«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 դեկտեմբերի 2003 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:
(նախաբանը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ոստիկանության ծառայողի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը»` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Սահմանել, որ ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`
1) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում՝ տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող համապատասխան ստորաբաժանումներ:
(2-րդ կետը խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)
2.1 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)
2.2 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)
2.3 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)
2.4 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)
3. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:
(3-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Ոստիկանության |
Հ. Հարությունյան |
Համաձայնեցված է |
Հավելված 1 |
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`
(1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, 01.11.17 թիվ 6-Ն)
1.1 Մեկ օրվա համար՝ 6940 ՀՀ դրամ:
(1.1-ին կետը խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)
1.2,1.1 կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:
(1.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)
2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` և 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:
Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:
(2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)
(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ., փոփ. 01.11.17 թիվ 6-Ն)
Հավելված թիվ 2 |
Հ ա շ վ ա ռ ու մ
Ոստիկանության ծառայողի եվ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա չափի.
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)
Սկսված է __ ______ 200__ թ. ավարտված է __ ______ 200__ թ.
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Տարի |
Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում |
Ազգանուն, անուն, |
Փաստացի ուսումնա-ռությունը օրերով |
Գումարն ըստ |
Հատ |
Ընդամենը փոխհա-տուցման |
Ղեկավար` ________________________
Պատասխանատու` ___________________ Կ. Տ.
Ծառայող /սովորող, վերապատրաստվող/ __________________
1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:
2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:
(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)