«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10417272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2017 թ. ք. Երևան |
Հր. 1002-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի:
2. Գաղտնի:
Նախարար՝ |
Է. Նալբանդյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
|
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
Հայաստանի Հանրապետության |
Հայաստանի Հանրապետության ԿԱ |
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ 2017
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
Ց Ա Ն Կ
Հ/հ |
Տեղեկությունների բովանդակությունը |
1 |
Նախարարության տարեկան քաղաքական հաշվետվությունը, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տարեկան հաշվետվությունները և տարեկան քաղաքական նամակները |
2 |
ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին |
3 |
Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման |
4 |
Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման |
5 |
Տեղեկատվություն դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կայացած բանակցային զրույցների գրառումների վերաբերյալ |
6 |
Տեղեկություններ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում նախատեսվող տեղաշարժերի մասին, նախքան դրանց պաշտոնական հրապարակումը |
7 |
Նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանները |
8 |
Նախարարության խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլանները, ուսումնական վարժանքների ու մարզումների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ փաստաթղթերը |
9 |
Տեղեկություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների այլ պետություններ կատարվելիք այցերի նախապատրաստման մասին, մինչ դրանց պաշտոնական հրապարակումը |
10 |
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ հատուկ գաղտնագրված կապի համակարգին վերաբերող տեղեկությունները |
11 |
Քաղաքացիների անձնական տվյալներ պարունակող տեղեկությունները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն, այդ թվում դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մասին |
12 |
ՀՀ ԱԳՆ համակարգի ֆինանսական հարցերը, որոնք սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն ա) քարոզչական նպատակների հատկացումները բ) գործուղումների ծախսերը գ) ներկայացուցչական ծախսերը դ) օտարերկրյա պետություններում ծառայողական շենքերի և տարածքների վարձակալման վարձավճարները |
ՀՀ ԱԳՆ մշտական գործող հանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար
|
Շ. Ավագյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2024, Հր. 2791-Ն | 22.10.2024, Հր. 1002-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|