Գլխավոր տեղեկություն
Номер
N 1251-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.12.01/32(601) Հոդ.390
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
01.11.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
01.11.2017
Дата вступления в силу
11.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 նոյեմբերի 2017 թ.

N 1251-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին» N 257-Ն հրամանով հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «հայրենասիրական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,

2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «սոցիալական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,

3) 9-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական» բառից հետո լրացնել «իրավական» բառը,

4) 10-րդ կետի 5-րդ ենթակետում «գեղարվեստագեղագիտական զարգացման,» բառերից հետո լրացնել «օրենքի գաղափարի և կարևորության» բառերը,

5) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «համամարդկային արժեքներին» բառերից հետո լրացնել «օրինականության գաղափարին» բառերը,

6) 20-րդ կետի 41-րդ ենթակետում «օրհներգ» բառից հետո լրացնել «ՀՀ Սահմանադրություն» բառերը,

7) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Հուզական, անձնային և սոցիալական զարգացում» ենթաբաժնի`

ա. «Փոխհարաբերություններ հասակակիցների հետ» մասը լրացնել նոր` 5.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

«5.1 Ապագա սովորողի սոցիալական կարգավիճակին հարմարվելու համար ավագ նախադպրոցականն ունի ոչ միայն համակարգված տարրական գիտելիքներ և ճանաչողական կարողություններ, այլև բարոյակամային որակներ, հաղորդակցվելու ունակություններ և սոցիալական հմտություններ:

1) Երեխան իրեն ապահով է զգում դպրոցական միջավայրում:
2) Ձեռք է բերում նոր ընկերներ, անկաշկանդ կարող է դիմել նրանց օգնությանը:
3) Վստահորեն հաղորդակցվում է ուսուցիչների դեր ստանձնած դաստիարակների և տարեկիցների հետ /դերային խաղեր/:
4) Կարողանում է արտահայտել իր մտքերը, ազատ դրսևորում է իր զգացմունքները տարեկիցների նկատմամբ, չի թաքցնում իր հուզական վիճակները:»

բ. «Հուզական զարգացում» մասը լրացնել նոր` 14-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

«14. Գիտակցում է սոցիալական նոր` սովորողի դերակատարումը, մասնակցում է խաղերի, որոնք նպաստում են նրա ինչպես մտավոր և սոցիալական, այնպես էլ հուզակամային ոլորտի զարգացմանը:

1) Երեխան զգում է, որ ինքը դպրոցական միջավայրում է և սովորում է ենթարկվել այդ կանոններին:
2) Նոր միջավայրում իրեն անվտանգ է զգում` ընկերների նկատմամբ դրսևորելով սեփական զգացմունքները` արձագանքելով նրանց զգացմունքներին, հանդուրժող է նրանց կարծիքների և արարքների հանդեպ:»:

8) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Վերաբերմունք սովորելու նկատմամբ» ենթաբաժնի «Մասնակցություն և հետևողականություն» մասը լրացնել նոր` 3.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`

 

«3.1 Ծանոթանում է տարրական դպրոցում իրականացվող ուսումնական գործունեության ձևերին, կարողանում է ըմբռնել և վերարտադրել ուսումնական նյութը /նկար, տեքստ, կառուցողական աշխատանք, պատմվածք/, գնահատել ինչպես տարեկիցների, այնպես էլ իր կարողությունները, ունի ինքնագնահատման ձգտում:

1) Թեմատիկ սյուժետադերային և կանոններով խաղերի ընթացքում երեխան աստիճանաբար սովորում է ուշադիր լսել, մտապահել անհրաժեշտ նյութը և վերարտադրել այն:
2) Ակտիվ է պարապմունքների ընթացքում, կարողանում է ուշադիր հետևել դաստիարակին, սովորում է իրեն հուզող հարցերը ճիշտ ձևակերպել, հարցեր տալ չընկալված նյութի վերաբերյալ, պատասխանել իրեն տրված հարցերին:
3) Կարողանում է գնահատել ոչ միայն իր գործողությունները, այլև ընկերոջ աշխատանքը, մասնակցում է համատեղ քննարկումներին:
4) Անհրաժեշտության դեպքում իր օգնությունն է առաջարկում ընկերներին:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Լ. Մկրտչյան