«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 մարտի 2013 թ. |
թիվ 234-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ, ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 986 որոշման կիրարկումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել`
1) «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվություն» ձևը` համաձայն հավելված 1-ի,
2) «Հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների» ձևը` համաձայն հավելված 2-ի:
Վ. Գաբրիելյան |
Հավելված 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մարտի 21-ի N 234-Ն հրամանի |
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարության
21 մարտի 2013 թվականի N 234-Ն հրամանով |
Համաձայնեցված է ՀՀ բնապահպանության նախարարության հետ
29 մարտի 2013 թվական |
Համաձայնեցված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ
2013 թվական |
Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ
2013 թվական |
Համաձայնեցված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ
2013 թվական |
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը _______________-______ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||||||||||||
ՀԱՇՎԵՏՈՒ (ՃՇԳՐՏՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ |
_________________ թ. Այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկ- հաշվետվությունը, (ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է X նշագրումը) |
||||||||||||||||||||||||||||||
ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
[1] | ||||||||||||||||||||||||||||||
Ռոյալթի վճարող կազմակերպության անվանումը կազմակերպաիրավական ձևը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, հայրանունը և ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով) |
|||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը |
|||||||||||||||||||||||||||||||
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||||||||||||||
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հանրային ծառայության համարանիշը` սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) |
| ||||||||||||||||||||||||||||||
Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային (տան) հեռախոսահամարը |
|||||||||||||||||||||||||||||||
Հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: |
_____________________________ թ. | ||||||||||||||||||||||||||||||
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ |
[2] | ||||||||||||||||||||||||||||||
Ռոյալթիի հաշվարկման բազան |
[2.1] |
||||||||||||||||||||||||||||||
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումներ (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների վնասների) |
[2.2] |
||||||||||||||||||||||||||||||
Շահույթ նախքան հարկումը |
[2.3] |
||||||||||||||||||||||||||||||
Ռոյալթիի դրույքաչափ (%) |
[2.4] |
||||||||||||||||||||||||||||||
Հաշվարկված ռոյալթի |
[2.5] |
||||||||||||||||||||||||||||||
Ռոյալթիի գծով արտոնություններ __________________________________ |
[2.6] |
||||||||||||||||||||||||||||||
Հաշվարկված ռոյալթի՝ հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները |
[2.7] |
||||||||||||||||||||||||||||||
Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումար | [2.8] | ||||||||||||||||||||||||||||||
Վճարման ենթակա ռոյալթի | [2.9] | ||||||||||||||||||||||||||||||
Հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերություն | [2.10] | ( ) |
● Հաշվարկ-հաշվետվության [1] բաժնում լրացվում են հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող ռոյալթի վճարող կազմակերպության կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տվյալները: Հաշվարկ-հաշվետվությունում արժեքային ցուցանիշները արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ծավալային ցուցանիշները՝ սահմանված համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ): Հաշվարկ-հաշվետվության [2] բաժնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 13.3-ից 13.5-րդ հոդվածներին համապատասխան արտացոլվում է ռոյալթիի հաշվարկը.
● [2.1] տողում լրացվում է հաշվետու տարում ռոյալթիի հաշվարկման բազան` օրենքի 13.3-րդ հոդվածին և ՀՀ կառավարության «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1901-Ն որոշմամբ հաստատված կարգին (այսուհետ` հասույթի հաշվարկման կարգ) համապատասխան հաշվարկված մատակարարված հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթն առանց ԱԱՀ-ի ([3.8], [4.6], [5.6] և [6.5] տողերի մեծությունների հանրագումարը).
● [2.2] տողում լրացվում է հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների վնասների) հանրագումարը.
● [2.3] տողում է լրացվում է շահույթը նախքան հարկումը ([2.1] տող - [2.2] տող): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».
● [2.4] տողում լրացվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ կիրառվող դրույքաչափը (4+[[2.3]/([2.1]X8])] X 100).
● [2.5] տողում լրացվում է [2.1] տողի նկատմամբ [2.4] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված հաշվետու տարվա ռոյալթիի գումարը.
● [2.6] տողին համապատասխանող վանդակում լրացվում է ռոյալթիի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարողին վերապահված արտոնությունների և (կամ) Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին համապատասխան հաշվանցվող ռոյալթիների ընդհանուր գումարը, [2.6] տողում նշելով իրավական ակտի անվանումը, հոդվածը, կետը: Արտոնություններ և (կամ) հաշվանցում նախատեսված չլինելու դեպքում [2.6] տողում լրացվում է «0».
● [2.7] տողում լրացվում է հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթի գումարը՝ հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները ([2.5] և [2.6] տողերի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա հաշվարկվում են հաշվետու տարվան հաջորդող տարվա ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.7] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0».
● [2.8] տողում լրացվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ` այդ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` դրան նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը.
● [2.9] տողում լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.7] և [2.8] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.9] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0»: Բացասական տարբերությունը լրացվում է [2.10] տողում:
ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
● Հաշվարկ-հաշվետվության ռոյալթիի հաշվարկման բազայի հաշվետվության մասում (հաշվարկ-հաշվետվության [3], [4], [5] և [6] բաժիններ) արտացոլվում է օրենքի 13.3-րդ հոդվածին և իրացումից հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվետու տարում մատակարարված հանքարդյունաբերության արտադրանքի` մետաղի խտանյութի, խտանյութի փոխարեն ձուլվածքի և հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացումից հասույթի հաշվարկը.
● Ռոյալթիի հաշվարկման համար իրացումից հասույթը որոշվում է հաշվեգրման եղանակով: Այն դեպքերում, երբ մատակարարման պայմանագրերում (այսուհետ` պայմանագիր) մատակարարվող արտադրանքի գներն արտացոլված են արտարժույթով, իրացումից հասույթի հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրանքի սեփականության իրավունքի փոխանցման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը, իսկ այն դեպքերում, երբ պայմանագրերից հնարավոր չէ որոշել արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պահը, ապա հիմք է ընդունվում արտահանվող արտադրանքի համար` ՀՀ մաքսային մարմիններում հայտարարագրման օրվա դրությամբ, իսկ ՀՀ տարածքում իրացվող արտադրանքի համար` համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:
● Եթե 2017 թվականի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը: Մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ |
[3] | ||||
Խտանյութի յուրաքանչյուր տեսակի անվանումը |
Խտանյութում պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը |
Խտանյութի ֆիզիկական ծավալը |
Չափման միավորը |
Իրացումից հասույթը (դրամ) | |
[3.1] |
[3.2] |
[3.3] |
[3.4] |
[3.5] | |
Հաշվետու տարում իրացումից հասույթ |
[3.6] |
||||
Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումներ |
[3.7] |
||||
Ռոյալթիի հաշվարկման բազա |
[3.8] |
● [3] բաժինը լրացվում է տարեկան կտրվածքով խմբավորելով մատակարարված նույն տեսակի խտանյութը.
● [3.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված խտանյութի համապատասխան անվանումը.
● [3.2] սյունակում լրացվում են նույն տեսակի խտանյութում պայմանագրերին համապատասխան պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը: Մետաղները խտանյութի յուրաքանչյուր տեսակի համար արտացոլվում են առանձին տողերով, խտանյութի տեսակի անվանումը [3.1] սյունակում լրացնելով միայն տվյալ տեսակի խտանյութին վերաբերող առաջին տողում.
● [3.3] սյունակում լրացվում է մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը` պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) տարվա ընթացքում մատակարարված նույն տեսակի խտանյութում յուրաքանչյուր տեսակի մետաղի վերջնական պարունակությունները (գրամներով կամ տոննաներով): Եթե պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու տարիներում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու տարում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը (գրամներով կամ տոննաներով).
● [3.4] սյունակում լրացվում են համապատասխան չափման միավորները.
● [3.5] սյունակում լրացվում են հաշվետու տարում մատակարարված խտանյութի համար պայմանագրերին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրերի գների հիման վրա հասույթի հաշվարկման կարգին համապատասխան խտանյութում պարունակվող մետաղների իրացումից հասույթները: Եթե պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու տարիներում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու տարում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը, առանց ավելացված արժեքի հարկի: Ռոյալթիի հաշվարկման իմաստով պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը: Ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացումից հասույթի նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում.
● [3.6] տողում լրացվում է [3.5] սյունակի տողերի հանրագումարը.
● [3.7] տողում լրացվում են հաշվետու տարվան նախորդող տարվա պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված իրացումից հասույթի և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացումից հասույթի տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] տող+ [3.7]տող):
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ |
[4] | |||
Մատակարարված ձուլվածքի անվանումը (մեկից ավելի մետաղների դեպքում մետաղների առանձին անվանումները) |
Մատակարարված ձուլվածքի կշիռը (մեկից ավելի մետաղների դեպքում մետաղների առանձին կշիռները) (տոննա) |
Մատակարարված ձուլվածքի (մետաղի) մեկ տոննայի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (տոննա) |
Մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը (տոննա) |
Իրացումից հասույթը (դրամ) |
[4.1] |
[4.2] |
[4.3] |
[4.4] |
[4.5] |
Ընդամենը |
[4.6] |
● [4.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակների անվանումները (համաձուլվածքում մեկից ավելի մետաղների դեպքում` մետաղների առանձին անվանումները).
● [4.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում մատակարարված համապատասխան ձուլվածքի ֆիզիկական ծավալները` պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի կշիռը (համաձուլվածքում մեկից ավելի մետաղների դեպքում` համապատասխան մետաղների առանձին կշիռները).
● [4.3] սյունակում հասույթի հաշվարկման կարգին համապատասխան լրացվում է մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) մեկ տոննայի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը.
● [4.4] սյունակում լրացվում է մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.2] սյունակի համապատասխան տող X [4.3] սյունակի համապատասխան տող).
● [4.5] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը.
● [4.6] տողում լրացվում է [4.5] սյունակի տողերի հանրագումարը:
ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ |
[5] | ||||
Մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի անվանումը |
Համապա-տասխան մետաղի կշիռը |
Չափման միավորը |
Մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը (տոննա) |
Իրացումից հասույթը (դրամ) | |
[5.1] |
[5.2] |
[5.3] |
[5.4] |
[5.5] | |
Ընդամենը |
[5.6] |
● [5.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված մետաղների անվանումները.
● [5.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված մետաղների կշիռները.
● [5.3] սյունակում լրացվում է համապատասխան չափման միավորը.
● [5.4] սյունակում հասույթի հաշվարկման կարգին համապատասխան լրացվում է մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալ), որը ծախսվել է արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.
● [5.5] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը.
● [5.6] տողում լրացվում է [5.5] սյունակի տողերի հանրագումարը:
ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹ |
[6] | |||
Մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի անվանում |
Արտադրանքի կամ դրանում պարունակվող համապատասխան մետաղի կշիռը |
Չափման միավորը |
Իրացումից հասույթը (դրամ) | |
[6.1] |
[6.2] |
[6.3] |
[6.4] | |
Ընդամենը |
[6.5] |
● [6.1] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղների անվանումները.
● [6.2] սյունակում լրացվում են հաշվետու տարում պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը գրամներով կամ տոննաներով (իրացումից հասույթի հաշվարկման կարգի իմաստով` խտանյութի ֆիզիկական ծավալ).
● [6.3] սյունակում լրացվում է համապատասխան չափման միավորը.
● [6.4] սյունակում լրացվում են իրացումից հասույթի գումարները, որոնք հասույթի հաշվարկման կարգին համապատասխան հաշվարկվում են ելնելով մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի (խտանյութում պարունակվող մետաղների) միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը:
Սույն հաշվարկ-հաշվետվությանը կցվում են թվով ______________________ գնորդների հետ կնքված հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք արտադրանքի մատակարարումներին վերաբերող` թվով__________________________արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները (հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ): Ընդամենը __________________________________________________________ էջ: | ||
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) _________________________________ _________________________________ (ազգանունը, անունը և ստորագրությունը) |
Հարկ վճարողի կնիքը |
Հաշվապահ ___________________________________ ___________________________________ (ազգանունը, անունը և ստորագրությունը) |
(հավելվածը խմբ., լրաց. 31.01.18 N 24-Ն)
Հավելված 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի մարտի 21-ի N 234-Ն հրամանի |
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարության
21 մարտի 2013 թվականի N 234-Ն հրամանով |
Համաձայնեցված է ՀՀ բնապահպանության նախարարության հետ
29 մարտի 2013 թվական |
Համաձայնեցված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ
2013 թվական |
Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ
2013 թվական |
Համաձայնեցված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ
2013 թվական |
|