Գլխավոր տեղեկություն
Номер
N 254-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.279
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
01.08.2017
Подписан
Նախարարի պաշտոնակատար
Дата подписания
01.08.2017
Дата вступления в силу
25.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10517328

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1 օգոստոսի 2017 թ.
Երևան

N 254-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի հուլիսի 25-ի N 2459-118 գրությամբ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև «Դեպի կայուն էկոհամակարգեր» հասարակական կազմակերպության 2017 հուլիսի 25-ի N 21-0017 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության որսահանդակներում որսի թռչունների քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը հաստատելու մասին» N 860-Ն որոշմամբ հաստատված որսահանդակներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և մասամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կենտրոնական-հյուսիսային որսահանդակի, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող, Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Վայք որսահանդակի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում, որտեղ 2017-2018 թվականների որսաշրջանի ընթացքում սիրողական որսն արգելվում է, թույլատրել հետևյալ կենդանատեսակների սիրողական որսը`

1) լոր – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային) – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փարփար, եղեգնահավ) – 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) քարակաքավ – 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

9) աղվես – 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

(1-ին կետը լրաց. 21.08.17 N 282-Ն)

2. 2017-2018 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին, իսկ վերջինիս լուծարումից հետո` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝

1) որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրականացման գործընթացի վերահսկողությունը,

2) սահմանված կարգով, յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի մամլո քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

 

Նախարարի պաշտոնակատար`

Է. Գրիգորյան