Գլխավոր տեղեկություն
Номер
N 752-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2018-04.12.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.354
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
21.08.2009
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
21.08.2009
Дата вступления в силу
12.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11009359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 752-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 10.11.11 N 1226-Ն, փոփ. 11.04.18 N 313-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետը, հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման, վերահրատարակման ու վերարտադրության գործընթացը կանոնակարգելու նպատակով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.04.18 N 313-Ն)

2. Օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին, սահմանված կարգով ապահովել սույն կարգի պետական գրանցումը:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2009 թ. օգոստոսի 21-ի

N 752-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 11.04.18 N 313-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը» (այսուհետ` Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և դրանց հրատարակման գործընթացները կանոնակարգելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 11.04.18 N 313-Ն)

2. Կարգը մշակվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579- Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետի համաձայն և ապահովում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ ենթակետի, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 09 բաժնի 06 խմբի 13-րդ ծրագրի կատարումը և Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ` ԴՏՀՏՇՀ) կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 13.04.15 N 272-Ն, լրաց. 11.04.18 N 313-Ն)

 

II. Հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման ԵՎ բաշխման գործընթացը

 

3. Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) և նրանց համապատասխան ուսուցչի ձեռնարկների հրատարակման ու բաշխման գործընթացը համակարգվում և վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից: ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը իրականացվում է Կառավարման Ավտոմատացված Համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:

(3-րդ կետը լրաց. 11.04.18 N 313-Ն)

4. Դասագրքերի գնումն իրականացվում է.

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,

2) դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ձեռքբերման համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով, որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ կողմից (այսուհետ` ԴՏՀՏՇՀ-ի միջոցներ),

3) օրենքով չարգելված այլ միջոցներով:

5. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվում են՝

1) տվյալ ուսումնական տարում օգտագործվող հիմնական դասագրքերի ցանկը.

2) սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը: Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

6. Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը հաստատությունները ԿԱՀ-ով ձևավորում և էլեկտրոնային եղանակով հաստատում են գալիք ուսումնական տարվա համար հրատարակվող դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հայտը՝ համաձայն սույն գլխի N 1 ձևի, որտեղ նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը և հաստատությանն անհրաժեշտ քանակները:

1) Յուրաքանչյուր անվանում դասագրքի քանակը որոշվում է հաստատության կողմից՝ ելնելով տվյալ և գալիք երեք ուսումնական տարիների համապատասխան դասարանների սովորողների թվից և տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների թվից:

2) Յուրաքանչյուր անվանում ուսուցչի ձեռնարկի քանակը որոշվում է հաստատության կողմից՝ ելնելով համապատասխան դասարաններում տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների թվից:

(6-րդ կետը խմբ., փոփ. 11.04.18 N 313-Ն)

7. Գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերը ավտոմատ ձևավորվում է ԿԱՀ-ում՝ հաստատությունների կողմից ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային հաստատված հայտերի հիման վրա:

(7-րդ կետը խմբ. 11.04.18 N 313-Ն)

8. Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 10-ը ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար հաստատությունները ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ-ին` համաձայն սույն գլխի N 2 ձևի, ուր նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը, պատվիրվող քանակը, միավոր գինը, հաստատության կողմից վճարվելիք գումարը, հաստատության կողմից վճարվելիք ընդամենը գումարը պատվիրված բոլոր դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար:

(8-րդ կետը փոփ. 11.04.18 N 313-Ն)

9. Դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները հրատարակչությունների կողմից առաքվում են նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որոնք իրենց հերթին յուրաքանչյուր հաստատությանն են հատկացնում իր հայտում նշված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համապատասխան քանակները` հանձնման-ընդունման ակտի միջոցով՝ համաձայն սույն գլխի N 3 ձևի:

10. Հանձնման-ընդունման ակտում նշված քանակների համաձայն, ուսումնական հաստատությունը ստանում է դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները և որպես սեփականություն մուտքագրում դրանք հաստատության գրադարանի գրքային ֆոնդ.

1) Տարրական դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն երեք տարի:

2) Միջին և ավագ դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն չորս տարի:

3) Առանձին դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման ժամկետը կարող է երկարացվել նախարարության կողմից:

4) Դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման սահմանված ժամկետի ավարտին և դրանք նոր հրատարակություններով փոխարինելու դեպքում հին դասագրքերը և ուղեկցող ուսուցչի ձեռնարկները կարող են սահմանված կարգով դուրս գրվել հաստատության կողմից:

5) Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ ելնելով փաստացի սովորողների թվից, և տվյալ ու նախորդ ուսումնական տարիներին ստացված դասագրքերի պակասորդի պարագայում կարող է ներկայացնել լրացուցիչ հայտ:

6) Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակների դասագրքեր` հաստատությունից հաստատություն փոխանցումով կամ լրացուցիչ հրատարակությամբ՝ հանրապետության կտրվածքով բավարար քանակներ ձևավորվելու դեպքում:

7) Հաստատությունից հաստատություն դասագրքերի փոխանցումը իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրության միջոցով՝ համաձայն սույն գլխի N 4 ձևի, որում նշվում են փոխանցվող դասագրքերի անվանումները, հրատարակչությունները, հեղինակները, քանակները, ըստ դասագրքի ներդրումային գումարի չափը և փոխանցվող բոլոր դասագրքերի ամբողջական գումարը:

(10-րդ կետը փոփ. 11.04.18 N 313-Ն)

11. Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

12. Հաստատությունը՝

1) կազմակերպում է ներդրումային գումարների հավաքագրման, դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց հետ հավաքագրման աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով.

2) ուսումնական տարվա սկզբին, մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, դասագրքերը հատկացնում է սովորողներին.

3) վարում է ձևաթուղթ` համաձայն սույն գլխի N 5 ձևի, որտեղ լրացվում են ըստ դասարանների սովորողների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), յուրաքանչյուր սովորողին տրված դասագրքերը, դրանց դիմաց ներդրված գումարը, ինչպես նաև ուսումնական տարվա ավարտին կատարվում է նշում հետ վերադարձրած դասագրքերի մասին.

4) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և հետ վերադարձը հավաստվի ծնողի (օրինական ներկայացուցիչների) և հաստատության պատասխանատուի ստորագրությամբ.

5) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից ներդրված գումարները մուտքագրում է համապատասխան գանձապետական հաշվին, իսկ ԴՏՀՏՇՀ -ի միջոցներով հրատարակված դասագրքերի համար՝ իր առանձնացված բանկային հաշվին.

6) յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, մինչև հունիսի 15-ը, սովորողներից հետ է հավաքում նրանց հատկացրած բոլոր դասագրքերը՝ հետագա օգտագործման նպատակով, և պահում հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին են հատկացվում անվերադարձ օգտագործման սկզբունքով.

7) հետ հավաքած դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացնում է համապատասխան դասարանների սովորողներին.

8) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը իր կողմից կատարված վճարումների անդորրագրերի հետ, և անհամապատասխանության դեպքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ սխալ գործարքների ճշտման ուղղությամբ.

9) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կատարված բանկային գործարքներում սխալների հայտնաբերման դեպքում լրացնում է տվյալների ճշգրտման ձևերը՝ համաձայն սույն գլխի N 6 և N 7 ձևերի, և ներկայացնում դրանք ԴՏՀՏՇՀ գրասենյակ.

10) պարբերաբար կատարում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կազմում է համապատասխան ակտ, պահպանում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման-ընդունման ակտերը, ներդրումային գումարների վճարման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները.

11) դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը հանրությանը հասանելի միջավայրում (հաստատության պաշտոնական կայքում, հայտարարությունների համար նախատեսված անկյունում) տեղադրելու համար յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է ԿԱՀ-ում ձևավորված դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն սույն գլխի N 8 ձևի.

12) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին կամ աչքի ընկնող որևէ այլ տեղում) փակցնում է դասագրքերի համար ներդրումային գումարների չափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանը.

13) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա վերջին հետ հավաքած դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում նորոգում է վնասված դասագրքերը` սահմանված ժամկետում օգտագործումն ապահովելու նպատակով.

14) հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով՝ նախարարությանը և ԴՏՀՏՇՀ-ին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն.

14.1) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառությունը իրականացնում է ԿԱՀ-ով.

15) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 11.04.18 N 313-Ն)

13. Հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը համակարգվում և վերահսկվում է նախարարության կողմից, որը`

1) կազմակերպում է դասագրքերի հրատարակումն ու բաշխումը` ապահովելով պահուստային քանակների պահպանությունը.

2) ապահովում է նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների ընդգրկումը դասագրքերի շրջանառու համակարգ.

3) (ենթակետն ուժը կորցրել է 11.04.18 N 313-Ն)

4) համակարգում է դասագրքերի պահուստային քանակների վերաբաշխումը` նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների միջև.

5) ստանում և համապատասխան մարմիններին է տրամադրում անհրաժեշտ տվյալներ.

6) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 11.04.18 N 313-Ն)

 

Ձև N 1

Հայտ

 

ՀՀ_________________ մարզ /ք. Երևան/ ____________________________________________

 (ուսումնական հաստատության անվանումը)

__________________ ուսումնական տարվա դասագրքերի և ՈՒՁ*-երի

 

Դասագրքի և ՈՒՁ-ի անվանումը

Դասարան

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

Պահանջվող քանակ

1

         

2

         

3

         

4

         

5

         

         

 * - ՈՒսուցչի ձեռնարկ

  
 Տնօրեն   _____________________      
   (անուն, ազգանուն)      
  ______________________   "___ " ________   201 թ.
   ստորագրություն  օր ամիս

(ձևը փոփ.11.04.18 N 313-Ն)

Ձև N 2

 

ՈՒսումնական հաստատությունների ԴՏՀՏՇՀ ենթահաշիվներից  առհանման  

 

Հանձնարարական

ՀՀ____________ մարզ /ք. Երևան / ____________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը) 

 Բանկային Հ/Հ ______________

 

Դասագրքի և ՈՒՁ -ի անվանումը

Դասարան

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

քանակ

քանակ

միավոր գին

գումար

գումար

1

                 

2

                 

3

                 

4

                 

5

                 

                 
 

Ընդամենը գումար

     

0

       

 * - ՈՒսուցչի ձեռնարկ

  
 Տնօրեն`   _____________________      
   (անուն, ազգանուն)      
  ______________________   "___ " ________   201 թ.
   ստորագրություն  օր ամիս

(ձևը փոփ.11.04.18 N 313-Ն)

Ձև N 3

 

Հանձնման - ընդունման ակտ

_____________ ուստարում դասագրքերի և ՈՒձ* - երի

ՀՀ____________ մարզ /ք. Երևան/ _______________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)

 

Դասագրքի և ՈՒՁ -ի անվանումը

Դասարան

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

Քանակ

1

         

2

         

3

         

4

         

5

         

         
 

Ընդամենը գումար

       

* - ՈՒսուցչի ձեռնարկ

Հանձնեց`

Ընդունեց`

Լիազոր մարմին

___________________________________

(ուսումնական հաստատության անվանումը)

բանկային Հ/Հ _______________________

Տնօրեն ____________________________

 (անուն, ազգանուն)

 __________________

 ստորագրություն

 

 "___ "________ 201
   օր         ամիս

 

(ձևը փոփ.11.04.18 N 313-Ն)

Ձև N 4

Արձանագրություն
Հանձնման - ընդունման
(ՈՒսումնական հաստատությունների միջև դասագրքերի և ՈՒՁ - երի փոխանցման)

ք.Երևան/մարզ/

 "___ "________ 201 թ.


 օր ամիս

____________________________ (այսուհետ`Հանձնող), ի դեմս հաստատության տնօրեն

 (ուսումնական հաստատության անվանումը)


_____________ և _____________________________ (այսուհետ` Ընդունող), ի դեմս տնօրեն

 (անուն, ազգանուն)          (ուսումնական հաստատության անվանումը)

________________ կազմեցին սույն արձանագրությունը առ այն, որ Հանձնողը Ընդունողին որպես

 (անուն, ազգանուն)


սեփականություն հանձնում է ստորև բերված դասագրքերը և ՈՒՁ - երը նշված քանակներով:

 

Դասագրքի և ՈՒՁ-ի անվանումը

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

Քանակ

Միավոր գին

Ընդամենը

1

           

2

           

3

           

4

           

5

           

...

           

 

Ընդամենը գումար

         

* - ՈՒսուցչի ձեռնարկ

Ընդունողը պարտավորվում է արձանագրությունում նշված գումարը փոխանցել Հանձնողի բանկային հաշվեհամարին

Հանձնող

Ընդունող

____________________________
ուսումնական հաստատություն

_____________________________
ուսումնական հաստատություն

Բանկային Հ/Հ ________________

Բանկային Հ/Հ ________________

Տնօրեն` _____________________

Տնօրեն` _______________________

                 (անուն, ազգանուն)

 (անուն, ազգանուն)

 _____________________

 _______________________

 ստորագրություն

 ստորագրություն

 

 

(ձևը փոփ.11.04.18 N 313-Ն)

Ձև N 5

Ձևաթուղթ՝ դասագրքերի բաշխման և հաշվառման համար՝ ըստ դասարանների
(վերնագիրը փոփ.11.04.18 N 313-Ն)

 

Դասագրքերի անվանումը, ներդրվող գումարի չափը

Տարեվերջին ի պահ տրված դասագրքերը

 գումար

 ստորագրություն

Սովորողի
անուն, ազգանուն, հայրանուն

*

                                               

 Նախատեսված

Փոխհատուցված

Փաստացի ներդրված

Ծնող

Պատասխանատու

1

 

**

                     

***

                                 

2

                                                             

3

                                                             

4

                                                             

5

                                                             

6

                                                             

7

                                                             

8

                                                             

9

                                                             

10

                                                             

                                                             
 *լրացնել դասագրքի անվանումը
 ** լրացնել ներդրված գումարի չափը
 *** + նշան դնել ի պահ տրված դասագրքերի դիմաց

(ձևը փոփ.11.04.18 N 313-Ն)

Ձև 6

Սխալ փոխանցման ուղղման ձև

Ամսաթիվ _______________________________

   (օր, ամիս, տարի)  

 

ՀՀ ______________________________________

 

 (մարզ, քաղաք)

 

___________________________________________________________

 

(սխալ փոխանցում կատարած հաստատություն)

 
Մարզի համարը՝

Հաստատության կոդը՝

Բանկային հաշվեհամարը՝

__________________________________________________________________-ի

 

(սխալ փոխանցում կատարած հաստատություն)

 
__ __________ _________________________________________ _____________

 

(գումարը բառերով)                                                                                 (արժույթ)

 

գումարը սխալմամբ փոխանցվել է

__________________________________________________________________-ի

 

 (սխալ փոխանցում ստացած հաստատություն)

 

_____________________________________ ______________ հաշվեհամարին:

 

(սխալ փոխանցում ստացած հաստատության հաշվեհամար)

 

Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:

 

Վճարման կտրոնը՝ N ________________ կցվում է:

 

 (կտրոնի համար)

 

Տնօրեն՝ _______________________________ ___________________________

   (անուն ազգանուն)  (ստորագրություն)  

Հաշվապահ՝ _______________________________ ________________________

   (անուն ազգանուն)  (ստորագրություն)  

(ձևը խմբ.11.04.18 N 313-Ն)

 

Ձև 7

 

Սխալ փոխանցման հավաստման մասին

Ամսաթիվ _______________________________

 

 (օր, ամիս, տարի)

 

 

ՀՀ ______________________________________

 

  (մարզ, քաղաք)

 

 

___________________________________________________________

 

 (սխալ փոխանցում ստացած հաստատություն)

 

 

Մարզի համարը՝

Հաստատության կոդը՝

Բանկային հաշվեհամարը՝

______________________________________________________________-ի

 

 (սխալ փոխանցում ստացած հաստատություն)

 

տնօրեն __________________________________________ս հաստատում եմ, որ

 

 (անուն ազգանուն)

 

____________________________________________________________-ի կողմից

 

 (սխալ փոխանցում ստացած հաստատություն)

 

 __ __________ _________________ -ին ________________ ____________

 

(սխալ փոխանցման ամսաթիվ)

 (գումար)                                     (արժույթ)

 

 

գումար չի փոխանցվել մեր _______________________________հաշվեհամարին

 

(սխալ փոխանցում ստացած հաստատության հաշվեհամար)

 

Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:

 

Տնօրեն՝ _______________________________ ___________________________

   (անուն ազգանուն)

(ստորագրություն)

 

 

Հաշվապահ՝ _______________________________ ________________________

   (անուն ազգանուն)

 (ստորագրություն)

 

(ձևը խմբ.11.04.18 N 313-Ն)

Ձև N 8

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

____________________ ուստարվա դասագրքերի և ՈՒՁ*-ի շարժի վերաբերյալ

Մարզ / ք. Երևան /_____________________________________

____________________________________________

 

(ՈՒսումնական հաստատության անվանումը)

Հ/Հ


 

N

Դասարան

Նախատեսված ներդրումային գումարի չափ

Դասագրքերի և ՈՒՁ-ի անվանումները

Ստացված դասագրքերի քանակը

Աշակերտների թիվը

դասագիրք ստացած սովորողների թիվը

Գրադարանում մնացած դաս.-ի և ՈՒՁ-ի քանակը

Ներդրված գումարը

1

               

2

               

3

               

4

               

5

               

6

               

7

               

8

               

9

               

               

Ընդամենը

         

* -
ՈՒսուցչի ձեռնարկ

 
 
 

Տնօրեն

________________________________

 

անուն ազգանուն

 
 

________________________________

 

ստորագրություն

 

 "___ "________ 201   թ.

 

 

    օր        ամիս

 

 

(ձևը փոփ.11.04.18 N 313-Ն)

(գլուխը խմբ. 13.04.15 N 272-Ն)

 

III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
(գլուխը լրաց. 10.11.11 N 1226-Ն)

 

14. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումը (այսուհետ` գնահատում):

15. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում են հանձնաժողովների անդամների թեկնածուների՝ պաշտոնապես առաջադրված և համակարգչում զետեղված անվանացանկից։

16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ առարկաների և հոգեբանամանկավարժական պահանջների:

Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի թեկնածուն:

Հավակնորդներից ընտրվում են մինչև 30 թեկնածու` յուրաքանչյուր առարկայի համար:

(16-րդ կետը լրաց. 11.04.18 N 313-Ն)

17. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ՝ համակարգչում զետեղելու համար:

18. Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`

1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).

2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:

(18-րդ կետը փոփ. 11.04.18 N 313-Ն)

19. Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.

2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:

20. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` դասագրքերի մրցույթի հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ:

21. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը, կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:

22. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 21-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:

23. Թեկնածուները նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան համակարգչում զետեղելը:

24. Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթ անցկացնելուց 2 աշխատանքային օր առաջ:

25. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, 21-րդ կետով սահմանված և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

26. Հանձնաժողովի կազմում ընտրված անդամները, նախարարության աշխատակազմի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո 24 ժամվա ընթացքում:

27. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որով սահմանվում են նաև աշխատանքների կազմակերպման և դասագրքերի գնահատման պայմանները:

28. Եթե գնահատման աշխատանքների ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

29. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:

(գլուխը լրաց. 10.11.11 N 1226-Ն)

(հավելվածը լրաց. 10.11.11 N 1226-Ն, փոփ., խմբ. 13.04.15 N 272-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.04.18 N 313-Ն)