Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.07/4(607) Հոդ.41
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
19.01.2018
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
19.01.2018
Дата вступления в силу
17.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10518039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

19 հունվարի 2018 թ.
Երևան

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 8-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել արդյունագործական որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները.

1) Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,

2) խեցգետին` Սևանա լճում մինչև 500 տոննա,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չսահմանված տարածքների և կենդանատեսակների դեպքում՝ արդյունագործական որսի պայմանագրեր կարող են կնքվել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

(1-ին կետը խմբ. 28.03.18 N 75-Ն)

2. Սահմանել, որ`

1) ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),

2) խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`

1) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված չափաքանակները,

2) Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2018 թվականի նոյեմբերի 20-ը,

3) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշար օգտագործողը պարտավորվում է սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում դադարեցնել Սևանա լճում խեցգետնի որսը,

4) կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշարների օգտագործման պայմանագրով նախատեսված կենդանատեսակներից զատ տվյալ ջրային տարածքներում փաստացի որսված այլ կենդանատեսակների համար պայմանագրի գործողության ժամկետի ավարտին օգտագործողի կողմից վճարվում է օրենքով սահմանված չափով բնօգտագործման վճար: Փաստացի որսված այլ կենդանատեսակների չափաքանակը չպետք է գերազանցի պայմանագրով սահմանված կենդանատեսակի չափաքանակի 12 %-ը:

(3-րդ կետը խմբ. 28.03.18 N 75-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`

1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված տարածքներում,

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, սիգ և կողակ ձկնատեսակների ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:

 

Նախարար

Ա. Մինասյան