ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
28 հուլիսի 2017 թ. |
N 254-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ «ՓԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԵԱՏՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 29-րդ և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածներով
Հրամայում եմ`
1. Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի դրույթներով «ԱԼԵՔՍ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության 11.04.2017 թ. թիվ 18025 դիմումը համարել բավարարված։
2. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 24.07.2017 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 01272278), ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց փ. 89 հասցեում տրամադրել «Փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության» լիցենզիա։
3. «ԱԼԵՔՍ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանն ընդգրկել ԵԱՏՄ մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում և տրամադրել մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայական։
Ժամանակավոր պաշտոնակատար Վ. Միրումյան