Գլխավոր տեղեկություն
Номер
N 1120-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (24.11.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հատուկ բաժին
Принят
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата принятия
23.11.2017
Подписан
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата подписания
23.11.2017
Дата вступления в силу
24.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 նոյեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ N ԹՔ-010 ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ՝ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերը.

 

Հրամայում եմ

 

1. «ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության թիվ N ԹՔ-010 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ լիցենզիայի վրա նշված տրման ամսաթվից, մինչև խախտման պատճառի վերացումը։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։

 

Ս. Կարայան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան