Գլխավոր տեղեկություն
Номер
N 277-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2018-16.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.305
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
15.08.2017
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
15.08.2017
Дата вступления в силу
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

15 օգոստոսի 2017 թ.

N 277-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի

օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի

 

Ձև

 

ՀայտարարՈՒԹՅՈՒՆ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ

Փաստաթղթի հերթական համարը
____________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 

2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հեռախոսի համարը

 

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ______________ թվականին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար:

 

Սույնով հայտարարում եմ`
1) չեմ հանդիսանում ավելացված արժեքի հարկ վճարող,
2) չեմ հանդիսանում շրջանառության հարկ վճարող,
3) չեմ զբաղվում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ,
4) գործունեության բոլոր տեսակների մասով, ներառյալ նաև արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակը, նախորդ տարում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը չի գերազանցում 18,0 մլն դրամը,
5) չեմ հանդիսանում ակցիզային հարկ վճարող,
6) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական կազմակերպություն,
7) նախորդ հարկային տարվա ընթացքում չեմ կատարել հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտում,
8) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն չեմ համարվում փոխկապակցված կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել,
9) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը չի գերազանցում 18 միլիոն դրամը,
10) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:

Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց տվյալներն են՝

Հ/հ

Անունը

Ազգանունը

Հայրանունը

Հանրային ծառայությունների համարանիշը

Անձը հաստատող փաստաթղթի

տեսակը

սերիան և համարը

             
             
             

Կից ներկայացնում եմ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի պատճենները ___________ էջ:

 

Պաշտոնատար անձ

_____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի

օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ`

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում է ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը:

2. Հարկային մարմին են ներկայացվում ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց ընտանիքի անդամ լինելը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.

ա) ծնողի կամ զավակի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և զավակի ծննդյան վկայականի, անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները: Եթե ծնողի անունը և/կամ ազգանունը չեն համապատասխանում զավակի ծննդյան վկայականում ծնողի անվան և/կամ ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը,

բ) ամուսնու դեպքում` ամուսնության վկայականի և ամուսինների անձնագրերի պատճենները,

գ) եղբոր կամ քրոջ դեպքում` ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը:

3. Առևտրային կազմակերպությունները, բացի սույն հավելվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում են նաև լիազոր մարմնի կողմից տրված առևտրային կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) և նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկանք:

4. Այլ պետություններում ստացված` ռուսերենից և անգլերենից տարբերվող լեզուներով անձնագրի, ծննդյան և ամուսնության վկայականների դեպքում ներկայացվում է տվյալ փաստաթղթի պատճենը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.07.2019, N 457-Ն 16.07.2019, N 277-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան