Գլխավոր տեղեկություն
Номер
N 1571-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.06.01/18(587).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.05.2017
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.05.2017
Дата вступления в силу
13.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մայիսի 2017թ.

N 1571-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Ա-ԴԳ-001156 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հարությունյանի 2017 թվականի մայիսի 2-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հարությունյանին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-001156 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հարությունյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Լ. Ալթունյան