Գլխավոր տեղեկություն
Номер
N 145-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.01.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.03.07/8(611).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.01.2018
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.01.2018
Дата вступления в силу
25.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հունվարի 2018 թ.

N 145-Ա

 

ՀՐԱՄԱՆ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱԹԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-000835 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Գևորգյանի կողմից 2018 թվականի հունվարի 12-ին ներկայացված հայտը`

 

Հրամայում եմ`

 

1. Ի գիտություն ընդունել, որ անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Գևորգյանին 2012 թվականի հուլիսի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման թիվ Ա-ԴԳ-000835 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Կենտրոն, Բրյուսովի փողոց, 30 շենք, 10/1 ոչ բնակելի տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Լ. Ալթունյան