ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2017 թ. |
N 1158-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋԵՐՄՈՒԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ 1013.03.4-«ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ 1013.02.4-«ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 11-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով` հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 98/1 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. «ՋԵՐՄՈՒԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, ուսուցման 3 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների սահմանային 15-ականով տեղերով և միջնակարգ հանրակրթության հիմքով, ուսուցման 1 տարի տևողությամբ, սովորողների սահմանային 15 տեղով՝ 1013.03.4-«Խոհարարական գործ» /1013.03.01.4-«Խոհարար» որակավորմամբ/ մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:
2. «ՋԵՐՄՈՒԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, ուսուցման 3 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների սահմանային 15-ականով տեղերով և միջնակարգ հանրակրթության հիմքով, ուսուցման 1 տարի տևողությամբ, սովորողների սահմանային 15 տեղով ՝ 1013.02.4-«Հանրային սննդի մատուցում» /1013.02.01.4-«Բարմեն» որակավորմամբ/ մասնագիտության գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը մերժել՝ ուսումնամեթոդական հագեցվածության սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|