Գլխավոր տեղեկություն
Номер
Հր. 1002-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.07.2017-22.10.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.224
Принят
Արտաքին գործերի նախարար
Дата принятия
16.06.2017
Подписан
Արտաքին գործերի նախարար
Дата подписания
16.06.2017
Дата вступления в силу
27.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.10.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10417272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2017 թ.

ք. Երևան

Հր. 1002-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի:

2. Գաղտնի:

 

Նախարար՝

Է. Նալբանդյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարար
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
16.06.2017 թ.

Հայաստանի Հանրապետության ԿԱ
ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գ. ԿՈՒՏՈՅԱՆ
14.06.2017 թ.

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ 2017

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Ց Ա Ն Կ

Հ/հ

Տեղեկությունների բովանդակությունը

1

Նախարարության տարեկան քաղաքական հաշվետվությունը, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տարեկան հաշվետվությունները և տարեկան քաղաքական նամակները

2

ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին

3

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման

4

Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման

5

Տեղեկատվություն դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կայացած բանակցային զրույցների գրառումների վերաբերյալ

6

Տեղեկություններ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում նախատեսվող տեղաշարժերի մասին, նախքան դրանց պաշտոնական հրապարակումը

7

Նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանները

8

Նախարարության խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլանները, ուսումնական վարժանքների ու մարզումների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ փաստաթղթերը

9

Տեղեկություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների այլ պետություններ կատարվելիք այցերի նախապատրաստման մասին, մինչ դրանց պաշտոնական հրապարակումը

10

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ հատուկ գաղտնագրված կապի համակարգին վերաբերող տեղեկությունները

11

Քաղաքացիների անձնական տվյալներ պարունակող տեղեկությունները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն, այդ թվում դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մասին

12

ՀՀ ԱԳՆ համակարգի ֆինանսական հարցերը, որոնք սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն

ա) քարոզչական նպատակների հատկացումները

բ) գործուղումների ծախսերը

գ) ներկայացուցչական ծախսերը

դ) օտարերկրյա պետություններում ծառայողական շենքերի և տարածքների վարձակալման վարձավճարները

 

ՀՀ ԱԳՆ մշտական գործող հանձնաժողովի նախագահ

ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար

 

 

Շ. Ավագյան