Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.07.06/43(1318) Հոդ.214
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.06.2017
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.06.2017
Дата вступления в силу
13.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունիսի 2017թ.

N 32-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությունը իրականացվում է Եվրոպական միության հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 2003/94/EC և 1991 թվականի հունիսի 13-ի N 91/356/EC դիրեկտիվներով հաստատված «Եվրոպական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների» և (կամ) Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 77 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների» համաձայն:

2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Եվրոպական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնները» և «Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնները» տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):

 

Լ. Ալթունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան