունային բջիջների հավաքագրման դեպքում Փոխպատվաստման հանձնաժողովին լրացուցիչ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) տվյալ դոնորի ընտրության հիմնավորում,

2) դոնորի ու ռեցիպիենտի տեղեկացված համաձայնագրեր (սույն գործելակարգի Ձև 1 և «Ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման իրականացման գործելակարգի» Ձև 1),

3) հիվանդին անհրաժեշտ անհետաձգելի փոխպատվաստման ցուցում:

 

VI. Դոնորի վերաբերյալ տեղեկատվության հաղորդում և այդ գործընթացի կառավարում

 

24. Հետազոտության արդյունքները պետք է հաղորդվեն փոխպատվաստում իրականացնող հաստատություն մինչ հիվանդին նախապատրաստական կուրսի և ալոգեն դոնորին խթանիչ գործոնների նշանակումը:

25. Դոնորների ընտրությամբ զբաղվող կազմակերպության և փոխպատվաստման կենտրոնների միջև հաղորդակցությունը իրականացվում է թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաստատված համակարգի միջոցով:

26. Դոնորների ընտրությամբ զբաղվող կազմակերպությունը պարտավոր է մշակել յուրաքանչյուր դոնորի և պատրաստուկի համար անանուն նույնականացման միջոցներ գաղտնիությունը երաշխավորելու նպատակով:

27. Դոնորներին և ռեցիպիենտներին վերաբերող փաստաթղթերը պետք է պահպանվեն առնվազն 30 տարի:

 

Ձև 1

 

Արյունաստեղծ ցողունային բջիջների դոնորի տեղեկացված համաձայնագիր

 

հհ

 

Այո

Ոչ

1

Ես կարդացել եմ «Դոնորի համար ցողունային բջիջների փոխպատվաստման մասին» տեղեկություններ պարունակող բուկլետում զետեղված տեղեկությունը:

   

2

Բժշկի հետ անցկացված անձնական հարցազրույցի ընթացքում ինձ տրամադրվել են համապատասխան բացատրություններ:

   

3

Ես որոշել եմ նվիրաբերել բջիջները սեփական կամքով առանց որևէ ճնշման գործադրման:

   

4

Ես հնարավորություն եմ ունեցել հրաժարվել դոնացիայից և տեղեկացվել եմ դրա հետևանքով հիվանդի մոտ կենսական բարդությունների առաջացման մասին:

   

5

Ես տեղեկացվել եմ գաղութախթանիչ գործոնների և ցողունային բջիջների հավաքագրման գործընթացի կողմնակի ռեակցիաների մասին:

   

6

Ես համաձայն եմ ոսկրածուծի հավաքագրմանն այն դեպքում, երբ ծայրամասային ցողունային բջիջների մոբիլիզացիան հաջողությամբ չի ստացվում:

   

7

Ես տեղեկացվել եմ այն մասին, որ հետազոտության ոչ բավարար արդյունքների դեպքում իմ կողմից դոնացիա չի իրականացվելու և ես տեղեկացվելու եմ այդ մասին:

   

8

Ես իրավունք ունեմ պահանջել չօգտագործել հավաքված ցողունային բջիջները փոխպատվաստման համար:

   

9

Ես տրամադրել եմ իմ մասին ճշգրիտ և իրականությանը համապատասխանող տեղեկատվություն և պատասխանել եմ հարցերին անկեղծորեն:

   

10

Ես համաձայն եմ տրամադրել իմ արյան նմուշները գիտական հետազոտությունների նպատակով:

   

11

Ես համաձայն եմ իմ անձնական տվյալները դոնորների տվյալների բազայում ընդգրկելու համար:

   

 

Դոնոր Ստորագրություն

Ամսաթիվ

 

 

Ձև 2

 

Դոնորի առողջական վիճակի գնահատման թերթիկ

 

Դոնորի նույնականացման կոդ --------------------

Հիվանդի նույնականացման կոդ ----------------------

Բժշկական զննման ամսաթիվը --------------------

Բժշկի անունը, ազգանունը, պաշտոնը ----------------------

 

Դոնորի անամնեստիկ տվյալներ

հհ

 

Այո

Ոչ

1.

Ալերգիա ԳԽԳ կամ E. coli-ից ստացված ռեկոմբինանտ սպիտակուցի նկատմամբ

   

2.

Նախկինում անզգայացման նկատմամբ կողմնակի ռեակցիա

   

3.

Հղի կին (դրական խորիոնագոնադոտրոպին) կամ չդադարեցված կրծքով կերակրում

   

4.

Փորձարարական բժշկության կամ փորձարկման շրջանում գտնվող դեղերի օգտագործում

   

5.

Լեյկեմիայով կամ լիմֆոմայով հիվանդ առաջին աստիճանի հարազատ

   

6.

Բժշկական միջամտություն պահանջող հեմոռագիաներ

Եթե այո, նշել ախտորոշումը՝

Աղեստամոքսային տրակտ

Լուրջ վիրաբուժական/հետծննդյան արյունահոսություններ կամ տրավմաներ

Այլ լուրջ արյունահոսություններ

   

7.

Աուտոիմուն հիվանդություններ

Եթե այո, նշել ախտորոշումը

Բազմակի սկլերոզ

Ռևմատոիդ արթրիտ

Սկլեռոդեռմիա

Համակարգային կարմիր գայլախտ

Այլ աուտոիմուն հիվանդություններ

Եթե այո, նշել ախտորոշումը

   

8.

Սիրտ-անոթային հիվանդություններ

Արտերիալ առիթմիաներ (այդ թվում արտերիալ ֆիբրիլյացիա)

Փորոքային առիթմիաներ

Այլ առիթմիաներ, եթե այո, բնորոշել

Սրտային անբավարարություն

Պսակաձև անոթների անբավարարություն

Զարկերակային հիպերտենզիա

Սրտամկանի ինֆարկտ

Այլ սիրտանոթային հիվանդություններ, եթե այո բնորոշել

   

9.

ԿՆՀ/հոգեբուժական հիվանդություններ

Անհանգստություն

Մանիակալ դեպրեսիվ պսիխոզ

Լիթիումով բուժում ստացած

Դեպրեսիա

Այլ հոգեկան հիվանդություններ, եթե այո, նշել ---------------------------

Մենինգիտ/Էնցեֆալիտ

Էպիլեպսիա

Գլխուղեղի կաթված/գլխուղեղի արյան շրջանառության խանգարում

   

10.

Էնդոկրին համակարգի հիվանդություններ

Եթե այո, նշել

Շաքարային դիաբետ

Հիպերթիրիոդիզմ

Հիպոթիրեոիդիզմ

Օստեոպոռոզ

Այլ էնդոկրին հիվանդություններ, եթե այո, նշել

   

11.

Ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ

Կրոնի հիվանդություն

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

Պեպտիկ խոցեր

Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս

Այլ էնդոկրին հիվանդություններ, նշել-----------------------------------

   

12.

Միզասեռական համակարգի հիվանդություններ

Դիալիզ պահանջող դեկոմպենսացված երիկամային անբավարարություն

Բժշկական միջամտություն պահանջող երիկամային անբավարարություն

Միզասեռական համակարգի այլ հիվանդություններ, եթե այո, բնորոշել----

   

13.

Մակարդման համակարգի խանգարումներ

Խորը երակների թրոմբոզ

Թրոմբոէմբոլիզմ

Մակարդման համակարգի այլ խանգարումներ, եթե այո, բնորոշել ----------

   

14.

Լյարդի հիվանդություններ

Խրոնիկ վիրուսային հեպատիտ

Ցիռոզ

Դեղորայքային ինտոքսիկացիա

Լյարդի այլ հիվանդություններ, եթե այո, բնորոշել ----------------

   

15.

Թոքերի հիվանդություն

Ասթմա

Խրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ (COPD)

Թոքերի այլ հիվանդություններ-------------------------------------------------

Այլ կարևոր ուղեկցող հիվանդություններ, նշել-----------------------------

   

16.

Գրիպանման ախտանիշներ

Ջերմություն վարակի բացակայության պարագայում

1. չկա (0 աստիճան)

2. 38.0-39.0°C (աստիճան 1)

3. 39.0-40.0°C (աստիճան 2)

4. Ավելի քան 40.0°C 1 օր տևողությամբ (աստիճան 3)

5. Ավելի քան 40.0°C 1 օրից ավել տևողությամբ (աստիճան 4)

   

17.

Կառուցվածքային ախտանիշներ

Թուլություն (լետարգիա, վատ ինքնազգացողություն, ասթենիա)

1. բացակայում է (1 աստիճան)

2. թեթև թուլություն, նորմայից ոչ շատ (1 աստիճան)

3. միջին աստիճանի թուլություն, որն առաջացնում է առօրյա գործունեության դժվարացում ADL (աստիճան 2)

4. Արտահայտված թուլություն (3 աստիճան)

5. Անաշխատունակություն (4 աստիճան)

   

18.

Մաշկային

Մաշկի ցան

1. բացակայում է (0 աստիճան)

2. մակուլյար կամ պապուլյար ցան կամ ասիմպտոմատիկ էրիթեմա կամ գորտնուկ, անգույն կամ կարմրավուն մաշկային բլթեր առանց այլ

մակուլյար կամ պապուլյար ախտանիշների (1 աստիճան)

3. Մակուլյար կամ պապուլյար ցանավորում կամ էրիթեմա քորով կամ այլ ախտանիշներով (նույնն է, ինչ վերևը նշվածը թեփոտման և ցավի հետ միասին) (2 աստիճան)

4. Ծանր տարածուն էրիթեմա կամ մակուլյար կամ վեզիկուլյար ցանավորում (նույնն ինչ նշված է վերևում հեղուկով լցված բշտիկի հնարավոր ավելացումով, վիճակը տարածված չէ, սակայն զբաղեցնում է մարմնի մեծ մասը) (3 աստիճան)

5. Տարածուն էքսֆոլիատիվ դեռմատիտ կամ խոցոտող դեռմատիտ (մաշկի բորբոքում, որը հանգեցնում է շերտազատման և /կամ խոցոտման) (4 աստիճան)

   

19.

Ներարկման տեղում կողմնակի ռեակցիա (ֆիլգրաստիմ, կամ ոսկրածուծի հավաքագրում)

1. բացակայում է (0 աստիճան)

2. ցավ, քոր, էրիթեմա (1 աստիճան)

3. ցավ և այտուց բորբոքումով կամ ֆլեբիտով (2 աստիճան)

4. ծանր խոցոտում կամ նեկրոզ, ցուցված են օպերատիվ միջամտություններ (3 աստիճան)

   

20.

Աղեստամոքսաղիքային տրակտի գանգատներ

Սրտխառնոց

1. բացակայում է (0 աստիճան)

2. 1 դրվագ 24 ժամվա ընթացքում (1 աստիճան)

3. 2-5 դրվագ 24 ժամվա ընթացքում (2 աստիճան)

4. 6 և ավելի դրվագներ 24 ժամում (3 աստիճան)

5. կյանքին վտանգ սպառնացող բարդություններ (4 աստիճան)

   

21.

Փսխում

1. բացակայում է (0 աստիճան)

2. 1 դրվագ 24 ժամվա ընթացքում (1 աստիճան)

3. 2-5 դրվագներ 24 ժամվա ընթացքում (2 աստիճան)

4. 6 և ավելի դրվագներ 24 ժամվա ընթացքում (3 asti0an)

5. կյանքին վտանգ սպառնացող բարդություններ (4 աստիճան)

   

22.

Ախորժակի կորուստ (անոռեքսիա)

1. բացակայում է (0 աստիճան)

2. ախորժակի կորուստ առանց սննդային սովորույթների փոփոխության (1 աստիճան)

3. փոփոխված ընդունում առանց էական քաշի կորուստի կամ թերսնուցման (2 աստիճան)

4. էական քաշի կորուստ կամ թերսնուցում (3 աստիճան)

5. կյանքին վտանգ սպառնացող (4 աստիճան)

   

23.

Նյարդային համակարգի խանգարումներ

Քնի խանգարումներ

1. բացակայում է (0 աստիճան)

2. քնի խանգարման դեպքեր, որոնք չեն ազդում ֆունկցիոնալ վիճակի վրա (1 աստիճան)

3. քնի խանգարումներ, որոնք ազդում են ֆունկցիոնալ վիճակի, բայց ոչ առօրյա գործունեության վրա (3 աստիճան)

4. քնի հաճախակի խանգարումներ, որոնք բացասաբար են անդրադառնում առօրյա գործունեության վրա

5. անաշխատունակություն (4 աստիճան)

   

24.

Գլխապտույտներ

1. բացակայում է (0 աստիճան)

2. միայն գլխի շարժման ժամանակ (1 աստիճան)

3. բացասաբար են անդրադառնում ֆունկցիոնալ վիճակի վրա, բայց չեն ազդում առօրյա

գործունեության վրա (2 աստիճան)

4. բացասաբար են անդրադառնում առօրյա գործունեության վրա (3 աստիճան)

5. անաշխատունակություն (4 աստիճան)

   

25.

Սինկոպե

1. բացակայում է (0 աստիճան)

2. առկա է (3 աստիճան)

3. կյանքին վտանգ սպառնացող բարդություններ (4 աստիճան)

   

26.

Ցավի տեղակայում
Իրան 0 1 2 3 4
Ոսկրեր (այդ թվում կրծոսկր և կողեր) 0 1 2 3 4
Գլխացավ 0 1 2 3 4
Ազդր 0 1 2 3 4
Հոդեր 0 1 2 3 4

(այդ թվում կոնքազդրային, արմնկային, ծնկան, սրունքթաթային)

Մկաններ 0 1 2 3 4
Պարանոց 0 1 2 3 4
Կոկորդ 0 1 2 3 4
Մարմնի այլ հատվածների ցավեր, եթե այո նշել  ------------------------------------

   

27.

Յուրաքանչյուր տեղի համար բնորոշել ցավի ինտենսիվությունը՝ օգտագործելով հետևյալ սանդղակը.

0 – բացակայում է

1 - թույլ ցավ, որը չի անդրադառնում առօրյա գործունեության վրա (1 աստիճան)

2 - միջին ուժգնության ցավ, որը բացասաբար է անդրադառնում ֆունկցիոնալ վիճակի, բայց ոչ առօրյա գործունեության վրա (2 աստիճան)

3. ծանր ցավ, որն էականորեն անդրադառնում է առօրյա գործունեության վրա (3 աստիճան)

4. անաշխատունակություն (4 աստիճան)

   

Դոնորի օբյեկտիվ զննում

 

Դոնորի հասակ առանց կոշիկների ---------------------------- սմ
Դոնորի մարմնի զանգված առանց կոշիկների --------------------------- կգ
Անոթազարկ --------------------------- զ1 ր
Զարկերակային ճնշում --------------------------- մմ.սս
Մարմնի ջերմաստիճան --------------------------- °C

 

Լաբորատոր հետազոտություններ

 

Ցուցանիշներ

Արդյունքներ

Նորմա

Արյան ընդհանուր քննություն

Լեյկոցիտներ

x109

 

Հեմոգլոբին

գ/լ

 

Հեմատոկրիտ

%

 

Թրոմբոցիտներ

10x9

 

Լեյկոբանաձև

Բլաստ

%

 

Պրոմիելոցիտ

%

 

Միելոցիտ

%

 

Մետամիելոցիտ

%

 

Ցուպիկներ

%

 

Նեյտրոֆիլներ

%

 

Էոզինոֆիլներ

%

 

Բազոֆիլներ

%

 

Լիմֆոցիտներ

%

 

Մոնոցիտներ

%

 

Կենսաքիմիական հետազոտություններ

Կրեատինին

   

Գլյուկոզ

   

Բիլիռուբին

   

Հիմնային ֆոսֆատազ

   

ԱԼՏ

   

ԼԴՀ

   

Ընդհանուր սպիտակուց

   

Էլեկտրոլիտներ

Na+

   

K+

   

Ca++

   

Mg++

   

Կոագուլոգրամա 

ԱՄԹԺ

վրկ

 

Պրոթրոմբինային ժամանակ

   

Հղիության թեստ

Դրակ- Բաց-

 

 

Ձև 3

 

Հետազոտություններ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

 

Հիվանդ

 

Հիվանդի անուն, ազգանուն, հայրանուն

Հիվանդի նույնականացման կոդ

(հիվանդների ռեգիստրի կողմից տրամադրված)

Փոխպատվաստման կենտրոն

Հիվանդի նույնականացման համար

(դոնորների ռեգիստրի կողմից տրամադրված)

 

Դոնոր

 

Դոնորի նույնականացման կոդ

Դոնորի ռեգիստր

 

Թեստ

Հետազոտման արդյունքներ

Հետազոտման ամսաթիվ

HBsAg

(հեպատիտ B-ի մակերեսային հակածին)

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Հակա –HBc

(հեպատիտ B-ի cor հակամարմին)

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Հակա HCV

(հեպատիտ C-ի հակամարմիններ)

□ դրական

□ բացասական

□ չի հայտնաբերվել

օր/ամիս/տարի

ՄԻԱՎ1+2

(Մարդու իմունաանբավարարության վիրուսի հակածին/հակամարմին)

□ չի հետազոտվել

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Սիֆիլիսի նկատմամբ շճաբանական հետազոտություն

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Բրուցելոզի նկատմամբ շճաբանական հետազոտություն

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Ցիտոմեգալովիրուս (CMV)

հակամարմիններ

Երկուսը IgМ և IgG

Ընդհանուր

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Էպշտեյն Բառի վիրուս (EBV)

հակամարմիններ

Երկուսը՝ IgM և IgG

Միայն IgG

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Տոքսոպլազմոզի նկատմամբ

հակամարմիններ

Երկուսը՝ IgM և IgG

Ընդհանուր

□ դրական

□ բացասական

□ չի հետազոտվել

օր/ամիս/տարի

Այլ՝ բնորոշել

 

 

Արյան խումբ/ Ռեզուս

Քաշը՝ կգ

Սեռ

□ Ի

□ Ա

Ծննդյան ամսաթիվ

 

7. Փաստաթղթավարություն

 

Կատարել պատշաճ գրանցումներ դոնորի վիճակի, հավաքագրման արդյունքի վերաբերյալ:

 

Գրականության ցանկ՝

 

1. FACT-JACIE International Standarts fօr Cellulat therapy Product Collection, Processing, and Administration (fifth edition)

2. WMDA (world marrow donor association) standarts.

3. Guide to the quality and safety of Tissues and Cells for human application (EDQM 2nd  Edition, 2015)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան